ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Ով կասի ո՞րն  է հաջողությունը և ո՞րն է անհաջողությունը:
Բուդիստական ասացվածք

Մեզանից շատերը երազում են այն օրվա մասին, երբ այլևս ոչ մի խնդիր չեն ունենա և կյանքը կդառնա ամբողջական և կատարյալ: Բայց խնդիրները մեր գոյության կարևոր և անբաժանելի մասն են: Մենք ոչ թե պետք է խուսափենք խնդրից , այլ փորձենք հաս-կանանալ թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում: Մենք տիեզերքի մի մասն ենք, որը մեզ նշան-ներ և ազդակներ է ուղարկում երբեմն խնդրի տեսքով: Պատահական չէ, որ այդ խնդի-րը հայտվել է Ձեր կյանքի հենց այդ ոլորտում:

Մեր դժվարությունները ցուցումներ են, որոնք կարելի է կարդալ:

Հարցրեք ինքներդ Ձեզ. ՙԻ՞նչ է ասում այս խնդիրն ինձ իմ մասին, իմ մտքերի իմ հույ-սերի, կենսակերպի մասին՚:

Եթե Դուք միշտ խղճում եք ինքներդ Ձեզ հուսահատորեն թափ եք տալիս Ձեր ձեռքերը դժվարությունների հանդիպելիս ապա բաց եք թողնում Ձեզ համար նախատեսված հաղորդագրությունը:

ԴԱՐՁԵՔ ԱԼՔԻՄԻԿ

Միջնադարյան ալքիմիկը իր ժամանակը ծախսում էր մետաղի ոսկու փոխակերպման գաղտնիքի բացահայտման համար: Բայց այդ փնտրտուքը անարդյունք էր, որովհետև նրանք սխալ ճանապարհով էին քայլում: Իրական ալքիմիկը նա է, ով փնտրում է լա-վագույն ելքը ցանկացած իրավիճակում: Ալքիմիկի համար չկա խնդիր կա միայն յուրօրինակ հնարավորություն:

Մարդուն մնում է միայն հավատալ սեփական ուժերին փնտրել ելքեր ստեղծված իրավիճակից և արդյունքը ուղղակի կապշեցնի:

ՙՄտածողության շարժիչ ուժերը՚ սեմինարի մասնակից Մարգրետ Քելլին կիրառեց այս սկզբունքը իր աշխատանքում: Նա խոշոր հիվանդանոցի տնօրեն էր, որն ուներ հազարից ավելի հիվանդ: Նրան օգնում էին երկու օգնականներ: Երբ նրանցից մեկն հիվանդանում էր Մարգրետը մեծ խնդրի առաջ էր կանգնում: Մի օր սակայն երկու օգնականներն էլ հիվանդացան: Նա մի պահ խուճապի մատնվեց բայց հետո հիշեց. ՙՉկա այնպիսի հասկացություն ինչպիսին խնդիրն է կա միայն հնարավորություն: Որտե՞ղ է այդ հնարավորությունը՚:

Մարգրետը գիտակցեց, որ բոլորովին չի ճանաչում այն անձնակազմին, որի հետ աշ-խատել է , քանի որ գործը ղեկավարել է իր օգնականների միջոով: Նա ասաց ինքն իրեն. ՙԵս պատրաստվում եմ օգտվել այդ հանգամանքից ուրիշներին ճանաչելու համար՚:

Նա այդ օրն անցկացրեց շփվելով այն աշխատակիցների հետ, ում հետ ընդհարապես չէր շփվել: Մարգրետը լսեց նրանց դժվարությունների, տագնապների մասին, ինչը հանգեցրեց սովորական պարտականությունների առավել արդյունավետ կատար-մանը: Հետագայում Քելլին ինձ ասաց. ՙՕրը դարձավ հրաշալի ես այնքան բան արեցի՚:

Ես կասկածում եմ, որ Մարգրետը կհասներ այդպիսի արդյունքների, եթե կենտրոնա-նար ՙպրոբլեմ՚ հասկացության վրա: Նա փոխեց ընկալման ձևը պրոբլեմը վերածելով հնարավորության, ինչն էլ հանգեցրեց հրաշալի արդյունքների:

Նենսի Սպենսերը բարդ դրության մեջ էր, երբ ես հանդիպեցի նրան:Նրան լքել էր ամուսինը երեք երեխա թողնելով գրկին: Նա չուներ ո՝չ կրթություն, ո՝չ փող և ոչ էլ որևէ հեռանկար ապագայում: Խնդիրների մի ողջ փաթեթ էր լցվել Նենսիի գլխին մինչև այն պահը երբ նա հիշեցրեց ինքն իրեն որ չկա խնդիր կա միայն հնարավո-րություն: Բայց որտե՞ղ: Նրա որոնումները շաբաթներ տևեց մինչև նա գտավ իր հնա-րավորությունը:
Ինքն իրեն բազմաթիվ հարցեր տալով Նենսին գիտակցեց, որ միշտ ինչ-որ մեկից կախված է եղել սկզբում ծնողներից հետո ամուսնուց: Նենսին միշտ թույլ է տվել, որ իրեն ասեն թե ինչ պետք է անի այդ պատճառով էլ նրա արժանա-պատվությունը խոցված էր:

Արտաքինից անելանելի թվացող այս իրավիճակում նա ինքն իրեն խոստացավ որ ոտքի կկանգնի հանուն զավակների: Նա իր խնդիրը օգտա-գործեց որպես աստիճան ուժեղ և անկախ անձ դառնալու համար: Նենսին համա-ռորեն աշխատում էր արդյունքի հասնելու, հաջողակ դառնալու համար: Նա աչքիս առաջ կերպարանափոխվում էր: Այսօր Նենսին ունի սեփական ծաղկի սրահ, ամուս-նացած է բարի ու ազնիվ մարդու հետ, ունի հրաշալի:

Եվ այս ամենը այն պատճառով, որ Նենսին հավատաց, որ պրոբլեմը նոր հնարավորության աղբյուր է:

Դարձեք ալքիմիկ սովորեք  իրավիճակը վերածել հնարավորության: Հիշեք երբեմն մենք բողոքում ենք այն իրավիճակներում, որոնք անհրաժեշտ են մեր աճի և զարգաց-ման համար: Սովորեք խնդիրը դիտարկել որպես հեռանկարային հնարավորություն այլ ոչ թե արգելք:

Քեթի Քոլբին ծնվել էր դիսլեկսիայով, չէր կարողանում աջը ձախից տարբերել: Շատ դժվարությամբ էր ասում, թե ժամը քանիսն է: ՙԻմ անընդունակությունը իմ լավագույն առանձնահատկությունն էր,- ասում էր նա,- այն ինձ օգնեց սովորել մտածել՚:

Քոլբին 500 ամն դոլարով հիմնեց մի կազմակերպություն անվանելով այն Resourses the Gifted ( Ռեսուրսներ տաղանդավորների համար): Նա մի ամսագիր կազմեց տաղան-դավոր ինտելեկտուալների համար և բաժանեց այն 3500 ուսուցիչների: Սկզբում պատվերները քիչ էին, և նույնիսկ երբ պատվերների քանակը շատացավ գործը առաջ չէր գնում: Նրա գնած պահեստը վառեցին, նա բաժանվեց ամուսնուց, բայց նա չէր դադարում մտածել.ՙՉկա խնդիր կա միայն հնարավորություն՚: Այսօր նրա ընկերու-թյուն 3,5 միլիոն դոլլարի եկամուտ է բերում շարունակելով ծաղկել:

Ամերիկայի նախագահ Ֆ.Դելանո Ռուզվելտը հիվանդ էր պարապլեգիայով և չէր կա-րողանում տեղաշարժվել առանց որևէ մեկի օգնության: Սակայն նա երկիրը դուրս հանեց ՙմեծ դեպրեսիայից՚ և պատմության մեջ մնաց որպես ամենահարգված քաղա-քական գործիչ:

Վիլմա Ռուդոլֆը 10 տարեկանում հիվանդացավ պոլիոմելիտով, բայց դա նրան չխանգարեց երեք ոսկե մեդալ տանել թեթև ատլետիկայից 1960թ. Հռոմի օլիմպիական խաղերում:

1992թ. Գեյլ Դեվիրը պատրաստվում էր մասնակցել հերթական օլիմպիական խաղե-րին, երբ հանկարծակի նրա ողջ մաշկը պատվեց խոցերով: Թվում էր, թե ոչինչ չէր կարող օգնել, նրան սպառնում էր ոտքի ամպուտացիան: Վիրահատությանը մնացել էր բառացիորեն  երկու օր, երբ Գեյլը սկսեց ապաքինվել: Նա հաղթահարեց 100 մետ-րանոց վազքը Բարսելոնայում, իսկ 1996թ. կրկնեց իր հերոսական վազքը Ատլան-տայում:

ՙԵս չէի ուզենա որևէ բան փոխել,- ասաց Գեյլը,- այդ դաժան փորձությունը ինձ դարձրեց այնպիսին ինչպիսին հիմա եմ ավելի ուժեղ, ավելի լավը՚:

Հայտնի ընկերություններից մեկի ղեկավարը իր հարցազրույցներից մեկում նշեց, որ իր ընկերությունում պատասխանատու պաշտոններ են ստանձնում նրանք, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ մեծ պարտություն են կրել: ՙՄենք կարծում ենք, որ արդյունքում այդ մարդիկ ավելի պատասխանատու և վճռական են դառնում: Ան-կումները նպաստում են անձի աճին՚,-եզրակացրեց նա:

Ինչպիսի՞ հնարավորություններ են սպասում Ձեզ հիմա: Դուք երբեք չեք իմանա քանի չեք սկսել որոնումները: Հազվադեպ է լինում, որ հնարավորությունները Ձեզ ձեռքով են անում: Հաճախ նրանք դիմակավորվում են պրոբլեմի, անհաջողության ներքո: Հնարավորություն գոյություն ունի մեզանից յուրաքանչյուրի համար և եթե Դուք ուզում եք ուսումնասիրել Ձեր ՙպրոբլեմները՚ կիրառելով այս նոր մոտեցումը ուրեմն Ձեզ անակնկալ է սպասվում:

Ձեր ողջ պայքարը և սթրեսը նոր հնարավորություն  է:Եվ ինչպես ասում է Ա. Շվարցնեգրը.ՙԵս հավատում եմ պայքարին՚:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

_________________________________________________________________________
 Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)