ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ


Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Այն ինչ թաքցնում ենք մենք մեր մեջ կառաջացնի անվստահություն այնքան ժամանակ քանի չենք ընդունել, որ այդ թաքցվածը մենք ենք:
Ռ.Ֆրոստ

Յուրաքնչյուրն էլ համաձայն է այն պնդման հետ, որ առողջ ինքնագնահատականը շատ կարևոր է, բայց քչերն են հասկանում ինչպես հանգել սեփական կարևորության գիտակցմանը:


Մեր ինքնագնահատականը ձևավորվում է հասկացությունների մա-սին մեր ունեցած պատկերացումներից, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում: Դրանք այնքան են տպավորվում ենթագիտակցության մեջ, որ սկսում են ՙապրել՚ իրենք իրենց, իսկ մենք մոռանում ենք, որ հենց մենք ենք ստեղծել դրանք, հետևաբար կարող ենք փոխել:

Եկեք տեսնենք ինչպես է ձևավորվում ինքնագնահատականը: Մանկության տարի-ներին, երբ ամրապնդվում է մարդու ՙարժեքը՚ մենք մեր մասին պատկերացումները ձևավորում ենք շրջապատողներից: Եթե երեխան իր ծնողներից սեր և աջակցություն է տեսել, ապա մեծանալով իրե լավ կվերաբերվի: Իսկ եթե ծնողները ծաղրել են նրան ստորացրել, ապա մեծանալով նրա ինքնագնահատականը այդքան էլ դրական չի լի-նի: Թողնելով հայրական տունը մենք մտնում ենք հասակակիցների, մեծահասակ-ների աշխարհ և ամեն նոր ճանաչում թողնում է իր հետքը մեր վրա: Ցավոք եթե մենք սովորել ենք մեծ նշանակություն տալ հիասթափություններին, ապա բացառված չէ, որ այն կդառնա մեր կերպարի անբաժան մասը:


Լուրջ վերաբերվեք ինքներդ Ձեզ: Դուք պետք է սովորեք հոգ տանել Ձեր ինքնա-գնահատականի մասին, ինչպես հոգում եք տան, մեքենայի և այլ բաների մասին: Անուշադրությունը սեփական անձի նկատմամբ իջեցնում է ինքնագնահատականը:


Կյանքը լի է հիասթափությամբ, հոգեկան ցավով, պարտությանբ ու խնդիրներով և եթե ուշադիր չլինեք այդ բեռը Ձեզ անդունդ կտանի: Անհրաժեշտ է ամրապնդել ինք-նագնահատականը առողջ կերպարը ( իմիջը) պահպանելու համար: Դուք կարող եք ոգևորել ինքներդ Ձեզ նոր գաղափարներով, մտքերով, որոնք վերաբերվում են Ձեր անձին: Երբեմն օգտակար է այստեղ ներառել Ձեր դեռևս իրական չդարձած երա-զանքները: Հիշեք, որ ենթագիտակցությունը ընդունում է անընդհատ կրկնվող ցան-կացած միտք անկախ այն բանից ճիշտ է դա թե ոչ: Այդ մտքերը ի վերջո կդառնան Ձեր կերպարի մասնիկը:Հաջորդ երեք դրույթները կօգնեն Ձեզ լավացնել Ձեր ինքնագնահատականը:


1.Դուք յուրահատուկ եք: Աշխարհում ոչ ոք չի կարող մտածել այնպես ինչպես Դուք: Շատ մարդիկ համարում են որ իրենք յուրահատուկ են: Դուք մի գործեք այդ սխալը, մի փորձեք փնտրել Ձեր յուրօրինակությունը հաստատող փաստեր ուղղակի մտածեք և գործեք համապատասխանաբար: Ուրախացեք այն մտքով, որ ապրում եք, որ  լավն եք, այնպիսին եք ինչպիսին կաք: Ձեզ արժանապատիվ պահեք:


2. Դուք կարող եք անել այն, ինչ ցանկանաք: Մենք հաճախ մոռանում ենք, որ կյանքը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռնում մեզ, բայց ընկնելով կենցաղային ցան-ցի մեջ բաց ենք թողնում այն, ինչին կարող ենք հասնել ջանքեր գործադրելով:


Դուք կարող եք գնալ ցանկացած երկիր, սովորել օտար լեզու,սկսել սեփական գործ, արհեստ սովորել, երաժշտական ցանկացած գործիք նվագել, նոր մասնագիիտություն ձեռք բերել, հետազոտական աշխատանք կատարել:


Լոլիկի սերմից լոլիկ կառաջանա, վարդից վարդ: Նրանց առաքելությունը իրակա-նության մեջ գոյություն ունենալն է, իսկ Ձեր հնարավորություններն անսահման են ինչ սերմ էլ ընտրել այն կարող է աճել Ձեր մեջ:


3. Ձեր իշխանությունը Ձեր նկատմամբ անսահման է: Ամեն օր Դուք արթնանում եք ունենալով անսահմանափակ իշխանություն և անսահման հնարավորություններ: Այստեղ խոսքը Ձեր մտածողության ձևը ընտրելու ընդունակության մասին է: Ոչ ոք Ձեզ չի կարող ասել, թե ինչ և ինչպես պետք է անեք: Միայն Դուք կարող եք որոշել ինչ անել այդ իշխանության հետ: Դուք ունակ եք կառուցել, կանոնավորել Ձեր կյանքի յուրաքնչյուր ոլորտ:


ԻՆՉՊԵՍ ԵՔ ՄՏԱԾՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ԿԴԱՌՆԱՔ:



  • Կոպիտ մտքերը ծնում են կոպիտ մարդու
  • Վստահ մտքերը վստահ մարդու
  • Թույլ մտքերը անկամ մարդու
  • Ուժեղ մտքերը ինքնավստահ մարդու   
  • Նպատակաուղղվածը նպատակաուղղված մարդու
  • Անիրականալի մտքերը ոչ պրակտիկ  մարդու
  • Անօգնական մտքերը անօգնական մարդու
  • Էնտուզիազմով մտքերը էներգետիկ մարդու
  • Նրբությունը ծնում է սիրող մարդու
  • Հաջողակ մտքերը ծնում են հաջողակ մարդու

Դուք պատասխանատու եք ինքներդ Ձեր նկատմամբ վերաբերմունքի ստեղծման և պահպանման համար:

Անկեղծ եղեք Ձեր նկատմամբ: Պատկերացրեք, զարգացրեք և հաստատեք Ձեր դրա-կան որակները: Սիրեք ինքներդ Ձեզ:


Ինքն իրեն սիրելը եթե այն չի վերաբերվում ՙԵս բոլորից լավն եմ՚ տիպին շատ կարևոր է: Հետևեք ՙԵս այնպիսին եմ ինչպիսին կամ՚ գիտակցեք, որ կարիքը չունեք ուրիշ լինելու: Պարադոքսը կայանում է նրանում, որ ընդունելով Ձեզ այնպիսին ինչպիսին կաք Դուք հեշտությամբ կարող եք փոխվել: Իհարկե դժվար է սիրել ինքն իրեն երկարատև անվստահության շրջանից հետո:


ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ


Դարձեք ինքնավստահ: Հավատացեք և համոզված եղեք, որ Դուք էներգիայով լիքն եք, կարող եք ամեն ինչ և կհասնեք հաջողության: Մոռացեք որ մանկության տարիներին անհաջողակ եք եղել Դուք Ներկայում եք ապագան էլ սարերի ետևում չէ: Եվ ի՞նչ որ Դուք անհաջողություն եք կրել նախկինում:


Միակ բանը որին պետք է ուշադրություն դարձնեք աժմյան Ձեր մտածողության ձևն է և հետագա անելիքները: Հավատալով Ձեր ուժերին Դուք ելք կգտնեք ցանկացած իրա-վիճակից: Փոխվելով Դուք կնկատեք, որ շրջապատում ամեն ինչ փոխվել է: Այսպիսով ամեն ինչ Ձեր ձեռքերում է:


© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի


____________________________________________________________________________________________

 Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ


Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)