ՋՈՆ ԿԵԽՈ

«Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի
  
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐԶ ԲԱՆԱՁԵՎ
Ջ. Կեխոյի ՙԵնթագիտակցությունը կարող է ամեն ինչ՚ հաջողության պարզ բանաձև է: Գիրք մեզանից յուրաքանչյուրի մասին և յուրաքնչյուրիս համար: Ուշադիր ընթերցելով այս գիրքը Դուք կհասկանաք որ հաջողակ եք երդվյալ հաջողակ:

Այս գիրքը յուրահատուկ բացահայտումների և անհրաժեշտ սկզբունքների մի համակարգ է, որի կիրառությունը Ձեր առջև սիրելի ընթերցող կբացի նոր հեռանկարներ:

Գրքում որոշ հատվածներ ընդգծել եմ Ձեր ուշադրությունը առավել գրավելու համար, սակայն չեմ ուզում որ Դուք կարդաք միայն ընդգծված տողերը: Այն ինչ ընդգծված չէ նույնպես կարևոր է և հետաքրքիր: Խնդրում եմ ընթերցողին կարդալ գիրքը ոչ թե ընգծված հատվածները:

Անի Կուռոյան




ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Վերջաբան
Հաջողության դռան առաջ


1975 թ Ջ. Կեխոն գնաց անտառներում ապրելու, որպեսզի երեք տարվա ընթացքում քաղաքակրթությունից հեռու ուսումնասիրի և բացահայտի մարդու ուղեղի աշխատանքի ներքին մեխանիզմները: Հենվելով գիտական և հոգևոր աղբյուրների ինչպես նաև սեփական փորձի և դիտման վրա Կեխոն ստեղծեց իր առաջին պարզ և բավականին հաջող ծրագիրը ուղեղի զարգացման ուժի մասին:

Հիմք ընդունելով առկա սկզբունքները 1978 թ. նա սկսեց ուսուցանել մարդկանց և արդեն 1980-ին նրա դասախոսությունները մեծ հռչակ էին վայելում ամբողջ աշխարհում:
Վերջին 20 տարիներին Կեխոն ուսուցանում է մարդկանց: Այժմ նա իր կնոջ հետ ապրում է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմտյան ափին շարունակելով հրատարակել գրքեր և հանդես գալ դասախոսություններով:
 

Երախտիքի խոսք 
Ես շնորհակալ եմ Ջոյս Համիլտոնին , ով օգնեց ինձ բանավոր դասխոսւթյուններս դարձնել գրավոր:Նրա ղեկավարությամբ այս գիրքը լույս ընծայվեց:Ես շնորհակալ եմ նաև Ռիկ և Ջենիֆեր Բեյարսթոններին խորհուրդների և օգնության համար, Սարայ Օտմանին ՝ իմ ընկերոջը և գործընկերոջը, ով անընդհատ պահանջում էր. «Գիրքը պետք է լույս տեսնի» ու ինձ մղում գործողության: Ես շնորհակալ եմ իմ կնոջը՝ Սիլվիային սիրո, աջակցութան ,ընկերության համար:

Շնորհակալ եմ Ձեզ:
 Ջոն Կեխո


 
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ես ուզում եմ Ձեզ պատմել մի շարք կարևոր հնարքների մասին,որոնք կօգնեն ստեղծել նոր իրականություն:

ՙԵնթագիտակցությունը կարող է ամեն ինչ՚ գրքում ես կբերեմ մի շարք մարդկանց օրինակներ, ովքեր գործնականում կիրառելով այդ հնարքները հասել են մեծ հաջողությունների: Ես կբացատրեմ թե ինչու են դրանք այդքան արդյունավետ:

Ղեկավարել Տիեզերքի ուժերը և ակտիվորեն աշխատել սեփական նպատակների իրականացման համար շատ գայթակղիչ է:

Իմ գիրքը Ձեզ կծանոթացնի բոլոր անհրաժեշտ հնարքների հետ և Ձեզ կմնա միայն կիրառել դրանք առօրայում:

Այս 20 տարիների ընթացքում այս համակարգի միջոցով ես ուսուցանել եմ 100.000- ից  ավելի մարդ: Գրքի լույս ընծայումը միլիոնավորներին է ընձեռնում այդ հնարավորությունը:

Բարի գալուստ ես հաճուքով ներկայացնում եմ Ձեզ ՙԵնթագիտակցությունը կարող է ամեն ինչ՚ համակարգը և վստահ եմ , որ իմ բացահայտումները շատ օգտակար կլինեն:

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)