ՆՈՐ ՀԱՅԱՑՔ


Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Իմ սիրելի Հորացիո աշխարհում շատ բան կա ,որը մեր իմաստունները իրենց երազում չեն տեսել:
Շեքսպիր

Ուղեղի ուժը օգտագործելու համար պարտադիր չէ իմանալ ֆիզիկայի օրենքները կամ հասկանալ իրականության էությունը:Քչերն են հասկանում մեքենայից, բայց շատերն են այն վարում:

Յուրաքանչյուրը կարող է օգտագործել ուղեղի ուժը կենցաղում:

Վերջին քսան տարիների ընթացքում գիտության բնագավառում ապշեցուցիչ բացահայտումներ են եղել որոնք կօգնեն մեզ հասկանալ ինչպես է ուղեղը ստեղծում սեփական իրականութունը:

Վիզուալիզացիան և մտածական պատկերները սին երազանքներ չեն, այլ ստեղծագործական գործընթաց, որը օգնում է մարդուն կենտրոնացնել և ուղղորդել  ուղեղի էներգետիկ հոսքերը: Հասկանալով էներգետիկ հոսքերի էությունը դուք կհասկանաք ուղեղի աշխատանքի էությունը և կտեսնեք, որ ներշնչումը, աղոթքը, ինտուիցիան գերբնական երևույթներ չեն, այլ ենթարկվում են այն օրենքներին, որոնք կարող են ենթարկվել մարդու կամքին:

Թույլ տվեք Ձեզ ծանոթացնել այդ աշխարհի բացահատումների հետ.
Ժամանակակից ֆիզիկան Տիեզերքը դիտարկում է անվերջ անբաժան դինամիկ ակտիվության ցանց: Այն ապրում է և անընդհատ փոփոխվում և նրա բաղկացուցիչ մասերը ազդում են միմյանց վրա:

Սկզբնական մակարդակում Տիեզերքը ներկայանում է որպես անբաժանելի ամբողջական էներգիայի ծով:

Այսօր գիտնականները փաստում են այն ինչ հազարամյակներ շարունակ ասում են պայծառատեսները, օկուլտիստները.ՙՄենք մասն ենք ամբողջի՚:

  Տիեզերքը ցնցվում է երբ պոկում ես խոտը
Упанишад

 Իրականություը փոխվում է ոչինչ հավերժ չէ: Ամենը համակարգի մաս է և գտնվում է անընդհատ շարժման մեջ: Տիեզերքը ողջ է և դինամիկ և մենք էլ գտնվելով նրա մեջ ,լինելով նրա մասնիկը ողջ ենք և դինամիկ:

ՏԻԵԶԵՐՔԸ ՄԵԾ ՀՈԼՈԳՐԱՄՄԱ Է:

Տեսությունները որոնք սկիզբ են դրել հոլոգրաֆիկ էֆեկտին առաջին անգամ ձևավորվել են 1947թ. Դենիս Հարբորդի կողմից ով հետագայում իր բացահայտման համար արժանացավ Նոբելյան մրցանակի:

Հոլոգրամման մի երևույթ է որում ամբողջը ամփոփված է ամեն մասնիկի մեջ: Օրինակ ծովաստղը իր մեջ ունի հոլոգրաֆիկ էֆեկտ: Եթե նրա որևէ մասը կտրես այն կրկին կամբողջանա:Ավելին կտրված մասից կառաջանա նոր ծովաստղ:Ծովաստղի գենետիկ կոդը ամփոփված է նրա ամեն մասի մեջ:

Մի քանի տարի առաջ հոլոգրամմաների ցուցահանդեսին ես տեսա լուսանկարներ, որոնք արված էին հոլոգրաֆիկ էֆեկտի վրա: Նրանցից մեկի վրա կանգնած դիրքով  կին էր պատկերված: Նկարին աջից նայելով տեսնում էինք ծխող կնոջ, ձախից՝դեպի առաջ թեքված կին էր: Եթե հանկարծ այդ նկարը ընկներ և փշուր փշուր լիներ նրա կտորտանքները կարտահայտեին ոչ թե նկարի մասերը, այլ ամբողջական նկարը:
Այսօր գալիս են այն եզրակացության, որ իրականությունը իր էությամբ հոլոգրամմա է և ուղեղի աշխատանքը նույնպես հիմնված է հոլոգրաֆիկ էֆեկտի վրա: Մեր մտածական գործընթացները շատ ընդհանուր բան ունեն տիեզերքի հետ: Ուղեղը հոլոգրամմա է, որն արտացոլում է հոլոգրաֆիկ Տիեզերքը:

Այս գաղափարի հեղինակներն են Լոնդոնի համալսարանի ֆիզիկոս, Էնշտեյնի աշակերտ Դեվիդ Բոմը և քվանտային ֆիզիկայի լուսավորյալ, Սթենֆորդի համալսարանի նյարդաֆիզիոլոգ Կարլ Պրայբրամը: Նրանք իրենց բացահայտումները կատարել են իրարից անկախ աշխատելով գիտության տարբեր բնագավառներում: Հոլոգրաֆիկ մոդելի բացահայտումը տվեց շատ հարցերի պատասխաններ, որոնք Բոմը և Պրայբրամը չէին կարող տալ արդեն հայտնի տեսությունների միջոցով: Նրանք հրապարակել են իրենց բացահայտումները 70-ականներին: Այդ աշխատանքները մեծ արձագանք գտան գիտական աշխարհում, բայց այդպես էլ լայն տարածում չգտան:

Բրայան Գիզեֆսոնը Բոմի և Պրայբրամի տեսությունը անվանեց իրականության էության հասկացման մեջ առաջընթաց քայլ: Այս տեսակետի հետ համաձայնեց Կանադայի թագավորական համալսարանի դոկտոր, գիտնական, ֆիզիկոս Դեվիդ Պիտրովը: Իր ՙԿամուրջ ուղեղի և մատերիայի միջև՚ գրքում նա նշում է ,որ  մեր մտածական գործընթացները ավելի փոխկապված են ֆիզիկական աշխարհի հետ քան շատերը կարծում են:

1979թ. Ռոբերտ Ջ. Ջանը մշակեց ծրագիր, որը վերաբերում էր իրականության բացահայտման մեջ գիտակցության դերին: Հազարից ավելի գիտափորձեր կատարելով Ջանը և նրա գործընկերները հրապարարակեցին իրենց բացահայտումները հաստատելով, որ  ուղեղը կարող է ազդել  իրականության վրա:

1994թ բազմաթիվ գիտնականներ հավաքվեցին Պրիստոնյան համալսարանում , որպեսզի քննարկեն այդ տեսության զարգացումը և կիրառումը գիտության ոլորտներում և գործնականում:

 Այսօր արդեն գիտակցության և նյութական աշխարհի փոխազդեցությունը չի դիտվում որպես ֆանտաստիկա: Գիտակցությունը իր դինամիկ ձևի մեջ էներգիա է: Սա օգնում է հասկանալ թե ինչու մեր ֆանտազիաները, մտածական պատկերները, ցանկությունները վախերը ազդում են իրականության իրադարձությունների վրա և բացատրում թե ինչպես է նյութականանում ուղեղի կողմից ստեղծված պատկերը:

Բացահայտումները որոնք վերաբերվում են իրականությանը կարող են մեր աճի և կատարելության շարժիչ ուժերը դառնալ: Գիտակցելով որ մենք տիեզերքի մասնիկն ենք և որ մեր ուղեղը որոշիչ դեր է խաղում իրականության ստեղծման մեջ մարդն ավելի ստեղծագործական մոտեցում կցուցաբերի կյանքի նկատմամբ: Մեր մտքերը ստեղծում են նոր իրականություն:

Ա. Էնշտեյնը մի անգամ ասել է. ՙՆոր տեսություն բացահայտելը նման է լեռանն հասնելուն, որից այն կողմ բացվում են առավել չքնաղ համայնապատկերներ՚:
Այս գրքին ծանոթանալուն զուգընթաց հենց դա էլ տեղի կունենա Ձեր հետ: Շատ շուտով  դուք կբացահայտեք Ձեր իրական հնարավորությունները և կպարգևատրվեք:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի


Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)