ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ԵՎ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ



Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Մտքի գեղեցկությունը ամբողջովին հասկանալու համար անհրաժեշտ է այնքան ժամանակ որքան այն ծնելու:

Ժան Յուբերտ

Շատ մարդիկ սխալ պատկերացում ունեն կենտրոնացման մասին: Այն ասոցացվում է դժվար աշխատանքի և դպրոցի հետ կապված հիիշողությունների հետ: Այն մարդիկ ովքեր կինոֆիլմի դիտումից կամ համերգից հաճույք են ստացել կփաստեն, որ կենտրոնացումը բնական գործընթաց է, եթե հաճույք ենք ստանում այն գործունեությունից, որը կատարում ենք:


Կենտրոնացումը գերմարդկային ուժեր չի պահանջում, սակայն պրակտիկա է անհրաժեշտ: Այս հմտությանը կարելի տիրապետել և այն զարգացնել: Որքան հաճախ օգտագործեք այս հմտությունը այնքան ավելի կատարյալ կդառնա այն: Զարգացնելով կենտրոնանալու հմտությունը Դուք կզգաք, որ ղեկավարում եք ոչ միայն Ձեր մտքերը, այլև ձեռք եք բերել մտքի պարզություն:


Որևէ գաղափարի կամ մտքի վրա կենտրոնանալու ունակությունը ուղեղի ուժի հաջող օգտագործման գրավականն է: Եթե Դուք երբեք չեք մարզել Ձեր միտքը, կնկատեք, որ այն անընդհատ մի մտքից մյուսն է թռչում: Սա առաջինն է ինչը կնկատի մարդը, երբ սկսի մարզել իր ուղեղը: Ուղեղը անկայուն է և այն ղեկավարելու համար պետք է ջանքեր գործադրել:


Դուք պետք է ստիպեք Ձեր ուղեղին ՙարտադրել՚ Ձեզ անհրաժեշտ մտքերը, իսկ անպետքները դուրս շպրտել: Քանի մարդը թույլ  է տալիս որ իր գլխում առաջացող մտքերը իրեն տանեն անհայտ ուղղությամբ նա կմնա իր ցանկությունների և հոգսերի գերին: Սովորելով կենտրոնանալ մենք ղեկավարում ենք մեր մտքերը:


Մտքի կենտրոնացման զարգացումը նման է մկանների զարգացմանը և ամրապնդման աշխատանքին: Առաջին մարզումները տհաճ են և հոգնեցնող, բայց ժամանակի հետ դառնում են դուրեկան: Մեր ինքնազգացողությունը, ֆիզիկական վիճակը լավանում է, մենք դառնում ենք ավելի տոկուն: Նույնը կատարվում է Ձեր ուղեղի մարզասրահում, որը սովոր չէ կարգ ու կանոնի: Առաջին մարզումները դժվար կլինեն, բայց մի վհատվեք, շարունակեք Ձեր մարզումները և հավատացնում եմ արդյունքը սպասեցնել չի տա:

Մտորումները հանդիսանում են այն հնարը, որը նպաստում է կենտրոնանալու ունակության զարգացմանը, օգնում ավելի լավ հասկանալ խնդիրը: Մտորելով մենք փորձում են ներթափանցել խնդրի էության մեջ, հասնել նրա իմաստին: Առանց խորը մտորումների մենք չենք կարող հասկանալ երևույթի էությունը: 


Շատերի պատկերացումը շրջապատող իրականության մասին մակերեսաային է: Մեզ հաճախ թվում է, թե գիտենք երևույթի մասին, երբ խոսում ենք փաստերով ու տրամաբանական վերլուծություն անում: Գուցե մենք ինչ-որ բան գիտենք, բայց այդ ինչ-որ բանը երևույթի մի մասն է միայն, ամբողջին մենք իհարկե անտեղյակ ենք:

Ուտելով դեռ չհասած լոլիկը մենք կարող ենք ասել, որ գիտենք թե ինչ համ ունի լոլիկը, սակայն ուտելով հասած և հյութեղ լոլիկը մենք կհասկանանք, որ սխալվում էինք: Այժմ Դուք ավելի շատ բան գիտեք լոլիկի մասին: 


Նույնն էլ վերաբերվում է այս գրքին, որը հիմա կարդում եք: Այժմ Դուք գիտեք թե ուղեղն ինչպես է աշխատում, պատկերացում ունեք այս խնդրի մասին սակայն կարդալուց բացի Դուք պետք է պրակտիկայում կիրառեք նկարագրված հնարները: Դա թույլ է տալիս հասու լինել ուղեղի ուժի գաղտնիքին ոչ միայն տեսականորեն այլև պրակտիկ ձևով:


ԻՆՉՊԵ՞Ս ՄՏՈՐԵԼ


Մտորելով մենք օգտագործում ենք մեր ուղեղը որպես լուսամփոփի լույս, որը անհրաժեշտ է ինֆորմացիա գտնելու համար: Մտորումը կենտրոնացնում է Ձեր ուղեղը այն խնդրի շուրջ, որը Ձեզ հետաքրքրում է: Եթե օրինակ Դուք ուզում եք մտորել այն հարցի շուրջ, որ մտքերը հզոր ուժ ունեն մոտավորապես 5-10ր տրա-մադրեք դրան: Հարցրեք ինքներդ Ձեզ, թե ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ է ենթադրում, ինչպե՞ս դա կազդի ինձ վրա, ի՞նչ օգուտ կարող եմ քաղել դրանից: Մտածեք այս մա-սին թույլ չտալով Ձեր ուղեղին շեղել Ձեր միտքը:


Եթե Ձեր միտքը անընդհատ թափառում է մտորման ժամանակ, իսկ դա անպայման կլինի, ապա հստակ և մեղմորեն վերադարձեք թեմային: Ձեզ կարող են այցելել աշխատանքի, կենցաղային հոգսերի, ապագա պլանների, երազանքների մասին մտքեր: 15 րոպեի ընթացքւմ Ձեր միտքը կշեղվի 10-ից 20 անգամ: Գիտակցելով որ Ձեր ուղեղը զբաղված է հիմար մտքերով մոռացեք այդ մասին և շարունակեք այնտեղից, որտեղ կանգ էիք առել: Ձեր միտքը դեռևս կանոնակարգված չէ, պատրաստ չէ ռեժի-մով աշխատանքին: Նա շուտով կհոգնի և կորոշի այլևս չխորհել, բայց Դուք ուշադրու-թյուն մի դարձրեք: Սա հրաշալի մարզանք է ուղեղի համար: Դուք սովորում եք ղեկավարել Ձեր մտքերը ոչ թե թույլ եք տալիս, որ նրանք ղեկավարեն Ձեզ:


Եթե Դուք այս վարժությունը կատարեք մի քանի օր կամ մի քանի շաբաթ տեղի կունենա երկու բան. Նախ այսպես մարզելով Ձեր միտքը Դուք կզարգացնեք Ձեր կենտրոնանալու ընդունակությունը, կդառնաք ավելի ակտիվ, ստեղծող, երկրորդ՝ Ձեր սահմանափակ տրամաբանական հասկացում Ձեզ հետաքրքրող նյութի վերաբերյալ կդառնա ավելի խորը: Դուք կբացահայտեք, որ մտորման պահերին ուրախություն և հուզմունք եք ապրրում, լուսավորվում ասես թե բացահայտվել է ճշմարտությունը: Լավ կլինի որ Ձեր ձեռքի տակ թուղթ ու գրիչ ունենաք, որ գրեք այն գաղափարներն ու մտքերը, որոնք կայցելեն Ձեզ: Դուք կտեսնեք, որ այժմ գաղափարները ընկալում եք զգայական մակարդակում, ինչը ավելի արդյունավետ է քան տրամաբանական իմաստավորումը: Այսպիսով Դուք ավելի խորը կուսումնասիրեք խնդիրը:


Ուղեղի թաքնված ուժը կարող եք բացահայտել տարբեր վարժությունների միջոցով: Ճիշտ և արդյունավետ մտածելու ընդունակությունը գալիս է պրակտիկայի հետ:

Հենց այսօրվանից սկսեք մարզել Ձեր ուղեղը: Դուք կարող եք սկսել նրանից, որ Ձեր ենթագիտակցությունը հզոր ուժ ունի, կամ որ մտքերը ազդում են իրականության վրա: Հիշեք, ինչ էլ որ լինի Ձեր մտորման առարկան Դուք կվարձատրվեք:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

____________________________________________________________________________________________________________

 Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ


Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)