ՊՆԴՈՒՄ
Հատված գրքից
Մտածական մարզման հնարավորությունները անսահման են , իսկ արդյունքները հավետ: Բայց շատ քչերն
են
իրեն
մտքերն
ուղղում
ըստ
նպատակի
ամեն
ինչ
թողնելով
ինքնահոսի:
Բրայս Մարդեն
Պնդումը հանդիսանում է պարզագույն մտածական հնարք, որը ունակ է ազդել ուղեղի վրա:
Այն օգտագործվել է դարերի ընթացքում կրոնի մագիայի, աղոթքի և ծեսերի մեջ: Այսօր այն կիրառվում է տարբեր մարդկանց կողմից գործարքների կնքման, նոր մարդկանց հետ ծանոթանալու և այլ բնագավառներում:
Պնդումը պարզ հայտարարություն է, որը մարդը կրկնում է մտքում կամ բարձրաձայն կախված իրավիճակից: Դուք կարող եք կրկնել այն մեքենայի ղեկին նստած, բժշկի մտնելիս, քնելուց առաջ: Ուղղակի ընտրեք Ձեզ ցանկալի պնդումը, որը անհրաժեշտ է այդ պահին և կրկնեք այն մի քանի անգամ:
Եթե Դուք գտնվում եք մի վայրում, որտեղ պետք է հանգստություն պահպանել ապա կրկնեք. ՙ Ես հանգիստ եմ՚, ՙԵս հանգիստ եմ՚, ՙԵս հանգիստ եմ՚: Մի փորձեք հանգստացնել Ձեզ ուղղակի կրկնեք այդ պնդումը մի քանի րոպեի ընթացքւմ:
Եթե օրինակ Դուք պետք է ելույթ ունենաք նախօրոք սկսեք պնդել. ՙԵլույթը հրաշալի կանցնի՚:
Ի՞նչ եք անում Դուք պնդելով:
Պնդելով Դուք ազդում եք ուղեղում առաջացող մտքերի վրա: Ձեր ուղեղը ծնում է պնդմանը համապատասխան մտքեր: Ուղեղը առանց Ձեր ջանքերի ընտրում է պնդման բովանդակությունը և սկսում
գործել: Այս մեթոդը օգնում է Ձեզ հասնել ցանկալի նպատակին: Ձեր ցանկությունն արտահայտեք պնդման
մեջ
և
կանոնավոր
կիրառեք
այս
հնարքը:
Ինձ ծանոթ բիզնեսմեններից մեկը իր օրը սկսում է. ՙՇատ վաճառք ,շատ ժպիտներ՚ պնդմամբ: Նա կրկնում է այդ պնդումը առավոտյան և օրվա ընթացքում մի քանի անգամ:
Ի՞նչի մասին պետք է հիշեք երբ ձևակերպում եք պնդումը
1.Պարտադիր չէ հավատալ պնդմանը
Դուք ուղղակի կրկնեք պնդումը:Եթե հավատում եք Ձեր պնդմանը հրաշալի է, եթե ոչ սարսափելի ոչինչ չկա, դա նշանակություն չունի:
2. Պնդումը պետք է լինի դրական, քանզի ուղեղը ՙչի կարդում՚ ՙչ՚ մասնիկը:
Եթե օրինակ Դուք ուզում եք հանգստանալ պետք է ասեք.ՙԵս հանգիստ եմ՚ ոչ թե ՙԵս չեմ հուզվում՚:
3. Պնդումը պետք է լինի կարճ, տասը բառից ոչ ավել:
Հասարակ բառակապակցությունը ՙհրաշալի օր է՚ կարող է ավելի արդյունավետ լինել:Երկար նախադասությունը նվազ արդյունավետ
կլինի,
քանզի
Դուք
կդժվարանաք
հիշել
այն
ու
կրկնել
օրը
մի
քանի
անգամ:
Որքան
կարճ
լինի
պնդումը
այնքան
ավելի
արագ
ու
հեշտ
կամրապնդվի
Ձեր
ուղեղում:
Մի օգտագործեք այնպիսի պնդումներ,
որոնք
ուղղված
են
Ձեր
դեմ
ՙԵս չեմ հասնի արդյունքի՚:
ՙ Դա անհնար է՚:
ՙ Ես երբեք դա չեմ անի՚:
ՙ Ես կորած
եմ՚:
ՙԵս չեմ կարողանում
շփվել
մարդկանց
հետ՚:
ՙԵս սխալ թույլ կտամ՚:
ՙ Ես միշտ պարտվում եմ՚:
Մարդիկ հաճախ օգտագործում են այսպիսի պնդումներ առանց նրանց կործանիչ ուժը գիտակցելու: Խուսափեք այսպիսի պնդումներից:
Երբ իմ դասախոսական շրջագայությունների զգալի մասը անցյալում
էին
ես
նայեցի
իմ
օրակարգին
ու
սարսափեցի:
Ես
սկսեցի
մտածել,
որ
ամբողջովին
կհյուծվեմ
ու
սկսեցի
պնդել.ՙԵս կհյուծվեմ՚,
ՙԵս
կհյուծվեմ՚:
Հաջորդ օրերի ընթացքում ես ինձ ճնշված էի զգում և անիծում այն մարդուն ով կազմել էր այսպիսի օրակարգ: Հետո ես մի պահ կանգ առա ու սկսեցի ծիծաղել ինքս ինձ վրա: Կարդալով դասախսություններ ուղեղի ուժի մասին
ես
ընկել
էի
սխալ
պնդումների
ծուղակը:
Հենց
այդ
պահին
ես
ձևակերպեցի
նոր
պնդում,
որը
բաղկացած
էր
երեք
բառից՝
կազմակերպվածություն,
հանգստություն,
ուրախություն:
Ես կրկնեցի այս պնդումը մի քանի րոպեների ընթացքում հաջորդ օրը սկսեցի այդ պնդմամբ և մտածեցի, որ եթե կազմակերպված, հանգիստ լինեմ այս շրջագայությունը շատ հետաքրքիր
կանցնի:
Օրակարգը մնաց նույնը փոխվեց իմ վերաբերմունքը: Ես հանգիստ էի, հավաքված և հաճույք էի ստանւմ այն փաստի գիտակցումից, որ պատվով
ընդունեցի
մարտահրավերը
բացասական
պնդումը
վերածելով
դրականի:
Ձևակերպեք Ձեր ցանկությանը, նպատակին ծառայող
պնդում
: Անհրաժեշտ
չէ
հավատալ
պնդմանը
ուղղակի
կրկնեք
այն:
Պնդումը սկսեք կրկնել առավոտից, քանզի այդ ժամերը օրն են կազմակերպում:Օրվա մեջ
2-3ր
և
արդյունքը
նկատելի
կլինի:
Պնդումը
կարող
եք
կրկնել
որտեղ
ցանկանաք.
Խանութում,
կանգառում,
խցանման
մեջ:
Այսօր Էմիլ Կուէի անունը այդքան հայտնի չէ որքան դարսկզբին, երբ նա հիվանդների հետ աշխատում էր պնդման մեթոդով և քարոզում այս մեթոդը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի հիվանդանոցներում: Այն ժամանակ
նրա
աշխատանքները
հայտնություն
էին(
սենսացիա):
Կուէն
բացահայտեց
որ
հիվանդները
ավելի
արագ
են
ապաքինվում,
երբ
առավոտյան
արթնանալիս
և
երեկոյան
անկողին
մտնելուց
հետո
2-3ր
կրկնում
են.
ՙ
Ամեն
օրվա
հետ
ես
ինձ
ավելի
ու
ավելի
լավ
եմ
զգում՚:
Արդյունքը շշմեցուցիչ էր այնքան, որ նա գրեց մի քանի գիրք ինքնաներշնչման մասին և սկսեց
ուսուցանել
մարդկանց
առողջության
վրա
կենտրոնանալու
համար:
Ժամանակակիցներից Ջոն Լենոնը, ում միշտ կհիշեն շնորհիվ յուրօրինակ երգերի, հումանիստական հայացքների և սրտաբացության
չէր
թաքցնում
իր
հետաքրքրությունը
մագիայի
և
ուղեղի
ուժի
նկատմամբ,
ինչը
արտացոլվում
էր
նրա
երգերում:
Երգերից
մեկում
կան
այսպիսի
տողեր
ՙՄենք
ուղեղի
հետ
խաղ
ենք
խաղում
ներկայից
ապագա
կերտելով՚:
Լենոնը տիրապետում էր պնդման և վիզուալիզացիայի հնարներին: ՙ Իմ ուղեղը
իրականացնում
է
այդ
ամենը՚,-
սիրում
էր
կրկնել
նա:
ՙՀրաշալի տղա՚ երգում, որը նա որդուն է նվիրել հենց այդպես էլ երգում է. ՙՆախքան քնելը կրկնիր այս տողերը ինչպես աղոթք. Ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում՚:
Ջոն Լենոնի երգերը օգնում են մեզ հավատալ մեր ուժերին ու հնարավորություններին: ՙ Քեզ ա՞ստղ ես կարծում դե ինչ դու ճիշտ ես՚,- երգում է նա:
© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի
Благодарю вас
ОтветитьУдалить