ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑԻԱ ԿԱՄ ՄՏԱԾԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Իմ ուղեղում չկան մտքեր ,բայց դրանք ունեն ուժ և ունակ են առաջացնել հասկացությունների շարք:
Ռ. Էմերսոն

Ի՞նչն է մարդուն դարձնում հաղթող: Ինչո՞վ են հաջողակ մարդիկ տարբերվում անհաջողակներից:


ՙԱյդ ամենն իմ գլխի մեջ է՚ -ասում է Արնոլդ Շվարցենեգրը: Մուլտիմիլիոնատեր, հաջողակ մագնատ անշարժ գույքի շուկայում,կինոաստղ, կուլտուրիստ, ՙՄիստեր Տիեզերք՚ տիտղոսին վեց անգամ արժանացած մարդը: Սակայն այս ամենը միանգամից չի եղել: Արնոլդը հիշում է ժամանակներ, երբ ոչինչ չուներ բացի այն ամուր հավատից որ ուղեղը բոլոր ծրագրերի բանալին է:

ՙԴեռ մանկուց ես ինձ տեսնում էի այնպիսին ինչպիսին կցանկանայի: Իմ մտքերում ես երբեք չեմ կասկածել որ այդպես էլ կլինի: Ուղեղը իրականում ունիկալ է, մինչ ՙՄիստեր Տիեզերք՚ առաջին տիտղոսին արժանանալը ես ինձ մտովի հաղթող էի տեսնում և չէի էլ կասկածում որ այդպես էլ կինի: Նույնը տեղի ունեցավ կինոյի բնագավառում: Ես ինձ տեսնում էի որպես տաղանդավոր դերասան, որը միլիոններ է վաստակում: Ես տառացիորեն զգում էի սեփական հաղթանակի համը և գիտեի որ դա կլինի՚:

Քրիս Պոլայնը, որը վեց անգամ 1976- 1982թթ. շահել է ֆրիսթայլի եվրոպական գավաթը նշում է որ իրենք մարզումների մի մասը անցկացնում էին հոգեբանի հետ:

ՙՀոգեբանը մեզ խնդրում էր մտովի հաղթահարել բոլոր խոչընդոտները: Մենք այնքան լարված էինք, ասես իրականում էինք անցնում այդ փորձությունները՚:

Սպորտում ինչպես նաև գործունեության այլ բնագավառներում սեփական գործողությունների մտածական պատկերումը հաջողության գրավականն է:

Բրայան Էդվարդը զբաղվում է կյանքի ապահովագրությամբ: Ես նրա հետ ծանոթացել եմ իմ դասախոսական ճանապարհորդությունների ընթացքում և մենք  դարձանք լավ  ընկերներ: Ամեն երեկո նա մտովի կատարում էր իր այցերը, որոնք պիտի իրականացներ առավոտյան: Նա մտովի պատկերացնում էր զրույցը յուրաքանչյուր այցելուի հետ և այն թե որքան բարեհամբույր են նրանք: Նա երևակայում էր հաջող օր որի ընթացքում նա կնքում է շատ գործարքներ:

Բրայանը այս վարժությունը կատարում է քնելուց առաջ տասը րոպե  և արթնանալուց հետո ևս տասը րոպե: Այսինքն ամեն օր քսան րոպե:

Այսպիսով երեք տարբեր նպատակներով ու կենսակերպով մարդիկ, որոնք սակայն կիրառում են նույն հնարքը իրենց նպատակներին հասնելու և իրենց իրականությունը կառուցելու համար:

Վիզուալիզացիան մտածական պատկերացումն է, իրավիճակի խաղարկումը, որում դեռ չեք հայտնվել: Ենթադրեք Դուք ցանկանում եք ինքնավստահություն զարգացնել Ձեր մեջ: Մտքում Դուք խիզախ արարքներ եք գործում, վստահ և ազատ շփվում մարդկանց հետ, պատկերրացնում բարդ իրավիճակներ, որոնց լուծումը գտնում եք հեշտ և արագ:Պատկերացնում եք ինչպես են Ձեր ընկերները գործընկերները շնորհավորում Ձեզ հաջողության կապակցությամբ: Դուք Ձեզ հպարտ և բավարարված եք զգում ինչպես ինքնավստահ դառնալու այնպես էլ արդյունքում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով: Դուք պատկերացնում եք ինչ կարող է լինել և ինչ կլինի Ձեր հետ և ապրում այնպես ասես դա տեղի է ունենում իրականում:

Հաջող վիզուալիզացիայի գաղտնիքները.

1. Որոշեք ինչ եք ցանկանում:


2. Թուլացեք, մի քանի րոպե թողեք բոլոր գործերը հանգտացեք հոգով և մարմնով:


3. 5-10 րոպեի ընթացքում պատկերացրեք ցանկալի իրականությունը:


Ավելի շատ մտածեք ցանկալիի մասին ոչ թե այն մասին ինչ տեղի կունենա հավանաբար:Ապրեք Ձեր մտքերում այնպես ասես դա արդեն տեղի է ունենում Ձեր հետ: Ձեր ստեղծած պատկերները կսկսեն աշխատել Ձեզ համար: Վիզուալիզացիայի ընթացքում Ձեզ օժտեք անհրաժեշտ առանձնահատկություններով: Երբեմն Դուք հստակ կտեսնեք, որ հասել եք ցանկալի նպատակին, երբեմն էլ կտեսնեք Ձեր նպատակի ընդհանուր պատկերը: Կոնկրետ և ազատ վիզուալիզացիաները կարող են փոփոխել միմյանց:

Կոնկրետ վիզուալիզացիա: Մտքում ստեղծեք կոնկրետ պատկերներ , որոշեք սցենարը և խաղարկեք մի քանի անգամ:

Ազատ վիզուալիզացիա: Թողեք, որ մտածական պատկերները ազատ փոփոխվեն մի ղեկավարեք դրանք, քանի նրանք դրական ուղղվածություն ունեն:

Օգտագործեք երկու մեթոդներն էլ հիշելով որ կարևորը պրակտիկան է: Շատերը են դժվարությունների հանդիպում վիզուալիզացիայի սկզբնական փուլերում: Նրանց ուղեղը չի կարողանում ցանկալի պատկերներ ստեղծել: Մի վհատվեք, եթե Ձեզ հետ էլ նման բան պատահի: Պարտադիր չէ, որ պատկերը ամբողջական լինի: Կանոնավոր զբաղվեք վիզուալիզացիայով և շուտով կտեսնեք , որ Ձեր ուղեղը կարողանում է ցանկալի պատկերներ պահպանել:

Պետք է նշել որ մեկ կամ երկու անգամը բավարար չեն արդյունքի համար:Արդյունքը նկատելի կլինի միայն այն դեպքում, երբ այդ պատկերը հայտնվի ուղեղում նորից ու նորից շաբաթներ , ամիսներ շարունակ մինչև այն դառնա իրական: Մի շտապեք վիզուալիզացիայի արդյունքի մասին մեկ-երկու փորձից հետո:

Եթե հանկարծ Ձեզ մոտ կասկածներ առաջանան, իսկ դա անպայման կլինի ուղղակի անտեսեք դրանք: Մի հակադրվեք դրանց, մի պայքարեք թող դրանք առաջանան ու անհետանան: Շարունակեք զբաղվել վիզուալիզացիայով:

Հաջող վիզուալիզացիայի երկու պայմանները.

1. Ձեր նպատակները պատկերացրեք այնպես ասես դա տեղի է ունենում հենց հիմա: Թող այն լինի իրական Ձեր գիտակցության մեջ: Ստեղծեք մանրամասն պատկերներ մտովի մտեք դերի մեջ և խաղարկեք այն:

2. Ամեն օր օրվա մեջ մի քանի անգամ մտովի պատկերացրեք Ձեր նպատակը:Բաց մի թողեք ոչ մի օր: Կրկնությունը գիտության մայրն է:


Ձեր գլխում առաջացած ցանկացած միտք, որը ամրապնդվում է ազդում է Ձեր կյանքի վրա:

Հոգեբան Ա. Ռիչարդսոնը կատարեց հետևյալ գիտափորձը. նա ուսանողական բասկետբոլային թիմը բաժանեց երեք խմբի: Առաջին խումբը ամեն օր մարզվում էր մարզասրահում: Երկրորդ խումբը չէր մարզվում, իսկ երրորդը մարզումներն անցկացնում էր մտովի մարզասրահ չհաճախելով: Ամեն օր կես ժամ նրանք իրենց մտովի պատկերացնում էին մարզասրահում մարզվելիս:

Մեկ ամիս անց բոլոր խմբերը կրկին հավաքվեցին: Առաջին խումբը, որը մարզվել էր մարզասրահում բարելավել էր իր արդյունքները 24%- ով: Երկրորդ խմբում առաջխաղացում չկար, իսկ երրորդի մոտ արդյունքները բարելավվել էին ճիշտ նույնքան որքան առաջին խմբի մոտ:

Այսպիսով ստեղծագործական վիուալիզացիան հզոր ուժ ունի: Այն հիմնված Ձեր ներքին մեխանիզմների և էներգիայի աշխատանքների ինչպես նաև սեփական ռեսուրսները ստեղծագործաբար ուղղորդելու վրա:

Երևակայությունը հանդիսանում է մարդու դինամիկ հնարավորություններից մեկը: Սկսեք ճիշտ օգտագործել այդ ընծան հենց հիմա, մի անհանգստացեք վստահեք գործընթացին:Դուք կստանաք ցանկալի արդյունքը ճիշտ ժամանակին: Մի կասկածեք Դուք ապայման կգտնեք դեպի նպատակը տանող ուղին: Բնությունը միշտ կկարողանա կատարել իրեն տրված հանձնարարությունը:

Դերասանուհի Քերոլ Բերնետը ծնվել է Լոս-Անջելոսում և ապրում էր տատիկի հետ:Նրանք հազիվ էին կարողանում օրվա հացի գումարը վաստակել: Աղջիկը ցանկանում էր ընդունվել համալսարան, սակայն դրա համար անհրաժեշտ գումարը չունեին: Բայց աղջիկը հաստատ գիտեր, որ մի օր ուսանողուհի կդառնա:

«Ես երբեք չեմ կասկածել, որ կդառնամ ուսանողուհի: Ես պատկերացնում էի թե ինչպես եմ հաճախում դասախոսություններին, ապրում ուսանողական հանրակացարանում, սովորում ինձ հետաքրքրող առարկաները: Ես ամեն օր մտածում էի այդ մասին: Չնայած ոչ մի հնարավորություն չունեի բուհ ընդունվելու ես վստահ էի որ կլինեմ ուսանողուհի»:

Ինչպե՞ս նա փող գտավ:

ՙ Մի անգամ բացելով փոստարկղը ես ինձ հասցեագրված մի նամակ գտա, որը փոստային կնիք չուներ, ինչը նշանակում էր, որ այն փոստով չէր ուղարկվել, այլ ուղղակի նետվել էր իմ փոստարկղի մեջ: Բացելով ծրարը ես այնտեղ տեսա համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ գումարը: Մինչ այսօր ես չգիտեմ թե ով է ինձ ուղարկել այդ փողը՚:

Բացահայտելով Ձեր մտքերը Դուք բացահայտում եք նոր հնարավորություններ: Ձեր մտքերն ավելի ուժեղ են քան դուք պատկերացնում եք: Յուրաքանչյուր մտածական պատկեր իրական ուժ է ունակ ազդելու Ձեր կյանքի վրա: Իրադարձությունները կդասավորվեն այնպես,որ Դուք հասնեք Ձեր նպատակին:

Այն որ մարդը ունի այսպիսի հնարավորություններ հորինվածք չէ, այն գործող մեխանիզմ է, որը մենք կարող ենք ծառայեցնել ցանկալի նպատակին հասնելու համար:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի


Комментарии

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)