Մտքի կազմ


Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ»
Երբ նպատակը մտովի գոյություն ունի նրա իրական և շոշափելի դառնալը ժամանակի հարց է
Լ. Ուայթինգ
Եթե վիզուալիզացիան նման է կինոֆիլմի ստեղծման, ապա մտքի կազմավորումը նման է հնչյունավորման միայն թե բառի փոխարեն հանդես են գալիս զգացմունքները:
Եթե օրինակ Դուք  ուզում եք որևէ գործ ձեռնարկել, ամեն օր հինգ-տասը րոպե պատկերացրեք, որ այդ գործը պսակվել է հաջողությամբ, որ Ձեր ելույթը հրաշալի է անցել:

Ի տարբերություն վիզուալիզացիայի մտքի կազմավորման ժամանակ առաջին տեղում են զգացողությունները որը Դուք ապրում եք պատկերը տեսնելիս: Ինչպիսի՞ն է  Ձեր զգացողությունը, ի՞նչ եք ապրում այդ պահին: Թողեք որ այդ ամենն անցնի Ձեր միջով: Մի ձգտեք, որ ամեն ինչ հրաշալի անցնի ուղղակի ամրապնդեք Ձեր մեջ այդ միտքը. ՙԱմեն ինչ հրաշալի անցավ՚:

Փոխեք Ձեր .ՙ Ամեն ինչ պետք է լավ անցնի՚ դիրքորոշումը ՙԱմեն ինչ հրաշալի անցավ՚-ի: Ամեն ինչ անցյալում է վայելեք Ձեր հաղթանակը, շնորհավորեք ինքներդ  Ձեզ և նորից ու նորից ապրեք այն զգացողությունը, որ հասել եք հաջողության: 
Պետք չէ ուշադրություն դարձնել Ձեր գլխում առաջացող մտածական պատկերներին: Ձեզ պետք է ավելի շատ հետաքրքրի Ձեր զգացողությունը՝ խոնավ ափերը, կարմիր այտերը:

Աստվածաշնչում աշակերտները խնդրում են Հիսուսին սովորեցնել աղոթել( Դուք կարող եք հավատալ կամ չհավատալ Աստվածաշնչին, բայց այն շատ օգտակար է ուղեղի աշխատանքի համար): 

Հիսուսն ասաց. ՙԻնչ էլ որ խնդրեք Ձեր աղոթքում հավատացեք, որ արդեն ունեք և կունենաք՚: 

Ուշադրություն դարձրեք ՙհավատացեք որ ունեք , այլ ոչ թե որ կունենաք՚: Դուք ուղղակի չեք ցանկանում ինչ որ բան այլ հայտնում եք ցանկալիի մասին Ձեր ներաշխարհին: Ցանկացած մարդ ով գիտի ուղեղի ուժի մասին կասի որ սա հզոր գործընթաց է:
Իմ ընկերներ՝ ամուսիններ Բիլ և Ջենեթ Հենդերսոնները գյուղից եկան քաղաք: Նրանք ուզում էին մեծ տուն գնել որտող կապրրեր իրենց բազմանդամ ընտանիքը: Բացի մեծ տնից նրանք ունեին նաև այլ պահանջներ. ցանկանում էին, որ այն ունենա մեծ այգի թենիսի կորտ ու լինի էժան: Բոլորը միաբերան պնդում էին որ հնարավոր չէ գտնել ցանկալի տունը ցանկալի գնով: Բայց Հենդերսոն ամուսինները ոչ ոքի չէին լսում և մտովի պատկերացնում էին իրենց նոր, մեծ տունը: Երկու ամիս անց նրանք ինձ հրավիրեցին իրենց նոր տուն , որը բավականին մեծ էր հարմարավետ և գնված էր նախատեսված գնով:

-Ուղղակի հեքիաթային է,- ասացի ես,- դուք չե՞ք կարծում որ իսկական հրաշք է այսպիսի տուն գտնելը: 
-Ոչ ասաց նա,- դեռ երկու ամիս առաջ մենք մտովի պատկերացնում էինք մեզ այս տան տերեր:
Բիլի պատասխանը ցույց տվեց ինձ թե ինչ մեծ հնարավորություններ ունի ուղեղը, ես դա երբեք չեմ մոռանա: 
Բիլը և Ջենեթը իրենց ներաշխարում այդ տան տերերն էին արդեն և ոչ մի պահ չէին կասկածում, չէին մտածում երբ և ինչպես կգտնեն տունը:

Այսօր Հենդերսոնները ոչ միայն օգտագործում են իրենց ուղեղի հնարավորությունները, այլև սովորեցնում են իրենց զավակներին, որ նրանք էլ հաջողակ դառնան: Զավակի համար ավելի լավ ժառանգություն չէր էլ կարող լինել:
Ինչպես վիզուալիզացիայի դեպքում կրկնությունը և համառությունը կազմավորման մեթոդը տարբերում է  անպտուղ անուրջներից:
Կազմավորումը (закладка) մտածական վարժություն է որին ամեն օր տրամադրում եք հինգ րոպե բաց չթողնելով ոչ մի օր: Անընդհատ Ձեր մեջ ամրապնդեք այն զգացողությունը, որ ունեք ցանկալին անկախ նրանից թե ինչ եք ցանկանում: Ապրեք դրանով, զգացեք, ուրախացեք, Ձեր ներաշխարհում տիրեք այդ իրին:

Երկու պայման կազմի հաջող կիրառման համար

1.Միշտ կիրառեք այս հնարը այն համոզվածությամբ, որ Դուք ունեք ցանկալին:
2. Կանոնավոր կիրառեք այս հնարը ամեն օր հինգ րոպե:

© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)