ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ



Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Իմաստուն  մտքերը մտածվել են   հազար անգամ, բայց  որպեսզի նրանք դառնան Ձերը մտածեք այդ մասին այնքան մինչև դրանք ամրապնդվեն Ձեր ուղեղում:

Գյոթե

Մեր կյանքում չկա այնպիսի ոլորտ, որի վերաբերյալ մենք չունենանք մեր համոզ-մունքները: Դրանցից շատերը մեզ ուղեկցում են դեռ մանկությունից: Մենք հազվա-դեպ ենք մեր համոզմունքները կասկածի տակ դնում:

Մենք  դրանք ճշմարիտ ենք համարում, այլապես մեր ի՞նչին են դրանք պետք: Եթե մենք համոզված ենք, որ փողը դժվար է վաստակելը, ապա միայն այն պատճառով, որ փողը դժվար է վաստակել: Մարդը իրեն անպիտան է համարում, ուրեմն այդպես էլ կա: Եթե մենք կարծում եք, որ կյանքը ոչ մի լավ բան չի խոստանում այդպես էլ կա: Մենք կարող ենք կասկածի տակ առնել ամեն բան, բացի սեփական համոզմունքներից: Դրանք ամենավերջում են կաս-կածի տակ առնվում:


Ինչին հավատում ես այն էլ կստանսա:


Շատերը հաճախ իրենց համոզմունքները օգտագործում են իրենց դեմ: Ուշադիր վերլուծեք Ձեր պրոբլեմները և կտեսնեք, որ դրանք բխում են Ձեր սխալ, սահմանա-փակ հայացքներից: Եթե Դուք ունեք խնդիրներ մարդկանց հետ, առողջության, փողի բնագավառում, ապա վերլուծեք Ձեր համոզմունքները:


Դասախոսություններից մեկի ժամանակ ինձ մոտեցավ մոտ 30 տարեկան տղամարդ և ցածր ձայնով ասաց, որ ինքը վատ է վաստակում: Նա կարողանում էր հոգալ ընտանիքի հոգսերը, սակայն երբեք չէր կարողանում փող կուտակել:


ՙ Ես երբեք անհրաժեշտ քանակությամբ փող չեմ ունենա: Դա անհնար է՚:

Այս երկու համոզմունքները ՙես երբեք՚ և ՙանհնար է՚ ամրապնդվել էին նրա ենթա-գիտակցության մեջ և ստեղծում էին նրան շրջապատող իրականությունը:

Ես ասացի, որ դա նրա միակ համոզմունքը չէ փողի վերաբերյալ, քանզի սեփական փորձից գիտեի, որ նեգատիվ համոզմունքը իր հետ նմանատիպ համոզմունքների շղթա է բերում: Ես խնդրեցի նրան կազմել իր համոզմունքների ցանկը փողի վերաբերյալ: Նա կարծում էր որ.

ՙԵթե պարտքով փող վերցնի այդ մարդը հազիվ ծայրը ծայրին կհասցնի՚:

ՙՓող աշխատելու բոլոր միջոցներն արդեն զբաղված են՚:

ՙՓող աշխատելը դժվար է՚:


ՙԲոլոր հաջողակ մարդիկ եսասեր են ես չեմ ուզում եսասեր լինել՚:


Ինչպիսի ինքնաոչնչացնող ցուցակ: Զարմանալի չէ, որ այդ մարդը չէր կարողանում փող վաստակել: Նա պատերազմում էր սեփական ենթագիտակցության հետ:

Մի կին, որը միշտ հիվան էր վերլուծելով իր համոզմունքները պարզեց, որ. ՙԲոլորը հիվանդ են՚, ՙՇրջակայքում վարակը շատ է, իսկ իմ մարմինն այնքան փխրուն է՚, ՙՀիվանդությունն առողջությունից ուժեղ է՚:


Բարեբախտաբար նրան հաջողվեց ժամանակին կանգ առնել ու բարելավել իր առողջությունը:


Հոգ տարեք Ձեր ենթագիտակցության բովանդակության մասին: Եթե այնտեղ նեգատիվ, անհանգստացնող մտքեր են, ուրեմն ենթագիտակցությունը ամեն ինչ կանի այդ մտքերը իրական դարձնելու համար:


ՁԵԶ ՎԻՃԱԿՎԵ՞Լ Է ՕՁ ՈՒՏԵԼ:


Գոյություն ունի հին առած հիմար գյուղացու մասին, ով այցելել էր իր տիրոջը: Տերը նրան ապուր է հյուրասիրում, բայց երբ գյուղացին գդալը ձեռքն է առնում ապուրի մեջ օձ է տեսնում: Տիրոջը չնեղացնելու համար նա ուտում է ողջ ապուրը: Օրեր անց նա այնպես է հիվանդանում, որ կրկին վերադառնում է Տիրոջ տուն դեղամիջոցի հետևից: Այս անգամ էլ նա ապուրի մեջ օձ է տեսնում, բայց որոշում է չլռել ու ասում է, որ այդ օձի պատճառով է հիվանդացել:


Ծիծաղելով տերը նրան ցույց տվեց առաստաղը, որտեղ մեծ աղեղ էր կախված.

-Դու տեսնում ես աղեղի արտացոլանքը ոչ մի օձ էլ չկա:

Գյուղացին կրկին նայեց ու տեսավ աղեղի արրտացոլանքը: Նա հեռացավ առանց դեղի և մեկ օր անց արդեն առողջ էր:


Մեր, մարդկանց, աշխարհի վերաբերյալ մեր սահմանափակ հայացքներն ու համոզ-մունքները նման են օձի, որը մենք կուլ ենք տալիս և այն իրական է այնքան ժամանակ քանի դեռ մենք հակառակում չենք համոզվել:


Եթե ենթագիտակցության մեջ ամրապնդվում է որևէ համոզմունք կամ գաղափար, ապա ենթագիտակցությունը ամեն ինչ կանի, որպեսզի իրականությունը դասավորվի համաձայն Ձեր համոզմունքի: Նա նույնիսկ ընդունակ է  աղավաղել Ձեր ընկալումը հանուն ամրապնդված համոզմունքի:


Մյուս կողմից եթե Դուք հավատաք որ առողջ եք, հաջողակ, հաղթող Դուք կգտնեք Ձեր համոզմունքի ապացույցները:


ԽԵԼԱՄՏՈՐԵՆ ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ:


Գործնականում կյանքի յուրաքանչյուր պրոբլեմային իրավիճակում Դուք ինքներդ եք խնդիրը և լուծումը: Դա կարող է տարօրինակ թվալ, բայց դիմադրությունը գալիս է ոչ թե դրսից, այլ ներսից՝ Ձեր համոզմունքներից: Եթե ենթագիտակցության մեջ հայտնը-վեն նոր համոզմունքներ իրականությունը բոլորովին այլ կդառնա:


Ասենք թե Դուք հավատում եք, որ ընկերներ ձեռք բերելը դժվար է այդպես էլ կլինի: Սակայն եթե Դուք փոխեք Ձեր համոզմունքը. ՙԸնկերներ ձեռք բերելը հեշտ է՚ ճիշտ է Ձեր հեռախոսը չի պայթի նոր հրավերների զանգերից, սակայն փոխելով Ձեր վերա-բերմունքը խնդրի նկատմամբ կհասկանաք, որ այն ինքներդ էիք ստեղծել: Գիտակ-ցելով պատասխանատվությունը Ձեզ շրջապատող իրականության նկատմամբ Դուք կհասկանաք, թե ինչը պետք է փոխել: Նույնիսկ աննշան փոփոխելով Ձեր համոզ-մունքները Դուք կբացահայտեք անսահման հնարավուրություններ:


Հավատալով որ ընկերներ ձեռք բերելը հեշտ է Դուք օրեցօր կգտնեք Ձեր համոզմունքի ապացույցները և կարող եք ամեն հնարավորն անել նոր իրականությունից օգուտներ քաղելու համար:


Ցույց տվեք Ձեր հզորությունը, մշակեք դրական համոզմունքներ նույնիսկ եթե դրանց չեք հավատում: Հիշեցրեք Ձեզ, որ Ձեր ենթագիտակցության մեջ կարող եք ամրա-պնդել ցանկացած միտք և այն կընկալվի ուղեղի կողմից մի քանի անգամ կրկնվելուց հետո: Ուղեղը աշխատում է սովորության սկզբունքով և եթե Դուք թույլ եք տվել, որ Ձեր ուղեղում ամրապնդվեն սահմանափակ նեգատիվ համոզմունքներ դրանք կարող եք փոխարինել դրականով և կրկնել այնքան մինչև նոր համոզմունքը հնին դուրս կմղի: Պետք է որոշակի մտավոր մաքրություն կատարել. փոխել կահույքը, ներկել պատերը, հին հաոզմունքները փոխարինել նորերով: 


Ուշադիր կարդացեք այս համոզմունքների ցանկը արդյո՞ք այստեղ չկան Ձեր համոզմունքներից.

ՙԵս երբեք ավելիին չեմ հասնի՚:

ՙԵս երբեք չեմ կարող դա անել՚:

ՙԻմ հնարավորությունները սահմանափակ են՚:

ՙԵս հազար անգամ փորձել եմ՚:

ՙԿարևոր չէ թե ինչ եմ անում՚:

ՙՇատ դժվար է առաջ անցնելը՚:

ՙՄիշտ մի բան այն չէ՚:

ՙԿյանքը բարդ բան է՚:

ՙՀաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել՚:

ՙՈչինչ հենց այնպես չի լինում՚:

ՙԵս չգիտեմ ինչ անել՚:

ՙՀիմա դեռ ժամանակը չէ՚
 

Եթե այս համոզմունքներից որևէ մեկը Ձեզ ծանոթ է ապա անհապաղ մշակեք առավել դրական համոզմունքներ: Հասնել հաջողության նշանակում է ունենալ կամք և ցան-կություն, մի կողմ նետել բոլոր արդարացումները այն ՙարդարացումները՚, որոնք Ձեզ տալիս է անհաջողությունը: Միլիոնավոր մարդիկ գոհ են իրենց այժմյան վիճա-կից և ոչ մի քայլ չեն ձեռնարկում փոփոխության համար: Նրանք համոզված են, որ կյանքը բարդ է և մնում են ճակատագրի գերին: Ոչինչ չի կարող նրանց ոգևորել, իսկ Ձե՞զ:


Ուսումնասիրեք Ձեր հնարավորությունները.


Քայլ առաջին 


Ընտրեք կյանքի այն բնագավառը, որտեղ դժվարություններ եք կրում լինի դա ֆինան-սական, միջանձնային փոխհարաբերությունների, առողջության,սեռական կյանքի թե բիզնեսի ոլորտ: Գրեք Ձեր բոլոր համոզմունքները այդ ոլորտի վերաբերյալ: Մի ափսոսացեք ժամանակը եղեք անկեղծ: Մի գրեք այն ինչ պետք զգայիք կամ ինչն է ըստ Ձեզ ճիշտ: Գրեք միայն այն ինչ զգում եք իրականում: Ավարտելով ուշադիր կարդացեք այդ ցանկը, ձգտեք գտնել սահմանափակող համոզունքները: Ձեզ չպետք է հետաքրքրի դրանք ճիշտ են թե սխալ: Ձեր խնդիրն է գտնել այն համոզմունքները, որոնք սահմանափակ են: Եթե Դուք ճիշտ կատարեք վարժությունը գործընթացը շատ բան կբացահայտի Ձեզ համար:


Քայլ երկրորդ


Յուրաքնչյուր սահմանափակող համոզմունքի կողքին գրեք նոր պոզիտիվ համոզ-մունք օրինակ.

ՙԳումար աշխատելու ելքեր չեմ տեսնում՚:

ՙԳումար աշխատելու բազմաթիվ միջոցներ կան՚:

ՙՄարդկանց հետ ծանոթանալը դժվար է՚:

ՙՄարդկանց հետ ծանոթանալը հեշտ է՚:

ՙԸնկերներ ձեռք բերելը դժվար է՚:

ՙԸնկերներ ձեռք բերելը հեշտ է՚:

ՙԵս ժամանակ չունեմ այս նախագծի վրա աշխատելու համար՚:

ՙԵս բավականին ժամանակ ունեմ այս նախագծի վրա աշխատելու համար՚:

ՙԵս անհաջողակի մեկն եմ՚:

ՙԵս դատապարտված եմ հաջողության՚:


Օգտագործեք ստորև բերված համոզմունքների ամրապնդման տեխնիկան նոր համոզմունքները Ձեր ենթագիտակցության մեջ ամրապնդելու համար: Յուրաքան-չյուր ամիս մշակեք մեկ-երկու պոզիտիվ համոզմունք: Ժամանակի ընթացքւմ Դուք կնկատեք, որ ունեք բազմաթիվ ուժեղ համոզմունքներ, որոնք արդյունավետորեն աշ-խատում են Ձեզ համար:


ԱՄՐԱՊՆԴՈՒՄ


Ամրապնդման տեխնիկան շատ պարզ է: Դուք այն օգտագործում եք ծնված օրից: Սկզ-բում Դուք այն օգտագործում եք խոսելու, իսկ հետո բազմապատկման աղյուսակը սո-վորելու համար: Դուք միանգամից եք պատասխանում ինչի է հավասար 8 X 7, 6 X 6 քանզի պատասխանները ամրապնդվել են Ձեր ուղեղի մեջ բազմակի կրկնության շը-նորհիվ: Հիշեք քա՞նի անգամ եք Դուք գրել օրինակներ բազմապատկման աղյուսա-կից և հիշել դրանք: Դուք չեք հիշում, թե ինչպես եք սովորել կարդալ, բայց Դուք արել եք նույնը. անընդատ կրկնել եք բառերն ու բառակապակցությունները ուղղել եք ինք-ներդ Ձեզ կամ Ձեզ են ուղղել, եթե սխալ եք օգտագործել բառերը: Հիմա Դուք մայրենի լեզվով խոսում եք առանց ջանք գործադրելու քանզի դրանք արդեն ամրպնդվել են Ձեր ուղեղում:

Ոգևորությունը որքան էլ ուժեղ լինի մարում է ժամանակի ընթացքում և մարդը վերադառնում է իր նախկին վիճակին:


Նոր համոզմունքները համադրեք մտորումների հետ: Մտածեք այդ գաղափարի շուրջ կրկնելով այն Ձեր մտքում: Անտեսեք բոլոր հակադիր գաղափարները թող միայն մեկը դառնա իրական: Նոր գաղափարը նման է նուրբ շիվի այն պետք սնել մինչև աճի: Աչալուրջ եղեք եթե հոգատար չլինեք Ձեր հին ու անկառավարելի համոզ-մունքները կծաղկեն ու կտրորեն նորերին:


Ցանկացած նոր համոզմունք նախ պետք է անցնի աճման փուլ մինչև Ձեր գիտակ-ցության մեջ արմատներ գցելը: Պետք է անցնի մեկից երեք ամիս, իսկ դա ենթադրում է  ամենօրյա  պարապմունք 5-10րոպե


Հիմա Դուք հասկանում եք թե ինչու մարդիկ, որոնք փորձել են նոր համոզմունք մշակել մեկ- երկու անգամ դրանք կիրառելով անհաջողություն են կրել:

-Ես փորձեցի դրան հավատալ, բայց ոչ մի կերպ չեմ կարող,- ասում են նրանք տխրությամբ:


Արդյո՞ք նրանք համառորեն աշխատել են:


Դուք ձգտում եք նոր համոզմունք մշակել, բայց դրանք հակադրվում են հներին: Ձեր ուղեղը ունակ չէ այդ նոր համոզմունքը ընկալել, եթե Դուք ամեն օր չկրկնք դրանք , ամեն օր մեից երկու ամսվա ընթացքում:


Յուրաքանչյուր նոր համոզմունք ամրապնդվելու, ծաղկելու (փթթելու) համար պահանջում է ժամանակ և ուշադրություն ու հաջողութունը երաշխավորված է:

Ամրապնդվելու և աճելու համար նոր համոզմունքը պահանջում է  

ժամանակ և ուշադրություն:

ժամանակ և ուշադրություն:     

ժամանակ և ուշադրություն:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

____________________________________________________________________________________________________________

 Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ


Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)