ՄԱՔՐԱԳՈՐԾԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ

Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Բանականությունը լավագույն բժիշկն է:
Հիպոկրատ 
Կարո՞ղ է արդյոք մտածողությունը մարդու առողջության ու հիվանդության մեջ  որևէ դեր խաղալ:ՙ Հիվանդի գիտակցության մեջ տեղի ունեցողը հաճախ հանդի-սանում է այն բանալին, որն ասում է ուզու՞մ է նա ապաքինվել՚ ,-ասում է Կալի-ֆորնիայի քաղցկեղի բուժման կենտրոնի տնօրեն հայտնի բժիշկ Կարլ Սիմոն-տոնը:



Նա ոգևորությամբ պատմում էր այն արդյունքների մասին, որոնց հասել է վի-զուալիզացիայի մեթոդի շնորհիվ.ՙՄարդիկ միայն հիմա են հասկանում, թե որքան միահյուսված են ֆիզիկական շերտը և գիտակցությունը: Մենք հիմա գիտենք որ կարելի է փոխել հիվանդության ընթացքը: Մենք բացահայտել ենք, որ այն բջիջները, որոնք նպաստում են քաղցկեղածին բջիջների առաջացմանը կարող են նաև վերադարձնել առողջությունը՚:

Մարդիկ կարող են բժշկել իրենք իրենց առաջ բերել արմատական փոփոխու-թյուններ:

Բժիշկ Սիմոնտոնը և նրա կոլեգաները չեն սահմանափակվում փիլիսոփայական զրույցներով: Նրա ձեռքբերումները այս ոլորտում ավելին են, քան ուղղակի դեղա-միջոցի որոնումներ: Նա այդ մեթոդի մասին պատմում է երկրի բժիշկներին. ՙՎերջին քսան տարիների ընթացքւմ ես սեմինարներ եմ վարել 100.000-ից ավելի մարդու հետ պատմելով ուղեղի ուժի մասին: Արդյունքները շլացնում էին ինձ: Մարդիկ դառնում էին միլիարդատերեր, հաղթում սպորտային մրցումներում: Իմ մեթոդը բժշկեց հարյուրավոր մարդկանց՚:


Լսենք Մարտին Բրոֆմանի պատմությունը.
ՙԵս 34 տարեկան էի, երբ բժիշկն ինձ ասաց, որ ուղեղի ուռուցք ունեմ:Ուռուցքը չարորակ էր ինձ երկու ամսից մինչև մեկ տարի էր մնացել: Ես անելանելի իրա-վիճակում էի: Մի քանի շաբաթվա հուսահատ և անօգնական վիճակից հետո ես որոշեցի փորձել օգնել ինքս ինձ: Ես օրը երկու անգամ 15ր տրամադրում էի մեդի-տացիային: Երևակայական էկրանի վրա ես պատկերում էի իմ մարմինը և ուռուց-քը: Ամեն երևակայական վարժանքից հետո ես պատկերացնում էի, որ ուռուցքը փոքրանում է: Դա տեղի էր ունենում միայն իմ ուղեղում:


Ես պատկերացնում էի, որ քաղցկեղածին բջիջները անհետանում են իմ իմունային համակարգի գործու-նեության շնորհիվ: Նրանք կանհետանան ամեն անգամ, երբ ես լոգարան մտնեմ: Ներքին ձայնս ինձ հուշում էր, որ առաջխաղացում չկա, սակայն ես հավաս-տիացնում էի ինքս ինձ, որ առողջանում եմ: ՙԱմեն օրվա հետ ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում՚,- կրկնում էի ես այնքան մինչև ինքս չհավատացի դրան: Բացի մեդիտացիայից ես որոշեցի այլ մեթոդներով ամրապնդել առողջությունս: Երբ մարմնիս մեջ ցավեր էին առաջանում ես արդեն չէի վախենում այն մտքից, որ վերջը մոտ է,այլ մտածում էի.ՙԴա ուռուցքի վրա ազդող էներգիա է, որը փոքրաց-նում է այն ավելի ու ավելի լավացնելով իմ վիճակը՚: Ամեն օր ես հիշեցնում էի ինքս ինձ, որ առողջանում եմ: Ես ներշնչում էի ինքս ինձ որ կերածս սնունդը ամ-րապնդում է իմ առողջությունը: Ես ինքս ինձ հիշեցնում էի իմ սիրելիների սիրո մասին, որը նույնպես առողջացնող էր:


Ես պատկերացում չունեի օգնու՞մ է արդյոք այս մեթոդը: Այդ մասին դատում էի իմ առողջական վիճակից ելնելով, որը ամեն օրվա հետ ավելի բարելավվում էր:

Երկու ամիս անցավ այն օրից, ինչ ես կիրառում էի այս մեթոդը և պետք է անցնեի հերթական ստուգումը: Բժիշկը ապշած էր նա ուռուցքի ոչ մի հետք չգտավ: Նա չէր հավատում: Նրա արձագանքը ճիշտ այնպիսին էր ինչպիսին պատկերացնում էի: Ես տուն էի գնում ժպիտով, որպեսզի կնոջս հայտնեմ այդ հրաշալի նորությունը՚: Եվ սա միակ դեպքը չէ գոյություն ունեն հազարավոր այսպիսի օրինակներ: Երբ ես այս պատմությունը պատմեցի լսարանին մի կին վեր կացավ և ասաց հետևյալը. ՙԴեռ մանկուց ես ասում էի ինքս ինձ, որ այն մարդն եմ, ով երբեք հարբուխով չի հիվանդանա և գիտեք ես երբեք հարբուխով չեմ հիվանդացել՚:


Երբ նա ավարտեց ոտքի կանգնեց մի տղամարդ.ՙՇատ հետաքրքիր է գիտեք ինչ-քան ինձ հիշում եմ ես միշտ ասում էի ինքս ինձ որ տարին մեկ-երկու հարբուխն ինձ բավական է:


Ես միշտ ասում էի դա ինքս ինձ և գիտենք հիվանդանում էի տա-րին մեկ-երկու անգամ՚:

Մենք ծիծաղեցինք, բայց կարևոր դաս յուրացրինք:


Ամերիկայի նախագահ Ռ.Ռեյգանը 1981թ. մահացու վիրավորվեց վարձու մար-դասպանի կողմից: Գնդակը թոքն էր վնասել: Շատ վտանգավոր էլ այն էլ իր տա-րիքում, սակայն նա լրագրողին տված իր հարցազրույցում ասել էր.ՙՄի ան-հանգստացեք ես այն մարդն եմ, ով շուտ է ապաքինվում՚:


Ինչպիսի հավատ ինչպիսի ուժ և մեկ օր անց նա վերադարձավ աշխատանքի:


Հիմա թույլ տվեք հարցնել Ձեզ.Ինչի՞ն եք Դուք հավատում: Պատկանու՞մ եք արդ-յոք այն մարդկանց խմբին, ովքեր կարծում են, թե կվարակվեն, եթե շրջապատում հիվանդ մարդ կա:Սպասում եք որ կհիվանդանա՞ք, թե՞ մտածում եք, որ առողջ եք:


Հիշեք մեր սպասումները իրականանալու յուրահատուկ  ունակություն ունեն:

Ջ. Ֆրանկի նկարագրած գիտափորձերի շարքը փաստում է, որ այն ինչին Դուք հավատում եք ազդում է Ձեզ հետ կատարվածի վրա:


Ֆրանկը հետազոտվողնրին տալիս էր երեք տեսակի դեղերից մեկը թույլ ցավազրկող, անվնաս բայց ոչ արդյունավետ պլացեբո և մորֆինի մեծ չափաբաժին: Նրանց ում տալիս էին մեծ չափաբաժնով մորֆին ասում էին որ դա թույլ ցավա-զրկող է: Մյուս մասին տալիս էին թույլ ցավազրկող ասելով որ մորֆին են ներար-կել: Նրանց ում իրականում մորֆին էին ներարկել ասում էին, որ ցավերը դեռ չեն անցել, իսկ մյուսները ասում էին որ ցավն արագ անցավ, թեև նրանց թույլ ցավա-զրկող էին տվել:


Այն ինչին հավատում են հիվանդները  ավելի կարևոր է քան իրականում տեղի ունեցողը:

Գիտափորձը շարունակվեց արդեն առանց բժիշկների գիտության և արդյունքները ապշեցնող էին:Երբ բժիշկները նշանակում էին պլացեբո կարծելով որ դա մորֆին է դեղի ազդեցության արդյունավետությունը բարձրանում էր: Երբ բժիշկները կարծում էին որ պլացեբո են ներարկում ազդեցության արդյունավետությունը կտրուկ ընկնում էր:

Այն ինչին հավատում էին բժիշկները նույնպես կարևոր էր բայց արդյո՞ք դա հնա-րավոր է: Ինչպե՞ս բժշկի մտքերը կարող են ազդել հիվանդի վրա, թե՞ այսուամե-նայնիվ կարևոր են հիվանդի մտքերը: Իսկ գուցե բժշկի ենթագիտակցականը ին-ֆորմացիա՞ է փոխանցում հիվանդին դեղի ազդեցության մասին: Եթե դա այդպես է ուրեմն հիշեք Ձեր վերաբերմունքը նույնպես կարող է բուժիչ լինել Ձեր և շրջա-պատի համար:

ՕՐԳԱՆԻԶՄԸ  ԻՆՔՆԱՄԱՔՐԱԳՈՐԾՎՈՂ ՄԵԽԱՆԻԶՄ Է:

Մեր օրգանիզմը հրաշք ինքնավերականգնվող մեխանիզմ է: Վնասվածքի դեպ-քում արյան սպիտակ գնդիկները միանգամից սկսում են պայքարել ինֆեկցիայի դեմ, իսկ թրոմբոցիտերը մակարդում են արյունը և փակում վնասված հատվածը: Այս ամենը տեղի է ունենում առանց մեր մասնակցության:


Երբ Դուք սնվում եք Ձեր օրգանիզմը սննդից առանձնացնում է օգտակար նյութերը այն վերածում էներգիայի և ուղղորդում մարմնի տարբեր հատվածներ: Ավելորդ ամեն բան դուրս է գալիս օրգանիզմից: Դուք կարիք չունեք այդ մասին մտածելու այդ գործընթացները ղեկավարվում են:

Կոտրելով Ձեր ձեռքը Դուք գնում եք բժշկի և նա բժշկում է Ձեզ այնպես չէ՞: Ոչ, ոչ մի բժիշկ չի կարող բժշկել Ձեզ, նա միայն վիրակապեր է դնում, որ ոսկորները ճիշտ կպչեն: Միայն Ձեր օրգանիզմ է ի զորու բժշկել Ձեզ:  Հիշեցրեք ինքներդ Ձեզ, որ Ձեր օրգանիզմ ինքնուրույն բժշկում  է ինքն իրեն: Մտածեք երկաթե առողջության մասին և Դուք այն կունենաք: Հանդիսավոր կերպով հայտարարեք. ԻՄ ՕՐԳԱՆԻԶՄԸ ԻՆՔՆԱՄԱՔՐԱԳՈՐԾՎՈՂ ՄԵԽԱՆԻԶՄ Է:

Ամեն օր երկու րոպե տրամադրեք առողջության վերաբերյալ մտքերին: Առաքեք դրանք Ձեր արյունատար անոթներով, պատկերացրեք, թե ինչպես է այդ էներ-գիան ինչպես է տարածվում Ձեր օրգանիզմում: Հիշեք Ձեր օրգանիզմը յուրա-հատուկ բժշկող մեխանիզմ է: Այս վարժությունը Ձեզ ուժ կտա և դրան Դուք պետք է տրամադրեք երկու րոպե ամեն օր:

Ձեր վերաբերմունքը շատ կարևոր է:

Մարդու առաջին արձագանքը որևէ լուրջ հիվանդությանը խուճապն է: Բանակա-նությունը կաթվածահար է լինում այդ մտքից և որքան լուրջ է հիվանդությունը այնքան ուժեղ է վախը: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք հիվանդությունը ընկալում ենք որպես թշնամի ոչ թե որպես գործընթաց:

Նախկին վիրաբույժ այժմ հոգեբուժ Ու. Էլենբրուկը նշում է որ հիվանդության բնո-րոշման համար հաճախ օգտագործում են գոյականներ՝ քաղցկեղ ուռուցք էպիլեպսիա, որտեղից հետևում է, որ նրանց համար այն առարկա է: Եթե այս գո-յականներից մեկը ներկայացնենք բայի տեսքով կստացվի.ՙՄիսիս Բեյկեր Ձեր մոտ զարգանում են անպետք բջիջներ՚:

Այսպիսի բնորոշումը հիվանդին թույլ կտա հասկանալ որ հիվանդությունը գործ-ընթաց է, որը սկսվել է և հետևաբար կավարտվի:


Ստենֆորդի բժշկական ինստիտուտի բժիշկ Ք.Պելիտերը նշում է, որ օրգանիզմը չի տարբերում իրական սպառնալիքը երևակայական սպառնալիքից: Մեր վա-խերը նեգատիվ սպասումները վերածվում են հիվանդության: Օրգանիզմը վտանգ է զգում նույնիսկ այն դեպքում, երբ այն հորինված է:


Այլ կերպ ասած այն մարդիկ, ովքեր վախենում են հիվանդանալուց ավելի են հակված հիվանդանալու, քանզի նրանց օրգանիզմը վախի և սպառնալիքի տակ է գտնվում:

Հաստատված է, որ կանանց 60%-ը հղիանում է երեխա կորցնելուց կարճ ժամա-նակ անց: Երեխա որդեգրած ամուսինները իրենց սեփական երեխային ունենում էին որդեգրումից կարճ ժամանակ անց, քանզի իրենց այլևս չէր տանջում միայնու-թյան զգացումը և երեխա չունենալու միտքը:

ԾԻԾԱՂԸ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒԸ ԲՈՒԺԻՉ ԵՆ:

Գաղտնիք չէ, որ ընկճված, դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, քան երջանիկ ու առողջ մարդիկ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ժլատությունը տագնապը, վախը խանգարում են իմունաին համակարգի աշխատաքին: Այդ պատճառով էլ այժմյան առաջնակարգ հիվանդանոցներում ստեղծված են Ծիծաղի սենյակներ հիվանդներին ուրախություն պատճառելու համար:

Վերջին բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ ծիծաղելիս մարդու գլխուղեղում արտազատվող էնդորֆինը և էնկեֆալինը նպաստում են ցավի և լարվածության դուրս բերմանը:


ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ԱՆՀԱՏԱԿԱՆ Է:


Բժիշկ Պատրիցիա Նորիսը, որը հիվանդներին սովորեցնում են օգտագործել ուղե-ղի ուժը հիվանդության բուժման համար պատմեց իննամյա երեխայի մասին, որը գլխուղեղի չարորակ ուռուցք ուներ: Նա բժշկվեց օգտագործելովՙԱստղային մար-տիկներ՚ վիզուալիզացիայի մեթոդը: Նա գտնվում էր հիվանդության վերջին փուլում:Բուժումը օգուտ չէր տալիս, իսկ վիրահատությունը չէր թուլատրվում ուռուցքի տեղադրության պատճառով: Նա պատկերացնում էր, որ ունի հզոր իմունային համակարգը, որ իր գլխուղեղը արեգակնային համակարգ է, իսկ ուղեղը՝ թշնամի: Նա ինքը մարտիկների ղեկավարն էր, որոնք կռվում էին և հաղթում թշնամուն:


Գարետը ամեն գիշեր 20ր տրամադրում էր այդ վարժությանը: Սկզբում նրա վիճակը կտրուկ վատացավ, իսկ հետո աստիճանաբար սկսեց լավանալ: Հինգ ամիս անց կատարված հետազոտությունը ցույց տվեց որ ուռուցքը անհետացել էր:


Յուրաքանչյուր մարդ անհատական է այն մեթոդը, որը օգնեց Գարետին մեկ ուրիշին կարող է չհամապատասխանել: Երբեմն անհրաժեշտ է ավելի մեղմ մոտեցում:

Բժիշկ Դեվիդ Բրեսլերը պատմում է մի երիտասարդի մասին, ով ահավոր ցավեր ուներ.ՙՆրան ոչինչ չէր օգնում և ես խնդրեցի նրան իր ցավը պատկերել երևակաական թղթի վրա: Շուտով նա ասաց, որ տեսնում է գազազած շան ես առաջարկեցի ընկերանալ այդ շան հետ, զրուցել: Շուտով նրա ցավերն հանդարտ-վեցին,իսկ որոշ ժամաակ անց նա կրկին առողջ էր:


Ատլետ Քեվին Օ' Նիլը փրկեց իր կարիերան շնորհիվ ուղեղի ուժի: Տրիատլոնի մրցումներից մեկ շաբաթ առաջ նա կոտրեց թևը: Նա սկսեց պատկերացնել թե ինչպես է դուրս գալիս սեփական մարմնից ու դասավորում ոսկորները: Արդյունքում նա երկու անգամ ավելի արագ ապաքինվեց և մասնակցեց մրցումներին:


Բժիշկ Պոլ Ռենին նշում է, որ ուղեղը չօգտագործված ռեսուրս է, որը պետք է ուսումնասիրել:


Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջ. Լեդերբերգը նշում է, որ ուսումնասիրության այդ ոլորտը ամենակարևոր քայլն է բժշկության ոլորտում:

Մեր առողջությունը մեր ձեռքերում է մենք պետք է պահպանենք այն: Երբ հիվանդ եք մի հանձնվեք այլ դարձեք Ձեր առողջության պատասխանատուն:
Ինչպես Ա. Շվեյցերն է ասում. «Իսկական բժիշկը մեր ներսում է»:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ

Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

___________________________________________________________________________________________

Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)