ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱԿՈՒՄՆԵՐ

Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»  
Արվեստի բոլոր տեսակների մեջ ավելի արվեստ չկա,  քան ծեփագործի աշխատանքում: Ամենամեծ արվեստը մեր կյանքն է:
Մ.Ռիչարդե

Երբ խոսք է գնում ստեղծագործական հակումների մասին մենք հիշում ենք գրողներին նկարիչներին, պոետներին, երգահաններին. անձինք, որոնք իրենց արտա-հայտում են արվեստում: Բայց ստեղծագործական ընդունակությունները այսքանով չեն սահմանափակվում: Գործերի հաջողակ վարումը, նոր մոտեցումների կիրառումը դաստիարակության մեջ, հետաքրքիր և ուրախ կյանքը նույնպես ստեղծագործական մոտեցում է պահանջում: Ոգևորությունը, երևակայությունը խիստ անհրաժեշտ են կյանքի բոլոր ոլորտներում լինի դա ընտանիք, բիզնես թե միջանձնային փոխհարա-բերություններ: Հաջողակ մարդիկ ինքնավստահ են հիմնվում են իրենց ստեղծագործական ունակությունների վրա:

Իսկ Դուք ունե՞ք ստեղծագործական հակումներ: Այս հարցի պատասխանը շատ բան կորոշի Ձեր կյանքում: Ամեն ինչ կախված է Ձեր պատասխանից. այն թե ինչպես եք Ձեզ պահում, վստահում եք Ձեր բնազդներին, ինչպես եք կայացնում Ձեր որո-շումները, ինչպես եք վերաբերվում նոր գաղափարներին:


Տարիներ առաջ հոգեբանների խումբը կատարել է հետազոտություններ ոչ ստեղ-ծագործ և ստեղծագործ մարդկանց միջև տարբերությունները գտնելու համար: Այն կազմակերպությունը, որը պատվիրել էր հետազոտությունը հույս ուներ մշակել նոր մեթոդներ ստեղծագործական հակումները զարգացնելու համար: Հոգեբանները բազ- մաթիվ թեստեր անցկացրին փորձելով պարզել այդ տարբերությունը: Կա՞ արդյոք որևէ կախարդական բաղադրամաս և ի՞նչն է այն: Նրանք բազմաթիվ հարցեր տվեցին սկսած մասնագիտությունից վերջացրած նախասիրություններով: Ծախսելով մի քա-նի ամիս և միլիոնավոր դոլլարներ նրանք վերջապես գտան այդ տարբերությունը:


Ստեղծագործաբար մտածող մարդը իրեն համարում է ստեղծագործող, իսկ մնա-ցածներ համարում են որ ունակ չեն ստեղծելու, արարելու:


Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են ստեղծագործող համառորեն աշխատում են նոր հնարավորությունների բացահայտման համար: Նրանք հավատում են իրենց ստեղծագործ ուժերին:


Ստե՞ղծագործ մարդ եք: Եթե պատասխանում եք ՙայո՚ ապա ընդունեք իմ շնորհա-վորանքները: Կարդալով այս գլուխը Դուք ավելի կզարգացնեք Ձեր ստեղծագոր-ծական ունակությունները: Պատասխանը ՙՈչ՚ է մի վհատվեք: Կարևոր չէ, թե հիմա ինչ եք մտածում Դուք միևնույն է ունեք այդ ընդունակությունը պետք է միայն արթ-նացնել այն:


Մի քանի հասարակ հնար կիրառելով Դուք կբացահայտեք Ձեր ստեղծական ունակու-թյունները և երազը կդառնա իրականություն: Շուտով Դուք կտիրապետեք ստեղծա-գործական հմտություններին և կհասկանաք այդ միջոցի արժեքը:


Մենք բոլորս ունենք ստեղծագործական պոտենցիալ բնության կողմից տրված, որը մարդու անբաժանելի մասն է:


ՎԵՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՅԼ ԿՅԱՆՔԻ ԼԱՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ


1.Եղեք հետազոտող:


Սա միջոց է դեպի նոր թարմ մտքեր,գաղափարներ, որոշմանը նոր ուղով գալու հնա-րավորություն: Խնդիրը լուծելիս հետազոտողը միշտ նոր օրիգինալ ուղիներ է փնտ-րում: Նա հավատում է, որ իրեն նոր բացահայտումներ են սպասվում: Նրանք հասկա-նում են, որ հաջողությունը ոչ թե ուրիշների ընդօրինակելու, այլ սեփական ուղին մշակելու մեջ է:


2. Տվեք հարցեր:


Հարցրեք ամեն ինչի մասին: Անգլերեն question (հարց) բառը ծագել է լատիներեն qua-rerere (փնտրել) բառից: Հարցերի պատասխան փնտրելը մարդու զարգացման ան-բաժան մասն է:


-Եղեք միամիտ ու տվեք հարցեր,- ասել հայտնի ինժեներ Ֆուլլերը:
Չկան հիմար հարցեր: Հիմար է այն հարցը որը դեռևս չի տրվել: Տվեք ցանկացած հարց:

  • Ի՞նչիս է պետք այս կյանքը
  • Ինչու՞ եմ անում այս գործը:
  • Ինչու՞ եմ ինձ սահմանափակում:
  • Ի՞նչը պետք է փոխեմ:
  • Ի՞նչը պետք է փոխեմ:
  • Ինչու՞ եմ ամեն առավոտ սուրճ խմում:
  • Ինչու՞ առավոտները վարժություն չեմ անում:
  • Ինչպե՞ս անեմ որ ընտանիքիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնեմ:
  • Ինչու՞ եմ միշտ նուն ռեստորանը գնում:
  • Իմ ո՞ր տաղանդներն եմ չարաշահել:
  • Ո՞ր սովորություններս փոխեմ, որ կյանքս փոխվի:
  • Հետաքրքիր ի՞նչ կլինի, եթե ես նոր առաջարկ անեմ այս մարդուն կամ կազմակեր-պությանը:
  • Ի՞նչ կլինի եթե ես հեռուստացույց չդիտեմ:
  • Ի՞նչ կլինի եթե ես նվազեցնեմ արտադրանքի թողարկման չափաքանակը:
  • Ի՞նչ կլինի եթե տեղափոխվենք Մեքսիկա:

Իմ ընկերներից մեկը իրեն տվեց վերջին հարցը և նրան շատ դուր եկավ պատաս-խանը: Նա ամուսնացած էր ուներ երկու երեխա , կայացած գործ և խոստումնալից ապագա, բայց վաճառեց իր ունեցվածքը և տեղափոխվեց Մեքսիկա: Ընկերները և բարեկամները դա խելագարություն համարեցին, սակայն դա նրանց չխանգարեց: Նրանք Մեքսիկայում ապրեցին չորս տարի և ի վերջո տուն վերադարձան: Այդ ընթացքում ընկերս վեպ գրեց, որը իհարկե մեծ հռչակ չվայելեց, սակայն հիմա նա աշխատում է խմբագրատանը և ավելի քան երջնիկ է:

-Դա իմ կյանքի լավագույն որոշումն էր և ճամփորդությունը,- լայն ժպտալով ասաց նա:
Ապագան կախված է նրանից թե որքան հաճախ ենք մենք հարցեր տալիս ստուգում մեր համոզմունքները, հոգևոր արժեքները, նպատակները կենսաձևը:
Եթե մենք նոր հեռանկարներ ենք ուզում տեսնել պետք է սովորենք տալ հարցեր և ականջալուր լինել պատասխանին, որը մեր առջև կբացահայտի նոր հնարավորություններ

3.-Կրեք Ձեր մեջ բազմաթիվ գաղափարներ  դրանք նոր մտքեր ծնելու լավագույն ձևն է,- ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, քիմիկոս Լ. Պաուլինգը:

Եթե Դուք ունեք մեկ միտք մեկ որոշում մեկ խնդիր ուրեմն Ձեր գործողության ուղին մեկն է, ինչը վտանգավոր է այս աշխարհի համար, որտեղ անհրաժեշտ  է ճկունու-թյուն և հարմարվողականություն:

ՙՄեկ պատասխան մեկ որոշում՚ մոտեցումը հեշտ է ամրապնդվում մեր ուղեղում և հաճախ մենք ընտրում ենք հենց այն որոշումը, որը առաջինն է գալիս մեր մտքին:

Մարզեք Ձեր միտքը փնտրեք մի քանի որոշումներ: Թույլ տվեք, որ Ձեր ստեղծագոր-ծական նախաձեռնողականությունը և երևակայությունը գործի: Սսեք ինքներդ Ձեզ. ՙԱյո դա կաշխատի,բայց գուցե գոյություն ունի լավագույն տարբերակը՚:

Երկրորդ, երրորդ, չորրորդ տարբերակի փնտրտուքը բարձրացնում է Ձեր ստեղծա-գործական ակտիվությունը և հաճախ հենց այդ տարբերակներից մեկը համապա-տասխանում է Ձեր մտածածին:

Գայ Բաուչարդը, որը գովազդային գործակալության ղեկավար է նշում է, որ յուրա-քանչյուր կազմակերպության գովազդային արշավի համար մտածում է երեք և ավելի տարբերակներ:

-Լինում են դեպքեր երբ առաջին տարբերակը շատ գրավիչ է, սակայն ես ստիպում եմ ինքս ինձ մտածել նոր տարբերակներ անգամ եթե վստահ եմ որ առաջին տարբերակն եմ ընտրելու:

Ամեն անգամ երբ Ձեզ բռնեք այն մտքի վրա, որ մեկ տարբերակը բավարար է հիշե-ցրեք ինքներդ Ձեզ որ կյանքը լի է հնարավորություններով:

4.Կոտրիր հին  կարծրատիպերը և ստեղծիր նորը:

Երբեմն հին կարծրատիպերը կոտրելը նոր հեղափոխությունների սկիզբ է:

Սքոտ Բոումենը հոկկեյի հավաքականի մարզիչ է մարզչի կոչում ստացել է 1996թ. 1997թ.-ին խփել մարզական ռեկորդ: Նա ունի մի շատ հետաքրքիր մեթոդ: Հավաքականի պարտության դեպքում նա հավաքանին մարզում է այն հոկ-կեյիստների հետ, ովքեր դեռ ոչ մի խաղ չեն անցկացրել:

Նյու-Յորքի հագուստի խանութի ղեկավարը նշեց.ՙ Երբ զգում եմ, որ ճահիճն ինձ քաշում է ես փոխում եմ քնելուս ժամերը: Առավոտյան իննին արթնանալու և երե-կոյան տասնմեկին քնելու փոխարեն արթնանում եմ գիշերը չորսին և քնում երեկոյան իննին: Այդ փոխությունը նոր գաղափարներ ու մտքեր է բացահայտում , բարձը-րացնում աշխատունակությունը՚:

Հետագայում ես նույնպես կիրառեցի այդ մեթոդը: Երեք ամիսների ընթացքում ես օ-րակարգս այնպես փոխեցի, որ օրվա մեջ երկու անգամ էի քնում: Արթնանում էի գիշերը չորսին քնում ցերեկը երկուսին արթնանում երեկոյան վեցին աշխատում մինչև կեսգիշեր այնուհետ գնում քնելու:

Այդ փոփոխությունը անսպասելիորեն բարձրացրեց իմ աշխատանքի արդյունա-վետությունը:Ես ինձ հրաշալի էի զգում:

Եթե Ձեր գործունեության արդյունավետությունը տուժում է մտածեք ինչ պետք է անեք ,ինչպես կարող եք Ձեզ թափ տալ, Ձեր կյանքի ո՞ր ոլորտը փոփոխության կարիք ունի: Մի վախեցեք ամեն ինչ իրար խառնել շուտով արդյունքը կտեսնեք:

5.Ազատություն տվեք երևակայությանը այն չի մտնում իրականության շրջանակի մեջ: Այն անսահման է:

Դուք կարող եք հասնել այն ամենին ինչ կամենաք: Մեր երևակայությունը օգնում է մեզ մշակել և խաղարկել ոչ թե մեկ այլ մի քանի սցենար: Եվ օգտագործելով այս շնոր-հը Դուք կփոխեք Ձեր կյանքը:

Կա երևակայության օգտագործման երկու միջոց նոր մտքերի ձևավորման համար.
  1. Ինչպե՞ս կվարվեր Ձեր սիրելի հերոսը այդ իրավիճակում որի մեջ հիմա Դուք եք: Պատկերացրեք նրան Ձեր տեղում: Ձեր կարծիքով նա ի՞նչ կաներ ի՞նչ հմտություններ կօգտագործեր:
  2. Պատկերացրեք որ այդ մարդը զրուցում է Ձեր հետ և Ձեզ խորհուրդներ է տալիս:

Այս մեթոդը հայտնի դարձավ 1996թ. ամռանը, երբ Բոբ Վուդվորդը պատմեց, որ Հիլարի Քլինտոնը երևակայական զրույցներ է վարել նախկին Առաջին Տիկին Է-լեոնոր Ռուզվելտի հետ: Նա այդ մեթոդը սովորել է հայտնի գրող և գիտնական Ջին Հյուսթոնից Քեմփ Դեվիդում հանգստանալիս:

Ջին Հյուսթոնը ոգևորել է նաև հաղորդավար Լերի Քինգին, ով հենց ուղիղ եթերում անցկացրեց երևակայական զրույց այդ մեթոդի արդյունավետությունը ցույց տալու համար:

ՙՄտածիր և հարստացիր՚ գրքի հեղինակ Ն. Հիլը նշում է, որ ինքը երևակայական զրույցներ է վարել ինը ամենահայտնի մարդկանց հետ, որոնց գործունեությունը շատ է տպավորել նրան: Այդ մարդկանց թվում էին Ա. Լինքոլնը, է. Կարնեգին, Հենրի Ֆորդը:

Քնելուց առաջ նա փակում էր աչքերը և տեսնում այդ մարդկանց խորհրդակ-ցության սենյակում նստած. ՙԵս ոչ միայն հնարավորություն ունեի նստել հզոր անհատականությունների հետ, այլև ղեկավարում էի խորհրդակցությունը որպես նախագահ՚,- նշում է Հիլը:

Հիլը չէր հավատում, որ զրույցները կարող են օգնել, բայց մտքերը, որոնք առա-ջանում էին զրույցի արդյունքում ավելի քան իրական էին և նրան դարձրին ավելի հարուստ:

5. Լցրեք ջրհորը:

Սա նշանակում է, որ Դուք պետք է կարողանաք հոգ տանել Ձեր մասին, սովորեք գիտակցաբար օգտագործել Ձեր ուժերը և ռեսուրսները: Դուք պետք է կարողանաք կանոնավորել աշխատանքը և հանգիստը: Բուդդայական իմաստությունը ասում է. ՙԵթե աղեղը անընդհատ լարած պահես այն կկտրվի՚: Սա անտեսելը վտանգա-վոր է առողջության համար: Ընդունելով Ձեր ստեղծագործական ունակություն-ները Դուք սովորում եք ստիմուլացնել Ձեր ներքին մուսային:

Շատերը նշում են, որ հաջողության են հասել անգործության շրջանից հետո, երբ մտորել ու արժևորել են անցած ուղին: Այս երևույթը հեշտ է հասկանալ քանզի այս ընթացքւմ մեր ենթագիտակցությունը (ստեղծագործական միտքը) առաջ է ընկ-նում և երաշխավորում մեր հաջողությունը: Անգործության շրջանին հաջորդում են հրաշալի գաղափարները:

Լցնել ջրհորը նշանակում է մտածել ստանդարտից դուրս և անել այն օրիգինալը, որը քեզ կտա նոր էներգիա:

ԱՆՁՆԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԺԱՄԱՆԱԿԸ

16-րդ դարի առաջին կեսից Եվրոպայում սկսվեց ինտելեկտուալ և գեղարվես-տական վերածննդի ժամանակները: Մթին միջնադարից հետո ստեղծագործական շարժումը ստացավ Ռենեսանս կամ Ոսկեդար անվանումը: Դա Դա Վինչիի, Ռա-ֆայելի, Միքելանջելոյի ժամանակներն էին: Կոլոմբոսը բացահայտել էր Ամերի-կան, Վասկո Դա Գաման գնում էր Հնդկաստան, Կորտեսը՝ Հարավային Ամերիկա:

Վերածնունդ ապրեց նաև գիտությունը: Կոպերնիկոսը բացահայտեց որ երկիրը պտտվում է արևի շուրջը, հայտնագործվեց տպագրամեքենան:

21-րդ դարում Դուք հնարավորություն ունեք սկսել Ձեր անձնական վերածնունդը: Ստեղծագործական ունակությունները հաջող կարիերայի անբաժանելի մասն են: Այս ընդունաությունները մեզ տրված են ի ծնե և այն կարելի է զարգացնել: Արթնացնել ստեղծագործական ոգին նշանակում է կարողանալ օրիգինալ ձևով լուծել կենցաղում առաջացած խնդիրները, զարկ տալ նոր գաղափարների:

Անձնական վերածնունդը սպասում է Ձեզ: Բացահայտեք և օգտագործեք այդ ստեղծագործական ուժը և այն Ձեր կյանքը կվերածի հրաշալի արկածի:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի
_______________________________________________________________________________________________________________

 Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)