ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄ (ինտուիցիա)

«Портал психологических услуг НАЧНИ С СЕБЯ»
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» 
Ինչու՞ են լավագույն մտքերը ինձ այցելում այն ժամանակ, երբ ես ցնցուղ եմ ընդունում
Ա. Էնշտեյն

Պատկերացրեք, թե որքան անվտանգ և ինքնավստահ կզգայիք Ձեզ, եթե ունենայիք գործընկեր,որը միշտ կօգներ Ձեզ, կհուշեր, ցույց կտար ճիշտ ճանապարհը: Իրականում մենք ունենք այդպիսի գործընկեր: Նրա անունն է ինտուցիա:

Բոլոր հզոր մարդիկ լինեն բիզնեսմեններ, դերասաններ թե քաղաքական գործիչներ միշտ լսում են իրենց ներքին ձայնին (ինտուիցիային): Որոշումներ ընդունելիս ինտուիցիան կիրառելու ընդունակությունը խոսում է այն մասին, թե որքան զարգացած է մեր ներքին Ես-ը:




Ինձ առիթ ընձեռվեց զրուցել ավստրալիացի հաջողակ գործարարներից մեկի հետ և նա փաստեց, որ իր կյանքի բոլոր կարևոր որոշումները ընդունել է ներքին ձայնի հետ խորհրդակցելուց հետո:

Եվ այսպես վարվել է ոչ միայն նա:Մոցարտը նշում էր, որ ոգեշնչվում է ներսից, Սոկրատը՝ ենթարկվում էր իր ներքին ձայնին:

Հենրի Միինցբերգի հարցումները փաստեցին, որ բիզնեսմենները, չինովնիկները բարդ որոշումները կայացնում են ոչ թե ռացիոնալ մտածողության միջոցով, այլ վստահում են իրենց ներքին ձայնին: Այստեղից հետևություն. Հաջողության գաղտնիքը ոչ թե ռացիոնալ մտածողության մեջ է, այլ  ինտուիցիայի:

CNN հեռուստաընկերության հիմնադիր, միլիոնատեր Թեդ Թերները նշում է.                          ՙ Խորաթափանցությունը և ինտուիցիան քայլում են ձեռք ձեռքի տված՚:
Ռեյ Կրոեն իրավաբանների խորհրդով գնեց ՙMcDonalds՚ խանութների ցանցը,որովհետև ողնաշարով զգաց, որ դա ապահով է: Եվ այսօր ՙMcDonalds՚ խանութների ցանցը ծաղկում է ապրում ողջ աշխարհում:

Ականջալուր լինելով իր ներքին ձայնին մարդը միշտ ընդունում է ճիշտ որոշումներ, առաջ քաշում նոր մտքեր: Նրանք, ովքեր ճիշտ ժամանակին հայտնվում են ճիշտ տեղում, ում բախտը միշտ բերում է ուղղակի երջանիկներ չեն, այլ մարդիկ, ովքեր զարգացրել են իրենց ինտուիցիան և գիտեն երբ և ինչպես գործել:

Ճանաչողության հարցերով զբաղվող մասնագետները նշում են, որ մենք գիտակցում ենք ուղեղ հասնող ինֆորմացիայի քիչ մասը: Մեր մինչգիտակցականում( досознание) գտնվում է միայն մեր փորձը, մինչդեռ ենթագիտակցությունը կապված է ամբողջական համակարգի հետ և մուտք ունի ամեն տեղ:
Ինչպե՞ս ստանալ պատասխանը:

Նախապատրաստում

Հավաքեք Ձեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիա: Ընտրեք այն, ինչը թեկուզ քիչ, բայց կարող է կապ ունենալ Ձեզ հետաքրքրող հարցի հետ: Ազատություն տվեք երևակայությանը, ընկղմվեք այդ ինֆորմացիայի մեջ և մի փորձեք այն տրամաբանորեն իմաստավորել դա ենթագիտակցության գործն է: 

Հասունացում

Իմաստավորելով բոլոր փաստերը թուլացեք: Հասունացումը ի տարբերություն նախապատրաստման ավելի հանգիստ փուլ է: Թողեք,որ Ձեր ենթագիտակցությունը աշխատի: Նա գիշեր ու զօր փնտրում է Ձեզ հետարքրող հարցի պատասխանը անկախ այն բանից մտածում եք Դուք այդ մասին թե ոչ: Ավելին, փորձը ցույց է տալիս, որ ենթագիտակցությունը ավելի լավ է աշխատում, երբ նրան հանգիստ եք թողնում: Մարդն ավելի ընկալունակ է դառնում ենթագիտակցության հուշմանը, երբ այդ պահին կոնկրետ բանի մասին չի մտածում: Ստեղծագործական գործընթացի համար լավագույնն այն պահերն են, երբ կարելի թուլանալ և երազել:

Սթիվեն Սփիլբբերգը օրինակ նշում է, որ լավագույն մտքերը իրենց այցի են գալիս այն ժամանակ, երբ նա աննպատակ զբոսնում է մեքենայով: Իսկ Էնշտեյնը մի անգամ ասել է իր կոլեգային հարցրել է.

-Ինչու՞ են լավագույն մտքերը ինձ այցելում այն ժամանակ, երբ ես ցնցուղ եմ ընդունում:
Անընդհատ մտածելով այն մասին, թե ինպես գտնել ճիշտ պատասխանը մենք կարող ենք հակառակ արդյունքը ստանալ: Մարզիկները գիտեն, որ հաղթանակի հասնելու համար պետք է լինեն կազմակերպված սակայն ոչ լարված, այլապես սխալը սխալի ետևից թույլ կտան: Որպեսզի ինտուիցիան Ձեզ օգնի թուլացեք և թույլ տվեք, որ նա աշխատի:

ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ
Ինտուցիան արթնացնելու և ցանկալի հարցի պատասխանը ստանալու համար կիրառեք այս 3 քայլերը

Քայլ 1

Մի քանի րոպե մտածեք Ձեր ենթագիտակցության մմասին, այն մասին, որ նա այնքան հզոր է, որ կտա ցանկացած հարցի ճիշտ պատասխանը: Տրամաբանական գիտակցումից անցեք հուզական ընկալմանը: Երբ դա տեղի ունենա Դուք ուրախություն կապրեք: Գիտակցությունը պետք է միշտ հիշի, որ ունի հզոր գործընկեր: Դուք պետք է Ձեզ վստահ զգաք գիտակցելով Ձեր մեջ թաքնված ուժը:

Քայլ  2

Հստակ ձևակերպեք,թե ի՞նչ եք ուզում իմանալ, ինպիսի՞ պատասխան եք ակնկալում իմանալ: Կրկնեք ինքներդ Ձեզ, որ ենթագիտակցությունը այդ պահին աշխատում է Ձեզ համար: Մի լարվեք, մի ձգտեք պատկերացնել հնարավոր պատասխաններ: Վստահ խոսեք Ձեր ենթագիտակցության հետ անընդհատ կրկնելով այն թե ինչ եք ուզում նրանից: Դա արտահայտելով հետևյալ բառերով. ՙ Հիմա իմ ենթագիտակցությունը ինձ հուշում է,որ…՚: Ոչ պակաս քան տասը անգամ կրկնեք դա զգալու համար որ գործընթացը ընթացքի մեջ է:

Քայլ 3

Թուլացեք և Ձեր ուղեղը լցրեք այն վստահությամբ, որ կստանաք ճիշտ պատասխանը: Հիշեք որ հավատը և վստահությունը միայն զգացողություն չէ, այլ էներգիայի տատանում: Այդ տատանումները դեպի Ձեզ կձգեն ճիշտ պատասխանները և որոշումները ինչպես մետաղը մագնիսին: Պատկերացրեք ինչ կզգաք, երբ գտնեք ճիշտ պատասխանը. ուրախություն, հրճվանք, հանգստություն: Զգացեք դա հենց հիմա, բայց մի լարվեք: Պետք չէ գիշեր ցերեկ մտածել այդ մասին, որ շուտով կստանաք ճիշտ պատասխանը:
Այս երեք քայլերի կիրառումը Ձեզանից կխլի 5-10ր: Կիրառեք դրանք ամեն երեկո քնելուց առաջ: Այդ ժամանակ ենթագիտակցությունը առավելապես հասանելի է: Երբեմն պատասխանը գալիս է զգացողության, մտքի ձևով այն պահին, երբ դրան չենք էլ սպասում: Երբեմն պատասխանը հուշում է մեր ներքին ձայնը, որը շշնջում է. ՙ գնա այնտեղ, փորձիր սա, զանգիր նրան՚:

Այս զգացողությունները ճանաչելու ընդունակությունը կգա ժամանակի հետ: Պետք չէ հուսահատվել, եթե սկզբում ոչինչ չստացվի: Մեծամասնությանը չի բացատրվել ինչպես օգտագործել ինտուիցիան և զարմանալի ոչինչ չկա եթե սկզբում լինեն դժվարություններ: Այս ընդունակությունը նման է մկանների ընդունակությանը, որոնք ամեն մարզման հետ ավելի ուժեղ են դառնում: Դուք կզարգացնեք Ձեր ինտուիցիան, եթե ուշադրություն դարձնեք նրան, վստահեք նրան և գործեք նրա հուշմամբ: Բայց սկզբում պետք է հավատաք նրա գոյությանը և սովորեք լսել նրան:

Դուք երբևէ զբոսնել ե՞ք մեկի հետ, ով թռչուններից լավ է հասկանում: Նա կնկատի տասը թռչուն մինչդեռ Դուք միայն մեկին: Նրա աչքը սովոր է նա գիտի թե ինչ է փնտրում:
Ուշադիր եղեք այն ամենին ինչ կատարվում է Ձեր ներսում: Սկզբում Դուք շատ ինֆորմացիա բաց կթողնեք, բայց հետզհետե կսովորեք լսել ինտուիցիայի ձայնը: Միակ բանը, որ Ձեզանից պահանջվում է մի քիչ հավատն է և փորձը:

Շատ հաճախ ինտուիտիվ գաղափարները մեզ այցելում են երազում: Կանադացի բժիշկ Ֆ. Բանտինգը ինսուլինի քիմիական բաղադրությունը բացահայտել է երազում: Նա տեսել է բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ էին այդ բանաձևի բացահայտման համար: Կարի մեքենայի դտեղծող Հոուն երկար տարիներ չէր կարողանում գտնել այն փոքրիկ բաղադրիչը, որը թույլ կտար ամբողջապես ավարտել այն: Եվ նա գտավ այդ բաղադտիչը (դետալը) երազում:

Ենթագիտակցությունը հուշում է տարբեր ձևերով, բայց Դուք միշտ կզգաք, որ պատասխանը ստանում եք ինտուիտիվ ճանապարհով: Դա կլինի գաղափարի կամ զգացողության ձևով. ՙահա՚ բացականչությամբ, որը տարբերակում է անհրաժեշտ միտքը մյուս մտքերից:

Որոշակի վերաբերմունքը և վարքի ձևը նպաստում է ինտուիցիայի զարգացմանը: Կան շատ միջոցներ, որոնք թույլ են տալիս ենթագիտակցությանը հայտնել քո ցանկության մասին և ստանալ այն ինչ ուզում ես:

Ընդունելով ինտուիցիայի գոյության փաստը և հավատալով նրա ուժին Դուք նպաստում եք նրա աշխատանքին:

Եթե Դուք մտածեք ինտուիցիայի մասին որպես Ձեր կյանքի անբաժանելի մասի, այն անպայման կհայտնի իր մասին: Սակայն եթե Դուք ասեք որ. ՙԵս երբեք չեմ գտնի այդ հարցի պատասխանը կամ ես չեմ կարող լուծել այս խնդիրը՚ ապա այդպիսով կհայտնեք ինտուիցիային, որ անհանգստանալու կարիք չկա:

Ձեր դրական մտքերը և վստահությունը, որ Դուք արժանի եք ոչ թե սովորական այլ լավագույն պատասխանի ինտուիցիային դրդում են գործունեության: Մի ամաչեք, համարձակ հայտնեք Ձեր ենթագիտակցությանը որ նրա ուժը և իմաստությունը ուղղորդում են Ձեզ:

Ես խոսում եմ իմ ենթագիտակցության հետ ինչպես ընկերը ընկերոջ հետ: Ես ասում եմ նրան, որ նա հզոր է և տիրապետում է ողջ ինֆորմացիային: Ես բացատրում եմ նրան, որ դա պետք է արվի ինձ համար: Այնուհետև ես հանգիստ քուն եմ մտնում այն վստահությամբ,որ ամեն ինչ լավ կլինի և այդպես էլ լինում է:

ՙԻմ ենթագիտակցությունը իմ գործընկերն է հաջողության ճանապարհին՚,-ահա այն պնդումը որը Ձեզ կօգնի միշտ:

Եթե այս պնդումը բաժանենք մասերի կտեսնենք, որ այն բաղկացած է երեք կարևոր տարրերից.

1.ՙԻմ ենթագիտակցությունը՚

Սա պնդելով Դուք ընդունում եք ենթագիտակցության գոյության փաստը: Դուք ընդունում եք Ձեր անտեսանելի գործընկերոջ գոյությունը և դա կրկնում եք Ձեզ համար: Մի վախեցեք Դուք երբեք չափը չեք անցնի այս պնդմամբ:

2. ՙ Իմ գործընկերն է՚

Գործընկերը նա է, ով աշխատում է Ձեր հետ ձեռք ձեռքի տված հանուն ընդհանուր նպատակի: Ինչու՞ թույլ չտալ Ձեր ենթագիտակցությանը կատարել այդ աշխատանքը տրամադրելով Ձեզ ճիշտ տեղեկատվություն, անհրաժեշտ գաղափարներ: Դուք մենակ ու անօգնական չեք, Դուք միշտ կարող եք հույս դնել Ձեր ենթագիտակցության վրա: Այն ձեզ կտա նոր գաղափարներ և դրականորեն կկազմակերպի ձեր գործունեությունը:

3. ՙհաջողության ճանապարհին՚

Հաջողություն բառը հզոր պնդում է, որը արտահայտում է այն ամենն ինչին կցանկանաք հասնել: Այս պնդման պարզ կրկնությունը առաջացնում է էներգիայի տատանում, ինչն էլ օգնում է Ձեզ հասնել նպատակին:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՐԱԳ ԿԱՅԱՑՆԵԼ
Երբեմն պետք է որոշումը արագ կայացնել չսպասելով օրեր, շաբաթներ: Դուք կարող եք կիրառել այս հնարը. թուլացեք, խորը շունչ քաշեք, զգացեք թուլություն և հանգստություն: Հանգստացրեք Ձեր ուղեղը այնուհետև տասը անգամ վստահ ասեք ինքներդ Ձեզ. ՙԵս միշտ կայացնում եմ ճիշտ որոշումեր՚: Զգացեք խոսքի ուժը, խոսեք վստահ և վերջին անգամ կրկնելուց  ամիջապես հետո կայացրեք որոշումը: Այսպիսով Դուք կկտրվեք տրամաբանական մտորումներից և պատասխանը կստանաք ենթագիտակցությունից: Առաջինը ինչ կգա Ձեր մտքին կլինի Ձեր որոշումը:

Երբեմն օգտակար է տրամաբանական հիմնավորումներից խուսափելը: Անհնար է միշտ ենթարկվել տրամաբանական օրեքներին, քանզի կյանքը լի է գաղտիքներով: Եվ հենց դրա համար կարևոր է  Ձեր կանխազգացողությանը՝ ենթագիտակցությանը վստահելը: Այսպես վարվելով մարդն ավելի մոտ է ճշմարտությանը:

Ցավոք դպրոցում չեն սովորեցնում ինչպես լսելի դարձնել ինտուիցիայի ասելիքը: Իրական կյանքում սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ ողջ ինֆորմացիան ձեռքիդ տակ է միևնույն մնում է բաց տարածություն, որը լրացնելուն կարող է օգնել միայն ինտուիցիան:

Ձեր կյանքի որակը կախված է Ձեր մտքերից:  

Դուք երկար ժամանակ չեք կարողացել գտնել Ձեզ հուզող հարցի պատասխանը, որովհետև սահմանափակվել եք գիտակցության հնարավորություններով ու բաց թողել լուծումների լայն շրջանակը: Մի սահմանափակեք Ձեր հնարավորությունները, բացահայտեք Ձեր ներսում թաքնված գանձը և երբեք թարմ գաղափարների ու անհրաժեշտ որոշումների պակասը չեք զգա:

Այդ որոշումները գաղափարները Ձեր մեջ են: Ձեր գիտակցության և ինտուիցիայի աշխատանքը ուղղված կլինի անհրաժեշտ որոշումները տրամադրելուն:
ՙԱմեն ինչ ներսում է՚:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)