ՀԱՄԱՌՈՐԵՆ ՄԱՐԶՎԵՔ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՁԵՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Հաղթել սիրում են բոլորը, իսկ աշխատել սիրու՞մ են արդոք:
Մարկ Սպիտց


Դա տեղի ունեցավ 1972թ. Մյունխենում: Ոչ այնքան հայտնի լողորդը լողավազանի մոտ կանգնած սպասում էր մեկնարկի ազդանշանին: Նա դուրս էր եկել եզրափակիչ սա նրա առաջին օլիմպիական խաղերն էին: Լսվեց ազդանշանի ձայնը նա սուզվեց և սկսեց լողալ ողջ ուժով: Մի քանի րոպե անց նա նվաճեց Ոսկե մեդալ սահմանելով աշ-խարհի նոր ռեկորդը: Մյունխենում նա մասնակցեց յոթ մրցման նվաճեց յոթ մեդալ սահմանելով յոթ ռեկորդ: Օլիմպիական խաղերի պատմության մեջ սա իսկական սենսացիա էր: Ողջ աշխարհը մեկ ժամում ճանաչեց Մարկ Սպիտցին:


Այս հաղթանակի ետևում սակայն այն ժամերն էին, երբ Մարկը մարզվում էր լողա-վազանում, մարզասրահում պատրաստվելով օլիմպիական խաղերին: Նրա հաղթա-նակը ուղղակի հաջողություն կամ պատահականություն չէր, այլ նրա աշխատանքի արդյունքը: Նա այն մարդն էր, ով ուներ չեմպիոնի սիրտ, գիտեր թե ինչ է ուզում և ինչ պետք է անի ուզածին հասնելու համար: Նրա խոսքերը արժանի են այն մարդկանց  ուշադրությանը, ովքեր ուզում են լինել հայտնի և հաջողակ.ՙՀաղթել սիրում են բոլորը, իսկ աշխատել սիրու՞մ են արդյոք՚:

Բարեբախտաբար մտքի ուժը օգտագործելու համար պետք չէ օլիմպիական չեմպիոն լինել, այլապես քչերը կկարողանային այն օգտաագործել: Բայց Դուք պետք է պատրաստ լինեք Ձեր մարզումներին տրամադրել այնքան ժամանակ, որքան կպահանջվի:

Այս գիրքը Ձեր առաջին քայլն է մտքի ուժի զարգացման և օգտագործման համար: Ոչ ոք սկզբից մինչև վերջ չի հասկանում այս համակարգի առանձնահատկությունը և անհրաժեշտությունը քանի դեռ գործնականում գոնե  մեկ ամիս չի կիրառում: Իրական արդյունքը տեսանելի կլինի միայն երկու երեք ամիս անց: Առաջին շոշափելի փոփոխությունները տեղի կունեն մի քանի օր կամ շաբաթներ անց, բայց այդ արդյունքները պետք չէ խառնել այն արդյունքների հետ, որոնք կլինեն շարունա-կական մարզումների արդյունքում:

Հիշեք անընդհատ աճի համար անհրաժեշտ է ամենօրյա մարզում: Մեկ օր բաց թողնելով Դուք 4-5օր կծախսեք բացթողածը լրացնելու համար: Ավելի լավ է ամեն օր 5-10ր տրամադրել մարզումներին քան մեկ օրը կես ժամ, իսկ հետո բաց թողնել մի քանի օր:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ոչ ոք չի աշխատում առանց պարգևատրման մասին մտածելու: Օլիմպիական մարզիկը համառորեն մարզվում է Ոսկե մեդալի համար: Աշխատողը աշխատանքի է գնում, քանի որ ամեն շաբաթվա վերջում նրան սպասում է աշխատավարձը: Գործա-րարը ծախսում է իր ողջ ուժը և եռանդը իր աշխատանքի արդյունքը վայելելու համար: Վարպետը վերանորոգում է իր տունը քանզի գիտի նրան սպասում է հար-մարավետությունը: Եվ այս ամենի հետևում պարգևատրման մասին միտքն է: Եթե մենք փոխհատուցում չենք ստանում ապա աշխատելու իմաստ և պատճառ չկա: Շատ քչերն են, որ աշխատում են հաճույքի համար:

21-րդ դարը նոր ընդունակություն է պահանջում: Ինտուիցիա, վիզուալիզացիա, ստեղծագործականություն սա հաջողության հասնելու մի փոքրիկ մասն է միայն: Դուք կանգնած եք նոր դարաշրջանի շեմին:

Այս գրքում նկարագրված հնարները թույլ կտան Ձեզ ձեռք բերել անհրաժեշտ որակ-ներ և այդպիսով սովորեցնել Ձեզ օգուտ քաղել Ձեր պոտենցիալից: Բայց դրա համար գիրք կարդալը բավարար չէ պետք է համառորեն աշխատեք Ձեր վրա:

Պատկերացնում ե՞ք արդյոք ինչ կտա Ձեզ գիտակցության հետ աշխատանքը:
Մտածելով. ՙՀնարավոր է աշխատի հնարավոր է ոչ ՚ Դուք երբեք անհրաժեշտ ջանքեր չեք գործադրի Ձեր մտածողության զարգացման համար: Միայն հստակ պատկերա-ցումը այն մասին թե ինչ կարող եք անել և ով կարող եք դառնալ մղում է մեզ կանոնա-վոր աշխատանքի նոր իրականության ստեղծման համար:


Ձեզ հնարավորություններով լի հրաշալի կյանք է սպասվում: Այն ամենն ինչ ցանկա-նում եք Ձեր ձեռքերի մեջ է: Ամեն ինչ պատրաստ Ձեզ է սպասում, իսկ Դու՞ք պատրաստ եք:

Ուշադիր կարդացեք այս գիրքը ուսումնասիրեք  բոլոր սկզբունքները, անընդհատ մարզվեք և շատ շուտով արդյունքները կգերազանցեն Ձեր սպասելիքներ:


***     
Այս գիրքը ներառում է  25 տարվա իմ ուսումնասիրությունները և 20 տարվա դասա-խոսություններս: Էությամբ հետաքրքրասեր, ընթերցասեր լինելով ես ակտիվորեն փնտրում էի մարդու հնարավորություններին և հատկապես մարդու մտածողությանը վերաբերվող ցանկացած տեղեկություն:                                                                                              Իմ անձնական աճը և այն ինչ ես ստացա իմ սեմինարների միջոցով մարզելով և ուսուցանելով մարդկանց ամբողջ աշխարհում բերեց ինձ այն գիտակցման, թե ինչ հզոր ուժ ունի մարդկային մտածողությունը:
Ջոն Կեխո 


ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԴՌԱՆ ԱՌԱՋ…

Դուք կանգնած եք հաջողության դռան առաջ, եթե այժմ կարդում եք այս տողերը: Եթե Դուք կիրառեք այն ամենը ինչ կարդացիք այս գրքում, ուրեմն ներս եք մտել հաջողության դռնից: Կարծում եմ, համոզվեցիք որ իրականությունը Ձեր ձեռքերում է Դուք ինքներդ կարող եք այն կերտել: Անհրաժեշտ է երկու պայման՝ ցանկանալ և սովորել համբերել: Շատ կարևոր է նաև Ձեր ամենօրյա մարզումները:

Ես շատ ոգևորվեցի երբ կարդացի այս գիրքը այն շատ պարզ ինձ ասաց.ՙՄեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ այն ինչ կցանկանա օգտագործելով մտքի ուժը՚:
Թարգմանելով այս գիրքը սիրելի ընթերցող ես Ձեզ տվել եմ հաջողության բանալին, բայց այն կողպեքի մեջ պտտեցնել և դուռը կարող եք բացել միայն Դուք: Դրա համար Դուք պետք է սովորեք լավագույն մտքեր արարել, հավատալ լավագույնի գալուստին նույնիսկ այն դեպքում, երբ իրականությունը Ձեզ այլ բան կասի: Հիշեք կգա մի օր որ ամեն ինչ կլինի այնպես ինչպես մտածել եք ինչպես ցանկացել դրա համար էլ ցանկացեք լավագույնը Ձեր, Ձեր ընտանիքի, Ձեր մտերիմների, մարդկանց  և աշխարհի համար:


Իրականության ջրաղացին ջուր մի լցրեք արարեք այն իրականությունը, որում ուզում եք ապրել:    Հիշեք, որ Ձեր մտքերը արարում են Ձեզ շրջապատող իրականությունը, իսկ այդ մտքերը ստեղծում եք Դուք: Աչալուրջ եղեք:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

______________________________________________________________________________________________
Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Բովանդակությունը

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)