ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴՈՒ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Հողը քեզ տալիս է իր բերքը , բայց այն կարող է քեզ անհրաժեշտ չլինել, եթե կարող ես ձեռք բերել այն ինչ քեզ անհրաժեշտ է:
Խալիլ Ջեբրան
 


Նա ով երազում է ֆինանսական անկախության մասին պետք է իր մեջ զարգացնի հաջողակ մարդու գիտակցությունը: Նկատի ունեցեք ես ասացի զարգացնել, որով-հետև այդ գիտակցությունը ինքն իրեն չի գալիս:
Ոչ ոք չի ծնվում այդ գիտակցու-թյամբ: Այն ուղեղի վիճակ է, համապատասխան տրամադրություն ամենուր հնա-րավորություն և հաջողություն տեսնելու ունակություն:

Անհաջողակ մարդու գիտակցությանը ծանոթ են շատերը այն սահմանափակում է հնարավորությունները: Անհաջողակը տեսնում է միայն սահմանափակումներ, որոնք տանում են դեպի աղքատություն: Դուք չեք կարող հասնել հաջողության, եթե Ձեզ անհաջողակ եք համարում: Դուք չեք կարող միաժամանակ քայլել երկու ճանապարհով, քանի որ դրանք հակադիր են իրար: Ձեր ընտրած ճանապարհը որոշում է Ձեր ճակատագիրը:  Այսպիսով ինչպիսի՞ն է Ձեր գիտակցության տիպը: Եթե Դուք Ձեզ անհաջողակ եք համարում, ուրեմն Ձեր խնդիրը պարզ է: Դուք պետք է Ձեր մեջ զարգացնեք հաջողակ մարդու գիտակցությունը: Թվարկված հինգ քայլերը կօգնեն Ձեզ զարգացնել հաջողակ մարդու գիտակցությունը:

Քայլ առաջին
Հավատացեք հաջողությանը
Հավատը առ հաջողություն իր մեջ ներառում է 4 համոզմունք.

1.    Աշխարհը լիքն է հաջողությամբ:

Հաջողակ մարդու գիտակցությունը կարծում է, որ աշխարհը լի է ամեն ինչով մնում է միայն վերցնել նրա պտուղները: Նայեք բնությանը նա առատաձեռն է չի տնտեսում:Փորձեք հաշվել երկնքի աստղերը Դուք երբեք չեք կարողանա ոչ ոք չի կա-րողացել: Նայեք դաշտի ծաղիկներին նրանք հատում են Ձեր հայացքի սահմանը:

Որտեղ էլ նայեք առատություն կտեսնեք հնարավորությունները բազմաթիվ են պետք է միայն կենտրոնացնել ուշադրությունը: Եթե ինչ-որ տեղ հնարավորության պակաս կա, ապա միայն Ձեր գլխում: Անհաջողակի գիտակցությունն ասում է. «Այնքան էլ շատ տեղ չկա ուր ես կարող եմ գնալ: Եթե իմ պաշտոնը բարձրացրացնեն ապա ինչ որ մեկը այն չի ստանա»:

Անհաջողակը կարծում է,որ հնարավորությունները քիչ են,որ փողը չի հերիքում, որ ամեն ինչ թանկ է:Ուշադիր մտածեք այս մտքերից որևէ մեկը չի պտտվու՞մ Ձեր գլխում:  Դա ապացույցն է այն բանի,որ անհաջողակի գիտակցությունը իշխում է Ձեր ուղեղում:

2.Կյանքը ուրախություն և բավարարում է բերում:

Անհաջողակի գիտակցությունը վստահ է, որ կյանքը ծանր է և բարդ, որ արդյունքի հասնելու համար պետք է շատ աշխատել: Շատ մարդիկ կան, որ այսպես են մտածում: Այս համոզման հետ այլ կերպ լինել չէր կարող: Հիշեք ինչ եմ ասել համոզմունքների մասին: Ինչպիսի համոզմունքն էլ որ ընտրեք Ձեր ուղեղը հիմքեր և  ապացույցներ կգտնի այդ համոզմունքը ամրապնդելու համար: Անհաջողակի գիտակցությունը սպասում է խնդիրներ, դժվարություններ, հիասթափություններ և  միշտ գտնում է դրանք:

Հաջողակ մարդու գիտակցությունը սպասում է խրախուսման, փնտրում ուրախութ-յուն և հարմարավետություն և միշտ գտնում է դրանք: Առաջացող դժվարությունները նա դիտարկում է որպես մարտահրավեր արդյունքում բացահայտում նոր հնարա-վորություններ: Հաջողակ մարդու գիտակցությունը գնահատում է կյանքը և կարծում, որ յուրաքանչյուր նոր մարտահրավեր նոր պարգևատրում է, նոր արկած և հաճույք: Կյանքը հարուստ է, առատաձեռն Ձեզ ամեն անկյունում սպասում են հաջողություն-ներ և նոր տպավորություններ:

3. Իմ կյանքի յուրաքանչյուր ոլորտ ունի անսահմանափակ հնարավորություններ:

Անհաջողակի գիտակցությունը կարծում է, որ բոլոր հնարավորությունները սպառ-ված են, որ այն գաղափարները, որոնք ծնվել են նրա գլխում արդեն իրականացել են մեկ ուրիշի կողմից: Անհաջողակի գիտակցության մեջ իրավիճակը անելանելի է և հետևաբար պետք չէ ոչինչ ձեռնարկել իրավիճակը փոխելու համար:

Հաջողակի գիտակցությունը ամենուր տեսնում է անսահմանափակ հնարավորու-թյուններ: Որտե՞ղ են դրանք: Ամենուր, բացեք Ձեր աչքերը հասու եղեք հաջողակի գիտակցությանը և շատ արագ կսկսեք տեսնել:

Տարիներ առաջ Զատկի տոնին վաղ արթնանալով ես տասը փոքրիկ նվեր թաքցրի իմ սիրելի կնոջ համար: Երբ նա արթնացավ ասացի, որ մի քանի նվերներ եմ թաքցրել նրա համար: Նա վեր կացավ և հետաքրքրությամբ սկսեց փնտրել և կես ժամ անց երեք նվեր գտավ: Նա երջանիկ էր և կարծում էր որ էլ նվերներ չկան:

-Նրանք երեքից ավելին են,-ասացի ես ստիպելով նրան նորից սկսել որոնումները:

Նա ևս երկու նվեր գտավ ու դադարեց փնտրել: Ճաշից հետո ես կարծես իմիջալյոց ասացի.

-Ես տասը նվեր էի թաքցրել:

-Տասը,- բացականչեց կինս և նորից սկսեց որոնումները այս անգամ ավելի ուշադիր նայելով նույն տեղերում և գտավ բոլոր տասը նվերները:

Եթե ես չասեի, որ նվերները տասն են նա կանգ կառներ երեքի վրա ու էլ չէր փնտրի: Մտածելով որ հնարավորություններըսահմանափակ են Դուք ոչինչ չեք գտնի:

Հավատալով, որ կյանքի ցանկացած ոլորտ ունի անսահմանափակ հնարավորու-թյուններ Դուք ակտիվորեն կփնտրեք: Մտածեք այս մասին:

Դուք ունեք առողջության պահպանման , նոր փոխհարաբերությունների ձևավորման, տեղաշարժման, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, բարեկեցիկ ապրելու, փող աշխատելու ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԺԱՄԱՆԱԿ:

Եկեք տեսնենք ինչպես կարելի է փող վաստակել: Ինձ շատ է դուր գալիս մասնավոր ձեռնակատիրության համակարգը: Ես հավանում եմ այն համակարգը, որը խրախու-սում է բացահայտումները և երևակայությունը: Յուրաքանչյուրը կարող է գումար վաստակել, եթե զինված է լավագույն գաղափարներով և գործի նկատմամբ համա-պատասխան վերաբերմունքով:

Շուկան հետաքրքիր երևույթ է դինամիկ և փոփոխվող հնարավորություններով լի, որոնք սպասում են օգտագործվելու համար: Փողերը գտնվում են անընդհատ շարժ-ման մեջ ցանկացած ուղղությամբ: Այդ դեպքում ինչու՞ չմասնակցել և ներդրում կա-տարել:

Ամեն տարի Հյուսիսային Ամերիկայում բացվում է 700.000 ընկերություն: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է նոր հնարավորություն: Յուրաքանչյուրին անհրա-ժեշտ է քարտուղար, իրավաբան, գովազդային գործակալ,տեխնիկական ծառայու-թյուններ մատուցող մարդիկ, գրասենյակային կահույք: Հնարավորությունները ամե-նուր են:

1940թ. Ամերիկայում կար 10.000 միլիոնատեր 1980թ-ին, երբ բնակչության թիվը շատացավ միլինատերերի թիվը 500.000 էր 1997թ.-ին այդ թիվն անցավ միլիոնը:

Հնարավորություններն ամենուր են:

Քաղաքակրթության պատմության մեջ դեռ երբեք փոփոխություններն այսքան արագ տեղի չեն ունեցել ինչպես այսօր: Աշխարհը շատ արագ է փոխվում, ինչի մասին խոսում են ամեն ժամի հետ առաջացող նոր հնարավորությունները, որոնք դեռ երեկ չկային:

Հնարավորություններն ամենուր են:

Միլիարդատեր ՙՄայքրոսոֆթ՚ ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսն ասաց.ՙԵս կարծում եմ, որ սա հրաշալի ժամանակ է ապրելու համար: Դեռ երբեք հնարավորու-թյուններն այսքան շատ չեն եղել: Սա լավագույն ժամանակն է նոր ընկերության և ձեռնարկության հիմնադրման համար՚:

Որտե՞ղ են այդ հնարավորությունները:Գործեք առանց մտորելու և Դուք կգտնեք այդ հնարավորությունները, դրանք Ձեր շուրջն են:

4. Իմ հաջողությունը կախված է ինձանից:

Անհաջողակի գիտակցությունը հավատում է, որ շատ փող ունենալը վատ է, պետք է ունենալ այնքան որքան անհրաժեշտ է սեփական կարիքները հոգալու համար: Եթե փողը շատ է ուրեմն խլված է ուրիշից: Անհաջողակի գիտակցությունը համոզված է, որ հաջողակ մարդիկ եսասեր են, ժլատ, հոգ չեն տանում իրենց ընտանիքների մա-սին:

Հաջողակ մարդու գիտակցությունը վստահ է, որ շատ գումար ունենալը հրաշալի է և որ հաջողությունը կախված է միայն ինքն իրենից: Նա վստահ է դրանում, որովհետև որքան շատ է փողը այնքան շատ է մարդկանց օգնելու հնարավորությունը հատկա-պես ֆինանսապես: Միայն դա իմաստ ունի: Ինչպես կարելի է միլիոնավոր դոլլարներ տրամադրել բարեգործության համար, եթե դրանք նախորոք չեք վաստակել: Ձեր փո-ղերով Դուք կարող եք օգնել բոլոր նրանց, ովքեր պակաս հաջողակ են: Դուք կարող եք վայելել Ձեր հարստությունը և օգնել մարդկանց դառնալ հարուստ և հաջողակ:

Դառնալ հարուստ և հաջողակ, գումար վաստակել և օգնել ուրիշներին այնքանով որքանով հնարավոր է Ձեր պարտքն է:

Այսպիսով հաջողակ մարդու գիտակցությունը զարգացնելու առաջին քայլը այս չորս համոզմունքների ամրապնդումն է Ձեր ենթագիտակցության մեջ, որոնք կօգնեն Ձեզ հավատալ հաջողությանը.

Աշխարհը լի է հարստությամբ:

Կյանքը ուրախություն և բավարարում է բերում:

Իմ կյանքի յուրաքանչյուր ոլորտ իր մեջ ներառում է անսահմանափակ հնարա-վորություններ:

Իմ հաջողությունը կախված է ինձանից:

Քայլ 2
Գտեք առատությունը ներկայում

Դուք շրջապատված եք առատությամբ և Ձեզ մնում է միայն բացել Ձեր աչքերը և փնտրել: Մի սպասեք, որ փողերը կգան Ձեր մոտ, քանի Դուք Ձեզ անհաջողակ եք կարծում: Զգացեք Ձեզ հաջողակ հենց հիմա: Դուք ունեք շատ ընկերներ ամուր առողջություն: Գտեք Ձեր կյանքի այն ոլորտը, որտեղ առատություն կա:

ԻՆՉՊԵՍ ԵՍ ԾՐԱԳՐԱՎՈՐԵՑԻ ԻՆՔՍ ԻՆՁ ԵՎ ԴԱՐՁԱ ՀԱՋՈՂԱԿ

Ես ապրում էի անտառի փոքրիկ խրճիթում առանց էլեկտրաէներգիայի և ջրի խողովակի: Ես փող չունեի, բայց հասկանում էի բարեկեցության սկզբունքները և սկսեցի ծրագրավորել ինքս ինձ:

Ես փայտ էի կոտրում և ամեն պահ շնորհակալ էի այն առատության համար, որը թագավորում էր իմ շուրջը: Փայտերը դասավորելով ես ինքս ինձ ասում էի, որ ունեմ ոչ թե մեկ այլ միլիոնավոր փայտեր, որոնք տաքացնեմ ինքս ինձ: Անտառում զբոս-նելով ես հիանում էի ինձ շրջապատող առատությամբ՝ ծաղիկներով, թռչուններով, բնությամբ, որը այնքան առատաձեռն էր:

Անկախ այն բանի, որ ես փող չունեի ես կենտրոնանում էի առատության վրա և վստահ էի, որ այն կհայտնվի: Երբ կարդում էի իմ առաջին դասախոսությունները ես ապրում էի հյուրանոցի ցածրակարգ համարում, ձգտում էի այնպես անել, որ ինձ չնկատեն այդ համարը մտնելիս կամ դուրս գալիս: Երբեմն ես մտնում էի առաջնա-կարգ համարը, որպեսզի զգայի այդ մթնոլորտի էներգիան:

Շատ շուտով ես արդեն բավականաչափ գումար էի վաստակում առաջնակարգ համարում ապրելու համար: Ես շնորհակալ էի Աշխարհին առատաձեռն լինելու համար: Մի անգամ, երբ զբոսնում էի հյուրանոցի միջանցքում մի մեծ սենյակ տեսա, որտեղ մաքրություն էին անում: Հավաքարարին համոզեցի և ներս մտա զարմացած էի երբ տեսա, որ այդ սենյակում երկու սենյակ կա՝ առանձին ննջարան և մեծ հյուրա-սենյակ: Այդ օրվանից ես սկսեցի պատկերացնել, որ ապրում եմ այդ սենյակում, թեև այն ժամանակ ես դեռ չէի կարող ինձ այդպիսի շքեղություն թույլ տալ: Բայց ես ուզում էի ինձ պատկերացնել այդ շքեղ մթնոլորտում թեկուզ մեկ գիշեր և շնորհակալ լինել Աշխարհին առատության համար: Շուտով ես կարողացա վարձել այդ սենյակները փողը սկսեց հոսել գետի պես:

Ֆինանսական գծով հայտնիների կնքահայր Ն. Հիլը մի անգամ ասաց. ՙԵրբ Դուք շատ փող եք ունենում դա տեղի է ունենում այնքան անսպասելիորեն որ Դուք սկսում եք մտածել որտեղ էին թաքնված այդ փողերը այս տարիների ընթացքում՚: Ինձ հետ էլ այդպես եղավ: Ես մինչև հիմա հիշում եմ այն օրը, երբ գիտակցեցի, որ իրապես հասել եմ ֆինանսական հաջողություն:

Ես երեկույթ էի կազմակերպել իմ դասախոսական շրջագայությունների հինգամյակը նշելու համար: Երեկույթը տեղի էր ունենում Սիդնեի հյուրանոցներից մեկի հյուրասրահում: Ապակե պատուհանից այն կողմ Սիդնեյն էր: Ես ներողություն խնդրեցի հյուրերից ու դուրս եկա պատշգամբ:

ՙՃակատագրի ինչպիսի շրջադարձ,-մտածեցի ես,-դեռ հինգ տարի առաջ ես ապրում էի աղքատ հյուղակում առանց հոսանքի ու ջրի խողովակի, իսկ այսօր ես զվար-ճացնում էի ընկերներիս աշխարհի լավագույն հյուրանոցներից մեկում՚:

Մտովի ետ նայեցի ու հիշեցի այն օրը, երբ սկսեցի ինձ ծրագրավորել և այսօր ես վայելում եմ այդ պտուղները: Եվ ես շնորհակալություն հայտնեցի Աշխարհին հաջո-ղության այն գաղտնիքի համար, որն ինձ տրվեց: Ես խոստացա պատմել այս գաղտ-նիքի մասին մարդկանց: Դրանից հետո ես վերադարձա հյուրերիս մոտ:

Սկսեք ծրագրավորել ինքներդ Ձեզ հենց այսօր: Ես սկսեցի այս ծրագրավորումը աղքատության մեջ ապրելով: ՉԿԱ ԱՅՆՊԻՍԻ ԻՐԱՎԻՃԱԿ ՈՐՏԵՂ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍԿՍԵԼ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՋՈՂԱԿ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ:

Քայլ 3
Վստահ եղեք, որ հաջողությունն ամենուր է:


Սովորեք տեսնել հաջողությունը ամենուր: Ինչի վրա էլ որ չկանգնեցնեք Ձեր հայացքը ամենուր լի է հաջողությամբ: Նայեք քաղաքի շենքերին նրանցից յուրաքանչյուրի մեջ հաջողությունն է: Այն ճարատարապետը, այն մարդիկ որոնք աշխատել են շենքի վրա և հիմա աշխատում են շենքում հաջողակ են:

Հաջողակ մարդու գիտակցությունը ամենուր հաջողություն է տեսնում: Երբեք մի նախաձեք ուրիշի հաջողությանը: Ընդունեք այն և ուրախացեք դա ապացույցն է այն բանի, որ հաջողությունը հնարավոր է: Հիշեք Դուք նունպես կարող եք հաջողակ լինել: Փնտրեք հաջողությունը:

Միայն անհաջողակի գիտակցությունը կանտեսի հաջողության առկայությունը: Հեռու պահեք Ձեզ այդպիսի թունավոր մտքերից դրանք թունավորում են հաջողակի գիտակ-ցությունը: Ուրախացեք ամեն պահի, երբ հաջողության եք ականատես լինում անկախ նրանից Ձեր հաջողությունն է թե ուրիշի: Բացեք Ձեր աչքերը և ամենուր հաջողություն կտեսնեք: Այն շրջապատում է Ձեզ և Ձերը կդառնա, եթե ծրագրավորեք ինքներդ Ձեզ:

Քայլ 4
Լսեք ձայնագրություններ, կարդացեք գրքեր դարձեք այն ակումբի անդամ, որոնք ուղղված են ինքնակատարելագործմանը և հաջողության հասնելուն:

Այն ամենն ինչ Դուք անում եք դառնում է Ձեր մասինկը: Գիրքը, որը հիմա Դուք կար-դում եք բազմաթիվ սկզբունքներ է իր մեջ ներառում, որը մեծ ազդեցություն Ձեր հաջողության հասնելու վրա, եթե Դուք կիրառեք դրանք:

Փնտրեք և գտեք այն ամենը, ինչ կոգևորի Ձեզ հաջողության հասնելու հաջողակ դառնալու ճանապարհին:

Քայլ  5
Պարբերաբար ասոցացրեք ինքերդ Ձեզ հաջողակ մարդկանց հետ, լինեն դրանք իրական, թե երևակայական:

Հաջողության էներգիան ներծծվում է Ձեր մեջ, երբ Դուք Ձեզ ասոցացնում եք հաջո-ղակ հայտնի մարդկանց հետ, գտնվում նրանց միջավայրում: Հաջողակ մարդիկ առաջ են քաշում հաջողակ մտքեր , որոշումներ, ծրագրեր, կնքում հաջողակ գործարքեր:

ՀԱՋՈՂԱԿ  ԼԻՆԵԼԸ  ՁԵՐ  ՊԱՐՏՔՆ Է:

Գիտակցեք այն, որ հասնելով Ձեր նպատակին Դուք երջանկացնում եք ոչ միայն Ձեզ այլև ուրիշներին, օգնելով նրանց պայքարել հաջողության հասնելու համար: Հաջողությունը հաջողություն է:

Որքան շատ է զարգանում տնտեսությունը այնքան շատանում են հնարավորու-թյունները: Ունենալով շատ փող Դուք ավելի շատ եք ծախսում դրանով իսկ օգնում նրանց, ովքեր մատուցում են այդ ծառայությունները:

Հաջողակ մարդիկ վարակում են ուրիշներին իրենց հաջողությամբ: Հաջողակ լինելը Ձեր պարտքն է Ձեր, Ձեր ընկերների, հարազատների, երեխաների և բոլոր նրանց առաջ, ովքեր այս կամ այն կերպ կապված են Ձեր հետ:

ՁԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏԵՐԻՆ ԿՕԳՆԻ ՁԵՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԻ ՕԳՆԻ:

Մտածեք ասածիս մասին հիշեք Ձեր հաջողությունն ավելին է, քան անձնական հա-վակնություն այն Ձեր անհատականությունն է:

Եսասեր մի եղեք դարձեք հաջողակ Աշխարհը Ձեր կարիքն ունի:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

 ______________________________________________________________________________________________
Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Բովանդակությունը
Շարունակել ընթերցել

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)