ՊՆԴՈՒՄ


Հատված գրքից
Մտածական մարզման հնարավորությունները անսահման են , իսկ արդյունքները հավետ: Բայց շատ քչերն են իրեն մտքերն ուղղում ըստ նպատակի ամեն ինչ թողնելով ինքնահոսի:
Բրայս Մարդեն




Պնդումը հանդիսանում է պարզագույն մտածական հնարք, որը ունակ է ազդել ուղեղի վրա:


Այն օգտագործվել է դարերի ընթացքում կրոնի մագիայի, աղոթքի և ծեսերի մեջ: Այսօր այն կիրառվում է տարբեր մարդկանց կողմից գործարքների կնքման, նոր մարդկանց հետ ծանոթանալու և այլ բնագավառներում:



Պնդումը պարզ հայտարարություն է, որը մարդը կրկնում է մտքում կամ բարձրաձայն կախված իրավիճակից: Դուք կարող եք կրկնել այն մեքենայի ղեկին նստած, բժշկի մտնելիս, քնելուց առաջ: Ուղղակի ընտրեք Ձեզ ցանկալի պնդումը, որը անհրաժեշտ է այդ պահին և կրկնեք այն մի քանի անգամ:



Եթե Դուք գտնվում եք մի վայրում, որտեղ պետք է հանգստություն պահպանել ապա կրկնեք. ՙ Ես հանգիստ եմ՚, ՙԵս հանգիստ եմ՚, ՙԵս հանգիստ եմ՚: Մի փորձեք հանգստացնել Ձեզ ուղղակի կրկնեք այդ պնդումը մի քանի րոպեի ընթացքւմ:



Եթե օրինակ Դուք պետք է ելույթ ունենաք նախօրոք սկսեք պնդել. ՙԵլույթը հրաշալի կանցնի՚:



Ի՞նչ եք անում Դուք պնդելով:



Պնդելով Դուք ազդում եք ուղեղում առաջացող մտքերի վրա: Ձեր ուղեղը ծնում է պնդմանը համապատասխան մտքեր: Ուղեղը առանց Ձեր ջանքերի ընտրում է պնդման բովանդակությունը և սկսում գործել:    Այս մեթոդը օգնում է Ձեզ հասնել ցանկալի նպատակին: Ձեր ցանկությունն արտահայտեք պնդման մեջ և կանոնավոր կիրառեք այս հնարքը:



Ինձ ծանոթ բիզնեսմեններից մեկը իր օրը սկսում է. ՙՇատ վաճառք ,շատ ժպիտներ՚ պնդմամբ: Նա կրկնում է այդ պնդումը առավոտյան և օրվա ընթացքում մի քանի անգամ:



Ի՞նչի մասին պետք է հիշեք երբ ձևակերպում եք պնդումը



1.Պարտադիր չէ հավատալ պնդմանը


Դուք ուղղակի կրկնեք պնդումը:Եթե հավատում եք Ձեր պնդմանը հրաշալի է, եթե ոչ սարսափելի ոչինչ չկա, դա նշանակություն չունի:



2. Պնդումը պետք է լինի դրական, քանզի ուղեղը ՙչի կարդում՚ ՙչ՚ մասնիկը:


Եթե օրինակ Դուք ուզում եք հանգստանալ պետք է ասեք.ՙԵս հանգիստ եմ՚ ոչ թե ՙԵս չեմ հուզվում՚:



3. Պնդումը պետք է լինի կարճ, տասը բառից ոչ ավել:


Հասարակ բառակապակցությունը ՙհրաշալի օր է՚ կարող է ավելի արդյունավետ լինել:Երկար նախադասությունը նվազ արդյունավետ կլինի, քանզի Դուք կդժվարանաք հիշել այն ու կրկնել օրը մի քանի անգամ: Որքան կարճ լինի պնդումը այնքան ավելի արագ ու հեշտ կամրապնդվի Ձեր ուղեղում:



Մի օգտագործեք այնպիսի պնդումներորոնք ուղղված են Ձեր դեմ



ՙԵս չեմ հասնի արդյունքի՚:


ՙ Դա անհնար է՚:


ՙ Ես երբեք դա չեմ անի՚:


 ՙ Ես կորած եմ՚:


 ՙԵս չեմ կարողանում շփվել մարդկանց հետ՚:


ՙԵս սխալ թույլ կտամ՚:


ՙ Ես միշտ պարտվում եմ՚:


Մարդիկ հաճախ օգտագործում են այսպիսի պնդումներ առանց նրանց կործանիչ ուժը գիտակցելու: Խուսափեք այսպիսի պնդումներից:



Երբ իմ դասախոսական շրջագայությունների զգալի մասը անցյալում էին ես նայեցի իմ օրակարգին ու սարսափեցի: Ես սկսեցի մտածել, որ ամբողջովին կհյուծվեմ ու սկսեցի պնդել.ՙԵս կհյուծվեմ՚, ՙԵս կհյուծվեմ՚:



Հաջորդ օրերի ընթացքում ես ինձ ճնշված էի զգում և անիծում այն մարդուն ով կազմել էր այսպիսի օրակարգ: Հետո ես մի պահ կանգ առա ու սկսեցի ծիծաղել ինքս ինձ վրա: Կարդալով դասախսություններ ուղեղի ուժի մասին ես ընկել էի սխալ պնդումների ծուղակը: Հենց այդ պահին ես ձևակերպեցի նոր պնդում, որը բաղկացած էր երեք բառից՝ կազմակերպվածություն, հանգստություն, ուրախություն:



Ես կրկնեցի այս պնդումը մի քանի րոպեների ընթացքում հաջորդ օրը սկսեցի այդ պնդմամբ և մտածեցի, որ եթե կազմակերպվածհանգիստ լինեմ այս շրջագայությունը շատ հետաքրքիր կանցնի:



Օրակարգը մնաց նույնը փոխվեց իմ վերաբերմունքը: Ես հանգիստ էի, հավաքված և հաճույք էի ստանւմ այն փաստի գիտակցումից, որ պատվով ընդունեցի մարտահրավերը բացասական պնդումը վերածելով դրականի:



Ձևակերպեք Ձեր ցանկությանը, նպատակին ծառայող պնդում : Անհրաժեշտ չէ հավատալ պնդմանը ուղղակի կրկնեք այն:



Պնդումը սկսեք կրկնել առավոտից, քանզի այդ ժամերը օրն են կազմակերպում:Օրվա մեջ 2-3ր և արդյունքը նկատելի կլինի: Պնդումը կարող եք կրկնել որտեղ ցանկանաք. Խանութում, կանգառում, խցանման մեջ:



Այսօր Էմիլ Կուէի անունը այդքան հայտնի չէ որքան դարսկզբին, երբ նա հիվանդների հետ աշխատում էր պնդման մեթոդով և քարոզում այս մեթոդը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի հիվանդանոցներում: Այն ժամանակ նրա աշխատանքները հայտնություն էին( սենսացիա): Կուէն բացահայտեց որ հիվանդները ավելի արագ են ապաքինվում, երբ առավոտյան արթնանալիս և երեկոյան անկողին մտնելուց հետո 2-3ր կրկնում են. ՙ Ամեն օրվա հետ ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում՚:



Արդյունքը շշմեցուցիչ էր այնքան, որ նա գրեց մի քանի գիրք ինքնաներշնչման մասին և սկսեց ուսուցանել մարդկանց առողջության վրա կենտրոնանալու համար:



Ժամանակակիցներից Ջոն Լենոնը, ում միշտ կհիշեն շնորհիվ յուրօրինակ երգերի, հումանիստական հայացքների և սրտաբացության չէր թաքցնում իր հետաքրքրությունը մագիայի և ուղեղի ուժի նկատմամբ, ինչը արտացոլվում էր նրա երգերում: Երգերից մեկում կան այսպիսի տողեր ՙՄենք ուղեղի հետ խաղ ենք խաղում ներկայից ապագա կերտելով՚:



Լենոնը տիրապետում էր պնդման և վիզուալիզացիայի հնարներին: ՙ Իմ ուղեղը իրականացնում է այդ ամենը՚,- սիրում էր կրկնել նա:



ՙՀրաշալի տղա՚ երգում, որը նա որդուն է նվիրել հենց այդպես էլ երգում է. ՙՆախքան քնելը կրկնիր այս տողերը ինչպես աղոթք. Ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում՚:



Ջոն Լենոնի երգերը օգնում են մեզ հավատալ մեր ուժերին ու հնարավորություններին: ՙ Քեզ ա՞ստղ ես կարծում դե ինչ դու ճիշտ ես՚,- երգում է նա:



© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ

Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի 

Комментарии

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)