ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

zengarden.in
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Մարդու ապագան մարդու մեջ է ամփոփված և ապրում է նրա մեջ հենց այդ պահին:
Ա. Մասլոու
Այն ինչ այսօր կատարվում է Ձեր կյանքում պատահականություն չէ, այլ Ձեր գիտակցության աշխատանքի արդյունքը անցյալում: Ձեր այսօրվա արմատները անցյալում են թաքնված:


Նայելով երկնքի աստղերին Դուք տեսնում եք նրանց անցյալը, քանի որ նրանց մի մասը արդեն գոյություն չունի: Աստղերը երկիր մոլորակ են հասնում հարյուր հազար տարին մեկ:

Օգտագործելով Ձեր մտքի ուժը միշտ հիշեք, որ փոխելով Ձեր մտքերը Դուք միանգամից չեք նկատի փոփոխությունը այն իրականության մեջ, որում ապրում եք: Կատարվելիքի սպասման ընթացքը շատ կարևոր է: Ձեր վարքը կամ կարագացնի կամ կդանդաղեցնի նոր իրականության գալուստը, որը Դուք ուզում եք ստեղծել: Ձեզ մոտ կարող են կասկածներ առաջանալ, քանի որ փոփոխություններ չկան: Ձեր գիտակցությունը կփորձի Ձեզ հիմարեցնել, ցույց տալ, որ Ձեր ջանքերն իզուր են,որ ոչինչ չի փոխվում: Այս մտքերի առաջացումը բնական է, բայց ուշադրություն մի դարձրեք, զինվեք համբերությամբ և շարունակեք սկսածը:

Պետք է հիշել, որ իրականությունը գործընթաց է ոչ թե անփոփոխ կայուն ինչ-որ բան: Գոյություն ունեցող ամեն ինչ գտնվում է անընդհատ փոփոխության մեջ: Ձեր կյանքի իրավիճակներն էլ անընդհատ փոփոխվում են այդ պատճառով էլ Ձեր մտքերի փոփոխությունը չի կարող չստեղծել նոր իրականություն Մտածեք այս մասին:

Թուլացեք և կատարեք այս վարժությունը անտեսելով ցանկացած նեգատիվ միտք և փոփոխությունը տեղի կունենա աստիճանաբար: Մի կեղծեք գործընթացը:

Հիշեք՝


1.Միշտ գիտակցեք ինչ եք մտածում: Այսօրվա Ձեր մտքերը կերտում են Ձեր ապագան:

2.Եթե Ձեր կյանքում դժվարություններ կան, եթե հիվանդ եք,եթե չեք կարողանում դասավորել Ձեր անձնական կյանքը, եթե ամեն ինչ Ձեր դեմ է մի փորձեք Ձեզ հակառակը համոզել, ընդունեք ամեն ինչ ինչպես կա: Ժամանակ մի ծախսեք ինքներդ Ձեզ խղճալու և իրավիճակին հակադրվելու համար: Պայքարեք օգտագործելով Ձեր մտքի ուժը:

3.Որոշեք օրվա այն ժամը, երբ կնվիրվեք Ձեր իրականության կերտմանը: Դա այն ժամն է, երբ Դուք մեծ էներգիա կստանաք:


Մի անգամ ես զանգահարեցի մի ընկերություն ու խնդրեցի ինձ ինֆորմացիա տրամադրել աշխատանքի վերաբերյալ: Քարտուղարուհին ներողություն խնդրեց ասելով.

-Ներեցեք մենք հիմա չենք կարող Ձեզ ինֆորմացիա տրամադրել քանզի համակարգիչը վերբեռնվում է , կես ժամից զանգեք:

Հեռախոսը ցած դնելով ես մտածեցի.ՙՀենց այսպես մենք օգտագործում ենք մեր ուղեղի ուժը:Իրականացնելով մտածական ծրագրավորում մենք նորից ու նորից վերբեռնում ենք մեր ծրագիրը չթողնելով որ արտաքին գրգռիչները մուտք գործեն ուղեղ՚:

Փոփոխություն՝ կաթեցման (накапление) գործընթաց

Եթե Դուք մեծ անոթով ջրի մեջ ամեն օր մի կաթիլ կարմիր ներկ կաթեցնեք սկզբում ոչ մի փոփոխություն չեք նկատի: Սակայն ամեն օր կաթեցնելով Դուք կնկատեք, որ ջուրը դառնում է բաց վարդագույն, վարդագույն այնուհետև ալ կարմիր:

Նոր իրականության ստեղծման մեջ դեր է խաղում այդ արարման գործընթացը, երբ Դուք .ՙանջատվում եք՚ Ձեր առօրյա հոգսերից ու խնդիրներից ու արարում եք Ձեր իրականությունը: Այդ ընթացքը կարող է տևել 5-30ր կախված այն բանից թե ինչպես եք պլանավորել օրը: Կանոնավոր կատարելով բոլոր հնարները Դուք շուտով կնկատեք արդյունքը:

Դուք կա՞րող եք հավատալ որ ուժեղ եք և կարող եք վեր գտնվել իրավիճակից այն ենթարկելով Ձեզ: Դուք պատրա՞ստ եք ամեն օր Ձեր գլխում ամրապնդել այն իրականության վերաբերյալ միտքը որն ուզում եք ստեղծել:Պատրա՞ստ եք հաստատակամորեն կատարել ամենօրյա վարժությունները և հավատալ հաջողությանը եթե նույնիսկ  Ձեր կյանքում ոչինչ չփոխվի:

Եթե այո ուրեմն Դուք կստանաք այն ինչ ցանկանում եք: Համարձակ մուտք գործեք այդ աշխարհ և նա կկատարի Ձեր ցանկությունները:


© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)