ԳԻՏԱԿՑՈՒՄ

Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Մտածեք այնպես ասես Ձեր ամեն միտքը մեծ տառերով գրված է երկնքում և տեսանելի է յուրաքանչյուրին: Այդպես էլ կա:
Միրդադի գիրք
Ընկալելով Ձեր միտքը որպես իրականություն իրականության կողքին դուք կմոտենաք այս երկու երևույթների փոխկապվածության հասկացմանը:

Մենք միաժամանակ ապրում ենք երկու աշխարհում, երկու իրականության մեջ՝ներքին, որտեղ մեր մտքերն են , զգացմունքները,հայացքները և արտաքին, որտեղ մարդիկ են, իրերը, իրադարձությունները:

Չկարողանալով բաժանել արտաքին և ներքին իրականությունները մենք թույլ ենք տալիս արտաքին աշխարհին իշխող դիրք գրավել,իսկ մեր ներաշխարհը ստանձնում է հայելու դեր արտացոլելով մեր հետ կատարվածը:

Մեր ներաշխարհը շատ զգայուն է և արձագանքելով արտաքին ազդեցություններին մենք չենք գիտակցում, թե ինչ ուժի ենք տիրապետում:

Մարդը սկսում է փոխել իրականությունը, երբ դադարում է անընդհատ արձագանքել նրան:

Ներքին գիտակցությունը հզոր ուժ է և նրա ազդեցությունը զգացվում է Ձեր կյանքի տարբեր ոլորտներում: Այն Ձեր էության անբաժանելի մասն է և նրանից է կախված Ձեր հաջողություններն ու անհաջողությունները:

Ըստ Էության ամենն էներգիա է և այդ էներգիան հանդես է գալիս մտքի ձևով: Միտքը ձգտում է ձև ստանալ և արտահայտվել: Մեկ միավոր միտքը  ուժ չունի, բայց  բազմակի անգամ կրկնվելով այն ուժ և ուղղություն է ձեռք բերում:  Որքան շատ է կրկնվում տվյալ միտքը անքան ավելի հավանական է դառնում նրա արտահայտումը:

Պատկերացրեք ապակին, որի միջով անցնում են արևի շողերը:Եթե ապակին անընդհատ այս ու այն կողմ տանենք արևի շողերը չեն արտաահայտվի և կցրվեն այս ու այն կողմ:Բայց եթե ապակին ամրացնենք որոշակի բարձրության վրա, ապա արևի  թույլ շողերը կկենտրոնանան, ձեռք կբերեն ուժ և նույնիսկ ունակ կլինեն հրդեհ առաջացնելու:

Նույնը տեղի է ունենում նաև մեր մտքերի հետ: Ուղեղի ուժին ծանոթանալուն զուգընթաց դուք կսովորեք կենտրոնացնել և զարգացնել Ձեր մտքերը այսպիսով մեծացնելով նրանց պոտենցիալը:

Դուք պետք է հստակ հասկանաք. Ձեր մտքերը ունեն իրենց սեփական ուժը: Ձեր խորքային համոզմունքները,վախերը, հույսերը , հոգսերը, հայացքները ցանկությունները և Ձեր ցանկացած միտքը ազդում է Ձեր, շրջապատողների և աշխարհի վրա:

Սովորաբար մենք ուշադրություն չենք դարձնում մեր մտքերի վրա:Սակայն եթե մի պահ պատկերացնենք, որ մեր գլխում առաջացած ցանկացած մտքի համար գումար ենք տալիս կամ վերցնում մենք կդառնանք հաշվարկող և կհաշվարկենք թե մեր օգուտները, թե վնասները: Այդպիսով մենք նվազագույնի կհասցնենք մեր վնասները և կբազմապատկենք օգուտները:

Ձեր յուրաքնչյուր միտք իր արտացոլումն է գտնում Տիեզերքում ազդելով Ձեր և միջավայրի վրա: Ուզում եք դա թե ոչ բայց մտորելով դուք ստեղծում եք սեփական իրականությունը: Առաջին քայլը կայանում է նրանում որ հետևեք Ձեր մտքերի ընթացքին և ուղղորդեք այն համապատասխան ուղղությամբ:

Յուրաքանչյուր մարդ ինքն է կառուցում իր կյանքը և դրա համար քննադատորեն մոտեցեք Ձեր այժմյան կյանքին: Դուք ասում եք, որ ձգտում եք ֆինանսական բարեկեցության, բայց անընդհատ բողոքում եք փողի պակասից, կենտրոնանում Ձեր պարտքերի վրա:Ձգտելով ֆինանսական բարեկեցության դուք մոռանում եք, որ Ձեր գիտակցությունը կենտրոնացած է փողի բացակայության վրա: Դուք ուզում եք ունենալ լավ աշխատանք, բայց կրկնում եք որ Ձեզ համապատասխանող աշխատանք չկա: Եվ Դուք երբեք չեք գտնի համապատասխան աշխատանք քանի մտածում եք որ այն չկա: Դուք ուզում եք ունենալ շատ ընկերներ, լինել ավելի շփվող, սակայն անընդհատ ինքներդ Ձեզ հիշեցնում եք Ձեր թերությունների մասին:

Այսպիսով միայն ցանկությամբ գործին չեք օգնի: Առաջ գնալու համար անհրաժեշտ է ավելի լուրջ պայման.փոխել մտածողության ձևը:

ՙՆա, ով որ ունի նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն ինչ որ նա կարծում է թե ունի կվերցվի նրանից՚ (Ավետարան ըստ Ղուկասի 19:26):

Առաջին հայացքից այս տողը անարդար թվաց ինձ: Ինչու՞ ունեցողը պիտի անենա ավելին, իսկ չքավորը ունեցածն էլ կորցնի: Երկար մտորումներից հետո ես հասկացա, որ այս տողը լի է իմաստով: Իրոք ի՞նչը կարող է ավելի արդարացի լինել քան սեփական մտքերը ընտրելու ազատությունը, որը կստեղծի մարդու համար ցանկալի իրականությունը: Վերջիվերջո յուրաքնչյուրն ինքն է իր կյանքի որակի որոշողը:

Դուք ուզու՞մ եք փոխել իրավիճակը, զարգացրեք Ձեր մեջ մտածողության համապատասխան տիպը: Հաջողակ մարդը կենտրոնացած է հաջողության վրա: Հարուստը մտածում է փողի մասին: Դա նրա մտածողության ձևն է:

-Լավ է ասված,-կասեք դուք,- նրա համար հեշտ է հաջողության մասին մտածել նա հաջողակ է իսկ ես անհաջողակի մեկն եմ: Իրավիճակները ինձ քաշում են անդունդը:

Սխալ է: Ձեզ խանգարում է ոչ թե կյանքի իրավիճակները, այլ Ձեր մտքերը , որոնք թույլ չեն տալիս Ձեզ դառնալ հաջողակ: Ջանքեր գործադրելով Դուք կսովորեք ղեկավարել Ձեր մտքերը և ձևավորել մտածողության նոր տիպ: Իրականությունը փոխվում է , երբ փոխվում է մտածողության ձևը:

Դուք որոշե՞լ եք թե ինչ եք ուզում կյանքից: Առողջու՞թյուն, կենտրոնացեք առողջության վրա: Իշխա՞նություն, կենտրոնացեք իշխանության վրա: Երջանկու՞թյուն, կենտրոնացեք երջանկության վրա: Նյութա՞կան ապահովություն, կենտրոնացեք դրա վրա: Ամենը գոյություն ունի պոտենցիալ հնարավորության տեսքով: Դուք ընդամենը պետք է ապահովեք էներգիայի անհրաժեշտ քանակը և Ձեր նպատակը կդառնա իրականություն: Անկախ կյանքի այժմյան իրավիճակից, անցյալից Դուք կարող եք փոխել Ձեր կյանքը, եթե փոխեք Ձեր մտածողության ձևը:

Այս հնարավորությունը տրված է մեզանից յուրաքանչյուրին և մենք կարող ենք օգտվել այդ հնարավորությունից կամ անտեսել այն: Սրա համար փող, տաղանդ անհրաժեշտ չէ պետք է միայն որոշակի ժամանակ և ջանք մտածողության նոր ձևը զարգացնելու համար:Մնացածը տեղի կունենա ինքնաբերաբար:

Ձեր ուղեղը նման է պարտեզի, որի մասինկարող եք հոգ տանել կամ բարձիթողի վիճակի մատնել,բայց իմացեք, որ դուք կհնձեք այն ինչ ցանել եք լինի դա Ձեր աշխատանքը թե անգործությունը: Ուղեղն է ստեղծում Ձեզ շրջապատող իրականությունը:

Դուք կարող եք համաձայնվել կամ ոչ , ուղղորդել Ձեր մտքերը կամ ամեն ինչ թողնել ինչպես որ կա, բայց Ձեզ շրջապատող իրականությունը միշտ ստեղծվում է Ձեր ուղեղի գործունեության շնորհիվ:       

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)