ԵՐԱԶՆԵՐ


Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Երազները ցույց կտան Ձեզ, թե որտեղ եք գտնվում և ուր եք գնում: Նրանք Ձեր առաջ կբացեն Ձեր ճակատագիրը:
Կ.Յունգ
Երազները դեռ հին ժամանակներից հետաքրքրել են մարդկանց: Դեռ մ.թ.ա. 3000թ.Գիլգամեշի մասին էպոսում մեկնաբանվում են երազները: Հին հույները իրենց տաճարներում զբաղվում էին ՙ երազներ կանչելով՚:

Աստվածաշնչում մեկնում է Փարավոնի երազը կանխագուշակելով առատության և սովի յոթ տարիները:


Ացտեկների գլխավոր Աստվածը երազների աստվածն էր:


Հնդիկները ունեին հատուկ սենյակներ, որտեղ ցեղի ավագները մեկնում էին այն երազները, որոնք տեսել էին ծեսի ժամանակ և դրա հետ կապված որոշումներ ընդունում:

Մինչև վերջերս մարդիկ ուշադրություն չէին դարձնում մարդու հոգեկանի այդ ոլորտին կորցնելով կապը ներաշխարհի հետ: Սակայն այսօր մարդիկ ձգտում են իմանալ ավելին սեփական Ես-ը հասկանալու համար:


Երազները հետաքրքիր են նրանով, որ նրա մեջ ձոլված են գիտակցությունը և անգիտակցականը:


Շատ գիտնականներ իրենց հուզող հարցերի պատասխանը ստացել են երազի մեջ ինչպես նշվեց նախորդ գլխում:


Նոբելյան մրցանակակիր բժիշկ Ջ. Ուոտսոնը ԴՆԹ-ի մոլեկուլյար կառուցվածքը բացահայտել է երազում: Նա երազում տեսել է իրար փաթաթված երկու օձի: Վեր թռչելով նա բացականչել է.ՙԳուցե ես հենց սա էլ փնտրում եմ, գուցե ԴՆԹ-ն երկկողմանի պարույր է՚: Նա ստուգեց այդ վարկածը բացահայտելով գենետիկ կոդի գաղտնիքը, ինչի համար էլ արժանացավ Նոբելյան մրցանակի:


Երազը մարդկային ռասսայի մոռացված լեզուն է: Նրա սիմվոլները լի են իմաստով և պետք է սովորել հասկանալ դրանք: Տարիների ընթացքում ես զբաղվել եմ սեփական երազների մեկնաբանությամբ և վստահ կարող եմ ասել, որ երազների միջոցով մեզ հետ խոսում է Բարձրագույն Բանականությունը: Երազները մեզ ցույց են տալիս որտեղ ենք մենք ճիշտ որտեղ սխալ, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել:


Երազները բացահայտում են կյանքի իմստը, բացատրում շատ երևույթներ: Երազները ցույց են տալիս ինչպես հետևել ճակատագրին,ինչպես օգտագործել մեր պոտենցյալը: Մեկ գիշերում մենք տեսնում ենք 6-7 երազ: Շատերին գուցե սա զարմանալի թվա, ոմանք կարծում են, որ ընդհանրապես երազ չեն տեսնում: Այնինչ երազ բոլորն են տեսնում անկախ նրանից հիշում են դրանք թե ոչ: Երազները օգնում են հարմարվել  սպասվելիք փոփոխություններին:


Յուրաքանչյուր մարդ էլ երազ է տեսնում և դա կարելի է հասկանալ աչքերի արագ շարժումներից: Մենք ավելի հաճախ երազներ ենք տեսնում երբ հագեցած ու տպավորություններով լի օր ենք ունենում:


ԻՆՉՊԵ՞Ս ԾՐԱԳՐԱՎՈՐԵԼ ՈՒՂԵՂԸ ԵՐԱԶ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ


1.Քնելուց առաջ մոտ 20 անգամ ասեք ինքներդ Ձեզ.ՙ Ես այսօր կտեսնեմ երազ ու այն կհիշեմ՚:


Դուք նույնիսկ կարող եք տեսնել ցանկալի ոլորտին վերաբերող երազ, բայց հիշեք օրգանիզմը ավելի լավ գիտի, թե Ձեզ ինչ է հարկավոր տվյալ պահին:


2. Թուղթ և գրիչ դրեք Ձեր կողքին:


Դա ցույց է տալիս, որ Դուք լուրջ եք վերաբերվում գործընթացին և ցանկանում եք հասկանալ Ձեր երազների իմաստը: Այսպիսով Դուք մղում եք նրան որ հաճախակի տեսնեք երազներ: Ձեր վերաբերմունքը երազների հանդեպ պայմանավորում է երազների վերաբերմունքը Ձեր հանդեպ: Պատրաստվելով հասկանալ երազները Դուք պետք է նախ և առաջ հարգեք և ընդունեք այդ երազները:


3. Արթնանալիս միանգամից վեր մի կացեք:


Թույլ տվեք, որ երազը դառնա գիտակցական: Ամեն անգամ վերադարձեք Ձեր երազին և վերլուծեք բոլոր մանրամասները: Այնուհետև վեր կացեք և գրանցեք բոլոր մանրամասները: Երբ երազը գրանցված է կարելի է այն մեկնաբանել


ԵՐԱԶԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ


Երազի մեկնաբանման մեջ մեծ դեր է խաղում խորը  հետաքրքրվածությունը ոչ թե պարզունակ հետաքրքրասիրությունը: Մտածեք, որ Դուք հնէաբան եք և կատարում եք պեղումներ: Դուք պետք է գտնեք ոչ միայն արժեքավորը, այլև հասկանաք դրա իմաստը Ձեզ համար: Երազների 90%-ը թվում են անիմաստ և դժվար բացատրելի: Երազների լեզուն ավելի մոտ է արվեստին, քան լինգվիստիկային: Երազները խեսում են սիմվոլների լեզվով և եթե ունեք մեկնաբանման բանալին Ձեր առջև յուրատեսակ աշխարհ կբացվի: Սիմվոլները օգնում են ինտուիցիային մտածել: Կա վարկած, որ սիմվոլները օգտագործվում են երազում, որովհետև լեզվից ավելի վաղ են առաջացել մարդկային գիտակցության մեջ:


Երազները հաղորդագրություն են ենթագիտակցության կողմից ուղարկված: Նրանք միշտ կապված են կոնկրետ մարդու հետ և ցույց են տալիս,թե որտեղ է նա կրում դժվարություններ, ի՞նչից է խուսափում, ի՞նչի կարիք է զգում, ի՞նչը չի նկատում և ի՞նչ պետք է անի:


Երազներում առկա կերպարները արտացոլում են կյանքի տարբեր կողմերը: Մինչ երազը վերլուծելը Դուք պետք է հասկանաք, որ երազի կերպարները բացառությամբ բարեկամների և երեխաների Ձեր արտացոլանքն են: Բայց այստեղ էլ կան բացառություններ:


Օրինակի համար դիտարկենք մի երազ. Դուք տեսնում եք, որ գողերը մտել են Ձեր տուն և ուզում են վնասել Ձեր երեխաներին: Դուք պաշտպանում եք նրանց կյանքի և մահվան կռիվ է սկսվում Դուք արթնանում եք:


Սուբյեկտիվորեն բացատրելով երազը պետք է նախ և առաջ ասել, որ Դուք այստեղ հանդես եք գալիսմիաժամանակ մոր և գողի դերում:Ձեզ հարց տվեք.ՙԻմ Ես-ի ո՞ր մասն է վնասում իմ երեխաներին՚:Գուցե Դուք շատ եք աշխատում և ժամանակ չեք տրամադրում նրանց: Շատ ժամանակ տրամադրելով աշխատանքին Դուք Ձեր երեխաներին զրկում եք Ձեր ներկայությունից:


Հնարավոր է նաև այլ մեկնաբանություն.գուցե երեխաները արտացոլում են Ձեր այն Ես-ը որը ճնշվում է մեծահասակի կողմի՞ց:


Խուսափեք երազի բառացի մեկնաբանությունից: Օրինակ Դուք տեսնում եք որ մեծ արագությամբ ընթանում եք մեքենայով և ենթարկվում վթարի: Դա նշանակում է որ Դուք կմեռնեք ավտովթա՞րից: Քիչ հավանական է: Գուցե երազն ասում է, որ Դուք կորցրել եք Ձեր կյանքի կառավարումը և պետք է կանգ առնե՞ք: Գուցե ասում է, որ Դուք պետք է նվազեցնեք արագությունը այլապես կկորցնեք շատ կարևոր մի բան:


Հաճախ մահը երազում փոփոխությունների մասին է խոսում, անցում նոր վիճակի և հնարավոր է, որ դրանք մահացու լինեն Ձեզ համար:


Կրկնվող մղջավանջերը ուզում են Ձեր ուշադրությունը կենտրոնացնել մի բանի վրա, ինչը շտապ լուծում է պահանջում: Դրանք կրկնվում են, քանի որ Դուք սխալ եք մեկնաբանում Ձեր երազը:


Ահա մի քանի հնարք, որոնք կօգնեն մեկնաբանել Ձեր երազը


Վերնագրեք Ձեր երազը


Վերնագիրը կարող է անիմաստ լինել այստեղ կարևորը Ձեր ինտուիցիայի աշխատանքն է: Վերնագիրը կարող է երազի մեկնաբանման բանալին դառնալ: Ցույց տալու համար, թե ինչպես է աշխատում այս հնարը բերեմ մի օրինակ: Տարիներ առաջ ես պատրաստվում էի ներդրում կատարել, որը հուսալի էր թվում: Սակայն ներդրում կատարելուց որոշ ժամանակ առաջ ես երազ տեսա: Երբ արթնացա ես այսպես վերնագրեցի երազը.ՙԱյստեղ մի բան այն չէ՚ և չկատարեցի ներդրումը: Երկու տարի անց բոլոր ներդրողները սնանկացան:


Արթնանալուց հետո մտովի վերադարձեք երազ  և զրուցեք գործող անձանց հետ: Գտեք մի անկյուն, որտեղ Ձեզ չեն խանգարի և 5-10ր փակեք աչքերը և մտովի վերականգնեք երազը:Փորձեք հնարավորինս ճիշտ վերարտադրել հերոսներին և գործողությունները: Թողեք, որ իրադարձությունները նորից զարգանան, սակայն այս դեպքում վերաբերվեք այնպես ինչպես կուզեք: Օրինակ գողի հետ կապված երազում Դուք պայքարելու փոխարեն կարող եք հարցնել գողին թե ի՞նչ է ուզում, ի՞նչու է եկել, ինչու՞ է գողություն անում: Դուք կարող եք անել դա, քանզի ղեկավարում եք Ձեր երազը: Դուք կարող եք զրուցել Ձեր երեխաների հետ Ձեզ կարող են զարմացնել նրանց պատասխանները: Այս հնարքը ուղղակի անփոխարինելի է, եթե Դուք ուզում եք հասկանալ Ձեր երազը:


Պատկերացրեք, որ Ձեր երազը դրամա է և վերլուծեք այն հետևյալ կետերով.

1.Ներածություն-  Գեղարվեստական ձևավորում և նրանում արտացոլված խնդրի իմաստը:

2. Սյուժե- գործող անձինք և իրադարձությունների ընթացքը Ձեր երազում:

3. Վերջաբան-Ինչպե՞ս ավարտվեց Ձեր երազը, լուծվեց արդյո՞ք առաջ քաշված խնդիրը, ի՞նչ էր իր մեջ թաքցնում այդ վերջաբանը:


Դուք կարող եք հարցնել ինքներդ Ձեզ, թե ի՞նչ ասոցացիաներ են առաջանում անցյալի հետ կապված, ի՞նչ է ասում Ձեզ այդ երազը և ինչ կարող է նշանակել Ձեզ համար այդ երազը:


Վերլուծեք նաև Ձեր հուզական վիճակը երազի յուրաքանչյուր հատվածում: Ի՞նչ եք զգում հանգստություն, սարսափ նոր ուժերի հոսք: Գուցե Դուք երազում սպանության վկա եք դարձնել և սարսափելու փոխարեն ուրախացել ե՞ք: Արթնանալով Դուք կարող եք  Ձեզ վատ զգալ: Երազի մեկնաբանման բանալին Ձեր զգացողությունն է սպա-նության պահին: Ձեր կյանքի ո՞ր մասը պիտի փոխեք(սպանեք): Կզգա՞ք արդյոք ուրախություն, եթե այդ փոփոխությունը տեղի ունենա: Ի՞նչ փոփոխությունների մասին կարող խոսել Ձեր երազը: Մտածեք տարբեր տարբերակներ:


Երբեմն երազի հասկացման համար երկար ժամանակ է պահանջում: Եթե Դուք չեք կարողացել որևէ երազ բացատրել մի վհատվեք: Երազի հետ աշխատանքի փաստը կնպաստի Ձեր ենթագիտակցության աճին և զարգացմանը:


Հիշեք, որ երազը մեկնբանելիս ինտուիցիան պակաս կարևոր չէ, քան տրամա-բանությունը: Ճիշտ մեկնաբանելով երազը մարդը պահպանի կապը նրա հետ, իսկ նրա միջոցով իր ներաշխարհի հետ: Երբ մենք ճիշտ ենք մեկնաբանում երազը մեր ներսում մենք տեղաշարժ ենք զգում և ասում ՙ Ահա թե ինչ՚:


Մենք նոր ուժ ենք ստանում, բավարարվածոթյուն և հանգստություն զգում

Երազի մեկնաբանումը երկխոսություն է անգիտակցականի հետ: Տիրապետելով մեկնաբանման հմտությանը Դուք զգում եք որ կապված եք Ձեր ներսի հզորագույն  և անսահման ուժի հետ:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի 

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)