ՄԵՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Ես կգործեմ այնպես ասես այն ինչ անում եմ շատ կարևոր նշանակություն ունի
Ու. Ջեյմս


Անձնական փոխհարաբերությունները այնքան կարևոր են, որքան օդը որով շնչում ենք: Մենք բոլորս էլ ընկերների, գործընկերների, սիրեցյալների և այն մարդկանց կարիքը ունենք, ում կարող ենք պատմել մեր հաջողությունների,դժվարությունների, վախերի մասին:
Այդ փոխազդեցությունը շատ խորն է ներթափանցում և հարստացնում մեզ:
Մենք ընկերների կարիքը ունենք, պատկանելության զգացման կարիք ունենք և չնա-յած դրան մնում ենք որոշակի հեռավորության վրա չցանկանալով կամ ի վիճակի չլինելով ձեռք մեկնել դիմացինին և խորացնել մեր փոխհարաբերությունները այն դարձնելով իմաստավորված:

Մեզ նոր մոտեցումներ և ցանկություն է անհրաժեշտ մարդկանց միջանձնային փոխ-հարաբերությունները ուսումնասիրելու համար: Այս ձևով մենք կարող ենք աջակից լինել մեկս մյուսին և դառնալ ավելի ուժեղ:

Միջանձնային փոխհարաբերությունների մեջ շրջադարձային է այն բանի գիտակ-ցոմը, թե որքան ուժ կարող ենք տալ մեկս մյուսին մեր աջակցությամբ: Երբ մենք անկեղծ ենք մեզ պատասխանում են նույպիսի անկեղծությամբ և խոցելիության զգացման փոխարեն առաջանում է ազատոււթյան, առույգության զգացում: Փոխհարաբերությունները դառնում են ավելի կարևոր, ավելի հարուստ, ավելի իմաստավորված ուրիշ էլ ի՞նչ կարելի է ցանկանալ:

ԱՄԵՆ ՄԱՐԴ ԱՍՏՂ Է:
Մեզնից յուրաքանչյուրը անկրկնելի է, յուրահատուկ և հարգանքի է արժանի: Ամեն մարդ աստղ է: Ձեր կինը (ամուսինը), Ձեր ծնողները նույնպես անկրկելի են յուրա-հատուկ և հետաքրքիր: Ձեր ընկերներից յուրաքնչուրը Ձեր տնօրենը, ռեստորանի մատուցողը,տաքսու վարորդը, հարևանի որդին, մահամերձ ծերուկը բոլորն էլ անկրկնելի են և հարգանքի արժանի: Այն բանի գիտակցումը, որ ամեն մարդ յուրա-հատուկ է անկախ իր հասարակական դիրքից փոխում է մեր վերաբերմունքը մարդ-կանց նկատմամբ: Հասկանալով այդ մենք սկսում ենք հարգանքով վերաբերվել նրանց: Մարդիկ կարող են չիմանալ իրենց յուրօրինակության մասին  և իրենց վար-քով ցույց չտալ դա, իսկ մենք գիտենք և վերաբերվում ենք նրանց հարգաքով:
Սովորեք տեսնել ավելին, քան յուրաքանչյուր մարդ տեսնում է իր մեջ: Մեզանից յուրաքանչյուրի մեջ կա հզորության հատիկ և տեսնելով այդ ներքին ուժը, տաղանդը, գեղեցկությունը Դուք նոր հնարավորություն եք ընձեռնում նրանց:

Մարդու հետ աստղի պես վարվելու ուժը ես բացահայտեցի Սան Ֆրանցիսկոյում: Մենք գործընկերոջս և նրա ընտանիքի հետ քաղաքից քաղաք էինք տեղափոխվում և մեզ անհրաժեշտ էր մի դայակ, ով հոգ կտաներ նրանց փոքրիկի մասին: Դայակ գտնելը դժվար էր և մենք ստիպված եղանք վարձել մի անբարեհամբույր կոպիտ անձ-նավորության: Նա միշտ դժգոհ էր, նրա գալուն պես մենք ձգտում էինք որքան հնարավոր է արագ հեռանալ նրա ընկերակցությունը չվայելելու համար: Ես բացահայտեցի, որ բացասաբար եմ տրամադրված նրա հանդեպ և որոշեցի փոխել վերաբերմունքս: Ես հասկացա, որ հոգու խորքում նա ավելի կենսուրախ և նուրբ մարդ, քան մեզ ներկայացող կինը:

Ես կենտրոնացա այդ մտքի վրա այնքան մինչև ժպիտը դեմքիս չսկսեցի մտածել, որ նա լույսի մի շող է: Հաջորդ անգամ երբ նա եկավ ես չշտապեցի դուրս գալ սենյակից և նրան մի կողմ տանելով ասացի.ՙԳիտեք ամեն անգամ երբ Դուք ներս եք մտնում թվում է թե արևի շողն է սենյակ մտնում: Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքը և ուրախ ենք, որ մեր կողքին այսպիսի մարդ կա՚:

Նա համր կանգնաց էր:Երբ երեկոյան տուն վերադարձանք ես կրկին սկսեցի նրան գովել: Հաջորդ անգամ երբ նա եկավ ես նրան ողջունեցի հետևյալ բառերով.ՙՏեսեք մեր լույսի շողն է եկել՚: Ես հենց այդպես էլ կարծում էի հասկանալով որ հոգու խոր-քում նա հրաշալի մարդ էր: Նա ժպտաց : Առաջին անգամն էր որ նրան ժպտալիս էի տեսնում: Երբ մենք մենակ մնացինք սենյակում նա ինձ ասաց.ՙԳիտեք ինձ երբեք ոչ ոք այդքան հաճելի խոսքեր չէր ասել ինչպես Դուք՚:Ես ապշած էի,չէի կարող պատկերացնել որ ոչ ոք երբեք նրան հաճելի բառեր չի ասել: Ես մտածեցի նրա դժբախտ մանկության,ծանր կյանքի մասին այն թե որքան դժբախտ է եղել: Ես ուրախ էի որ փոխեցի իմ կարծիքը նրա մասին և ամաչեցի որ նախկինում վատ եմ վերաբերվել նրան:

Ես շարունակում էի սնել նրան դրական աջակցող էներգիայով և արդյունքը ապշեցուցիչ էր: Նա դադարեց բողոքել, դարձավ շատ քնքուշ և ամենազարմանալին այն էր որ կնճիռները անհետացան նրա դեմքից նա ավելի երիտասարդ երևաց : Նա դարձավ լույսի շող:

Այս դեպքը վերջնականապես փոխեց  իմ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: Երբ Դուք ընդունում եք որ մարդիկ հարգանքի են  արժանի նրանք փոխադարձում են դա : Դուք հնարավորություն եք տալիս մարդկանց տեսնել իրենց լավագույն կողմերը: Հնարավոր է որ նրանք իրենց յուրօրինակ չեն համարում: Գուցե նրանք իրենց անպետք են համարում: Ուրեմն դարձեք նրանց հայելին: Ձեր վարքով մտքով զգացմունքներով և բառերով ցույց տվեք նրանց որ Դուք տեսնում եք նրանց լավագույն կողմերը : Յուրաքանչյուրի կյանքը կարևոր է և յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր ներդրումը: Վարվեք մարդկանց հետ յուրահատուկ :Ձեր այակցությունը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ  նրանց կյանքում:Փնտրեք լավագույնը մարդկանց մեջ և հավատացեք նրանց:

Եթե Դուք մարդկանց վերաբերվեք հենց այդպես Ձեր փոխհարաբերությունները կդառնան ավելի խորը և նույնիսկ հասարակ շփումը կհարստացնի Ձեզ և դիմացինին:Մենք ընդունակ ենք օգնել,սիրել ,կիսվել միմյանց հետ պետք է ընդամենը ցանկանալ դա անել:

Հոգատար եղեք միմյանց հանդեպ չէ՞ որ բոլորս մարդ ենք:

Մենք մարդկային էակներս շատ զգայուն ենք:
Եթե կասկածում եք նայեք ինքներդ Ձեզ որքան հեշտ է Ձեզ վիրավորելը ցավ պատճառելը, վիրավորելը: Երբ մարդը ցավ է զգում նա ուրիշներին է ցավ պատճառում: Ես դա ինքս ինձ վրա եմ զգացել երբ ես դաժան էի կամ ցավ էի պատճառում որևէ մեկին դա նշանակում էր, որ ես ինքս էի տառապում ներքուստ:

Հիշեք այս մասին երբ ինչ-որ մեկը Ձեզ ցավ պատճառի: Հարցրեք ինքներդ Ձեզ ի՞նչ ցավ է ապրել այս մարդը սիրով և ցավակցությամբ վերաբերվեք նրան: Այն ցավը, որը ապրում է նա ուրախություն չի բերում նրան: Մենք չգիտենք, թե մարդիկ ինչ ցավ ու հիասթափություն են կրում իրենց ներսում, ինչպիսի վախեր ու դժվարություններ ունեն: Ինչպես ասվում է հին ասացվածքում.ՙՄի դատիր մարդուն քանի չես անցել նրա անցած ճանապարհը՚:

Մի կին, ով լսում էր իմ ՙՄտածողության ուժը՚ դասախոսությունների շարքը պատ-րաստվում էր հեռանալ աշխատավայրից, քանզի գործընկերը տհաճ անձնավորու-թյուն էր: Նա չէր ընկալում այդ կնոջը նրանք նույնիսկ չէին շփվում: Այդպես շարու-նակվեց մի տարի մինչև նա որոշեց փոխել իր վերաբերմունքը գործընկերուհու նկատմամբ: Հիշելով, որ իր գործընկերուհին կարող է անբարյացկամ լինել հոգեկան ցավի պատճառով իմ աշակերտուհին սկսեց սիրով մտածել նրա մասին: Նա սկսեց չարձագանքել նրա անբարյացկամության դրսևորումներին, չէր նեղանում նրանից այլ աջակցում էր նրան հիշելով որ հոգու խորքում նա հրաշալի յուրօրինակ անձնավո-րություն է ով արժանի է հարգանքի:

Ամեն երեկո նա պատկերացնում էր, որ այդ կինը բարի է, սիրալիր, քնքուշ: Նա գի-տեր, որ հոգու խորքում այդ կինը հենց այդպիսին է: նա պատկերացնում էր, որ իրենք լավ ընկերուհիներ են: Մի օր նա մոտեցավ այդ կնոջը ներողություն խնդրեց, որ չի շփվել նրա հետ և ասաց, որ ուզում է ընկերանալ: Այդ կինը շատ զարմացավ և ոչինչ չպատասխանեց: Շուտով սակայն նրա տրամադրվածությունը փոխվեց և այժմ նրանք լավ ընկերուհիներ են: Եվ այսպիսի օրինակները բազմաթիվ են:

Երբ Դուք փոխում եք Ձեր վերաբերմունքը դիմացինի նկատմամբ նա սկսում է այլ կերպ վերաբերվել Ձեզ:

Մարդկային էակները շատ զգայուն են մեկը մյուսի նկատմամբ այդ պատճառով էլ մենք առավել ընկալունակ ենք այն կարծիքի նկատմամբ,որը ձևավորվել է մեր մեջ մարդկանց վերաբերյալ:Եթե Ձեր հարազատի, ընկերոջ, գործընկերոջ, կնոջ (ամուսնու), ծնողների հետ հարաբերությունները այնպես չեն դասավորվում ինչպես կկամենայիք, ապա ուշադրություն դարձրեք այն մտքերին, որոնք առաջանում Ձեր ուղեղում այդ մարդու վերաբերյալ: Հնարավոր է, որ Դուք կառչում եք նրա այն որակներից, որոնք Ձեզ դուր չեն գալիս և այդպիսով ավելի սրում եք դրանք: Միջանձնային փոխհարաբերություններում, ինչպես նաև այլ ոլորտում մենք ստանում ենք այն ինչին հավատում ենք, ինչ մտածում ենք և ինչին սպասում ենք: Ցանկացած փոխհարաբերության մեջ կան բազմաթիվ հնարավորություններ եթե Դուք ուզում ենք ինչ որ բան փոխել:

Տեսողական պատկերները օգնում են փոխել Ձեր վերաբերմունքը դիմացինի նկատ-մամբ և դառնալ Ձեր փոխհարաբերությունների տերը: Մի արձագանքեք անբարյաց-կամության դրսևորումներին ձգտեք այն հարաբերություններին, որին արժանի եք:

ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՆՈՋ(ՏՂԱՄԱՐԴՈՒ)

Քայլ 1

Պատկերացրեք այն մարդուն, որը կհամապատասխանի Ձեզ: Ինչպիսի՞ որակներ եք Դուք փնտրում: Ֆիզիկական իդեա՞լ ունեք: Պատկերացրեք Ձեզ այդ մարդու կողքին, պատկերացրեք, որ զբոսնում եք նրա հետ ծիծաղում, ուրխանում ապրում սիրո և քնքշանքի ժամեր: Ձեր երևակայության մեջ ստեղծեք նրան: Մի փորձեք մանրամասն պատկերացնել նրա դիմագծերը դա ճակատագիրը կանի, իսկ Դուք օժտեք Ձեր ընտրյալին այն որակներով, որոնք առավել ցանկալի են Ձեզ համար:

Քայլ 2

Կենտրոնացեք այն մտքի վրա թե ինչ կարող եք ՏԱԼ Ձեր ընտրյալին: Լավ մտածեք Ձեր մասին և պատկերացրեք ինչը կարող եք կիսել նրա հետ:

Քայլ 3

Խնդրեք Ձեր ենթագիտակցությանը օգնել Ձեզ պատկերացնել թե ինչ ձևով կարող եք հանդիպել Ձեր ընտրյալին: Կարդացեք ինտուիցիային վերաբերող գլուխը և հետևեք այն ցուցումներին ու գաղափարներին, որոնք հուշում է Ձեզ Ձեր ենթագիտակցութ-յունը:

Քայլ 4

Մտածեք, որ միլիոնավոր մարդիկ կան աշխարհում, ովքեր կցանկանային Ձեզ հետ կիսել այն ինչ Դուք եք պատրաստ ՏԱԼ: Ձեր տեսողական պատկերները, ցանկութ-յունը, ինտուիցիան գործողության մեջ են դնում այն ուժերը, որոնք հնարավոր կդարձնեն Ձեր հանդիպումը: Հիշեք այդ մարդը նույնպես փնտրում է Ձեզ:

ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ԼԱՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Քայլ 1

Պատկերացրեք այն մարդուն, ում հետ կցանկանայիք աշխատել: Ինչպիսի՞ տաղանդ-ներ ու գիտելիքների պաշար պետք է ունենա նա, ի՞նչ տեղեկատվության պիտի տիրապետի: Եթե Դուք լրագրող եք պատկերացրեք այն խմբագրին, որը փնտրում է Ձեզ: Պատկերացրեք թե որքան կհարստանաք այդ մարդու հետ շփվելով, փոխադարձ հարգանգից և փոխհասկացումից:

Քայլ 2

Կենտրոնացեք այն մտքի վրա թե ինչ կարող եք առաջարկել այդ մարդուն: Ինչպիսի՞ տողանդներ և փորձ ունեք Դուք: Ոչ միայն Դուք եք զգում նրա կարիքը այլև նա Ձեր առաջարկությունների կարիքը ունի:

Քայլ 3

Խնդրեք Ձեր ենթագիտակցությանը օգնել Ձեզ պատկերացնել թե ինչ ձևով կարող եք հանդիպել Ձեր գործընկերոջը: Կարդացեք ինտուիցիային վերաբերող գլուխը և հետևեք այն ցուցումներին ու գաղափարներին, որոնք հուշում է Ձեզ Ձեր ենթագիտակցությունը:

Քայլ 4

Մտածեք այն մասին, որ աշխարհում կան շատ գործարարներ, ովքեր սիրով կնդունեն Ձեր առաջարկները: Ձեր տեսողական պատկերները, ցանկությունը, ինտուիցիան գործի են դնում այն ուժը և էներգիան, որը հնարավոր կդարձնի Ձեր հանդիպումը այդ մարդկանց հետ:

ՈՒԺ ԵՎ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑԵՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ:

Դուք կարող եք ուժ և ինքնավստահություն փոխանցել ուրիշներին նվազագույն ջանք գործադրելով: Այդպիսով Դուք յուրահատուկ ձևով վերաբերվում եք նրա կյանքին:Մի անգամ Քենեդու անվան Նյու-Յորքի օդանավակայանում հայտնեցին, որ ուղևորների թռիչքը հետաձգվում էր: Մեզ խնդրվում էր մոտենալ # 7 պատուհանին հետագա ցուցումների համար: Սպասելով իմ հերթին ես նկատեցի, որ ուղևորները իրենց զայրույթը թափում են աշխատակցոհու վրա: Մարդիկ զայրացած հարցնում էին թե ինչ պետք է անել: Աշխատակցուհին հոգնած և հյուծված էր երևում նա փորձում էր բացատրել իրավիճակը և թվում էր, թե ամեն զայրացած ուղևորի հետ ավելի է թուլա-նում: Երբ հերթը հասավ ինձ ես անկեղծորեն ասացի.

-Գնահատելի է այն գործը, որը անում եք, ես հասկանում եմ, որ ստեղծված իրավիճա-կը բարդ է, բայց դրանում Ձեր մեղքը չկա: Ես նկատեցի, թե Դուք որքան համբերատար և նրբանկատ էիք ուղևորների հետ:

Նա թեթևացած շունչ քաշեց ես շարունակեցի.

-Ես շնորհակալ եմ Ձեզ Դուք մեծ գործ եք անում և պետք է հպարտանաք Ձեզանով:

-Շնորհակալություն սա հենց այն էր ինձ ինչ պետք էր:

Ստանալով անհրաժեշտ ցուցումները ես շարունակեցի ճամփաս երբ հետ նայեցի տեսա որ աշխատակցուհին ինքնավստահորեն էր խոսում ուղևորների հետ: Ես տվեցի նրան այն ինչի կարիքը նա ուներ: Որքան հեշտ էր ինձ համար նրան շնորհակալ լինելը և որքան կարևոր էր դա նրա համար այդ պահին: Դուք նույնպես կարող եք ինքնավստահություն փոխանցել ուրիշներին Ձեր մի քանի բառով, եթե միայն ցանկանաք: Դուք կարող եք ոգևորել տաքսու վարորդին մատուցողին փոստատարին Ձեր երեխաներին , ընկերներին տալով նրանց դրական էներգիա.

ՙՄենք գնահատում ենք այն ծառայությունը որը Դուք ներկայացնում եք ՚, ՙԴուք հրաշալի մատուցող  եք՚, ՙԴուք իմ սիրելի գանձապահն եք հաճելի է երբ Դուք եք ինձ սպասարկում՚, ՙՁեր հագուստը Ձեզ շատ է սազում՚:

Եվ նույնիսկ ՙՀաջող օր եմ մաղթում՚,արտահայտությունը եթե այն ասվում ՝ ոգևորությամբ կարող է վստահություն  փոխանցել դիմացինին : Դուք կարող եք օգնել մարդուն մտովի բարձրաձայն ոչինչ չասելով : Իմ ընկերներից մեկը շատ է սիրում լուռ զբոսնել փողոցում և հաջող օր մաղթել անցորդներին: Ինձ ծանոթ հաջողակ բիզնեսմեններից մեկը մտովի հաջողություն է մաղթում բոլոր նրանց ովքեր հանդիպում են նրան օրվա ընթացքում:

Բարության և սիրո մասին մտքերը մարդուն դարձնում են ազատ աջակցում, ոգևորում նրաց դարձնում ավելի ուժեղ: Եթե Դուք ստիպում եք մարդկանց հավատալ որ նրանք յուրօրինակ են ,ցանկալի և Դուք ունեք նրանց կարիքը նրանք դառնում են ավելի ինքնավստահ: Այս փոքրիկ ջանքը կարող է խորը ազդեցություն ունենալ մարդում վրա և հիշվել ողջ կյանքում:

ԻՆՉՊԵՍ ԻՆՔՆԱՊՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴԵԼ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ:

Երբեն մենք մոռանում ենք ,որ ամենակարևոր  հարաբերությունը ինքներս մեզ հետ հարաբերությունն է: Լավ վերաբերվեք Ձեզ խիստ մի եղեք Ձեր նկատմամբ: Հիշեք որ Դուք ինչպես և ուրիշները յուրահատուկ եք հարգանքի արժանի:

Մեզ հաճախ ասում են. ՙՍիրիր մերձավորիդ ինչպես քո անձն ես սիում ՚ և շեշտը դրվում է  ՙՍիրիր մերձավորիդ՚-ի վրա ,բայց են  մերձավորին սիրելուց առաջ պետք է սովորենք սիրել ինքներս մեզ: Որքան ուժեղ ենք մենք սիրում ինքներս մեզ այնքան ուժեղ ենք սիրում ուրիշներին:

Ինքնավստահություն և ուժ հաղորդեք ինքներդ Ձեզ որ դառնաք ավելի ուժեղ,սիրառատ և առողջ: Ընդունեք Ձեր յուրօրինակությունը պատկերացրեք Ձեզ հաջողակ , սիրառատ և ազատ: Աշխատեք Ձեր կերպարի վրա դարձնելով այն ավելի ուժեղ : Դուք պետք է   հավանեք ինքներդ Ձեզ , սիրեք ինքներդ Ձեզ Դուք պետք լինեք Ձեր լավագույն ընկերը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ:

Ե՞րբ եք վերջին անգամ ասել Ձեր ընկերներին , որ սիրում եք նրանց : Ե՞րբ եք շնորհակալ եղել նրանց սիրո աջակցության և ընկերության համար: Դարձրեք Ձեր փոխհարաբերություները ավելի կայուն , բարձր գնահատեք ուրիշներին և ցույց տվեք դա.ՙԵս գնահատում եմ մեր ընկերությունը և պահպանում այն ՚: Սա կարող է շատ բան նշանակել եթե ասված է անկեղծորեն:

Երկրի վրա չկա ավելի թանկ բան քան մարդկանց միջև եղած փոխհարաբերութ-յուններն են, ընկերությունը: Լավ ընկեր եղեք նրա համար, ում կհանդիպեք: Եղեք այնտեղ, որտեղ ունեն Ձեր կարիքը , ընդունեք մարդկանց , սիրեք անկախ այն բանից փոխադարձում են նրանք թե ոչ: Մի սպասեք որ ինչ որ մեկը անի առաջին քայլը բաց եղեք բոլորի համար: Ի՞նչ կարող եք կորցնել Ձեր միայնությունից բացի:

Փոխել փոխհարաբերությունները նշանակում է փոխել մեզ:

Մենք բոլորս մեկ ընտանիքի անդամ ենք և այդպիսին լինելով պետք է սեր և հոգատարություն տանք մեկս մյուսին, եթե ուզում ենք աճել: Ձեր փոխհարաբերութան փոփոխությունը Ձեր փոփոխության և աճի ճանապարհն է: Այդտեղ կլինեն սխալներ, ռիսկ և նոր բացահատումներ Ձեզ համար: Այս ճանապարհը սկսվում է մանրուք-ներից. ուրիշի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունից, անկեղծության դրսևորումներից, ուրիշին մեկնած ձեռքից: Ժամանակի հետ փոխհարաբերութ-յունները խորանում են և ուրախություն բերում: Կյանքը լցվում է ուրախությամբ Դուք Ձեզ զգում եք ազատ և բաց ինչպես երբեք:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

______________________________________________________________________________________________
Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Բովանդակությունը
Շարունակել ընթերցել

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)