Գիտակցել

Հաջողությունը իր հետևից նոր հաջողություւն է բերում:


Շատերն ավելի հակված են կենտրոնանալ իրենց անհաջողությունների, թերությունների վրա քան գիտակցել սեփական հաջողություններն ու ձեռքբերումները:


Մենք արագ մոռանում ենք մեր ձեռքբերումների մասին, մեզ լքում է ուրախությունը: Ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է նոր նպատակների վրա: Ուրախության զգացումը նախորդ ձեռքբերումներից անհետանում է: Այսպիսով մարդը ծախսում է հաջողության էներգիան: Նոր հաջողության հասնելու ձգտմամբ նա մոռանում է իր հին հաջողությունները օգտագործելու մասին:


Հիշում եմ դասախոսություններից մեկի ժամանակ ինձ մի կին մոտեցավ ու հարցրեց.

-Ջոն ի՞նչ եք կարծում ես երբևէ կհասնեմ իմ նպատակներին:

-Պատմեք Ձեր նպատակների մասին,- խնդրեցի ես:

- Ես ուզում եմ ունենալ գեղեցիկ տուն ,գնալ Անգլիա ծնողներիս տեսնելու և ուզում եմ ընկեր ունենալ,- ավարտեց նա:
          

Նա միայնակ մայր էր, ուներ երեք երեխա և քանի որ բավականին համեստ էր ապրում այս նպատակները անկատար էին թվում: Գալով իմ դասախոսություններին նա ցանկանում էր բարելավել իր կյանքը օգտագրծելով ուղեղի ուժը: Ես ասացի նրան, որ օգտագործելով ուղեղի ուժը նա հնարավորություն ունի  հասնել իր նպատակին:


Մեր հանդիպումից մեկ տարի անց նա ինձ զանգեց.

-Ջոն դուք չեք պատկերացնի թե ինչ է եղել,-հուզված սկսեց նա,- հիմա ես ապրում եմ նոր տանը, այցելել եմ ծնողներիս և… և ես անսահման երջանիկ եմ ու սիրահարված:


Բնականաբար ես շատ ցանկացա նրան հանդիպել: Դա տեղի ունեցավ ամիսներ անց: Նա ինձ դիմավորեց օդանավակայանում, սակայն ի զարմանս ինձ այդքան էլ երջանիկ չէր: Ես զարմացած նրան նայեցի ու լսեցի.

-Ջոն ինչու՞ ուղեղի ուժը ինձ չի օգնում:

Ես ականջներիս չհավատացի.

- Մի րոպե լսեք ինձ և ուղղեք, եթե ես սխալվում եմ: Մի՞թե դուք այն կինը չեք, ով ուզում էր մեծ տուն ունենալ, այցելել ծնողներին,ընկեր գտնել: Մի՞թե դուք չեք:

Նա ամաչկոտ նայեց ինձ.

-Ես արդեն մոռացել եմ այդ մասին:

Ինչպե՞ս կարելի է մոռանալ այդ մասին: Շատ հեշտ և դա միշտ է լինում մեզ հետ: Նա նոր նպատակների էր ձգտում , սակայն դրանք դեռևս հստակ ձևակերպված չէին և նա կարծում էր որ ուղեղի ուժը էլ չի օգնի իրեն: նա մոռացել էր իր նախկին ձեռքբերումների մասին կարծելով որ այդպես էլ պետք է լիներ:


Մենք կենտրոնանում ենք նրա վրա, ինչին ձգտում ենք հասնել մոռանալով մեր նախկին ձեռքբերումների մասին: Իսկ ինչու՞ կենտրոնանալ այն բանի վրա ինչը չունեք:


Սովորեք խրախուսել Ձեզ  Ձեր անցյալի և ներկայի հաջողությունների համար, թեկուզ փոքրիկ: Փնտրեք հաջողության վայրկյանը, ապրեք այն հիմա դա կօգնի Ձեզ ապագայի հաջողություններում: Փնտրեք, փնտրեք այն պահերը, երբ հաջողակ եք եղել:


Մի կարծեք, թե դա հիմարություն է: Ձեր դրական գծերը նույնքան իրական են, որքան բացասականները:Հպարտացեք, թույլ տվեք Ձեր ուղեղին զգալ,վայելել իր նախկին ձեռքբերումը:


Այս հնարը կարելի է կիրառել ոչ միայն կոնկրետ նպատակի համար, այլև ընդհանրապես հաջողության հասնելու համար: Հենց հիմա հատկացրեք տասը րոպե և թղթի վրա գրեք Ձեր ուժեղ կողմերը կապված կյանքի բոլոր ոլորտների հետ անցյալում և ներկայում: 

Օրինակ.

ՙԵս ճաշակով եմ հագնվում՚:

ՙԵս հաջողակ աշխատող եմ՚:

ՙԵս ստեղծագործող եմ՚:

ՙԵս լավ զրուցակից եմ՚:

ՙԵս առատաձեռն եմ՚:

ՙԵս օպտիմիստ եմ՚:   

ՙԵս լավ եմ երգում՚:   

ՙԵս մեքենան դանդաղ եմ վարում՚:


Կանգ չառնեք Ձեր հնարավորություններն անսահմանափակ են:


Կազմեք հնարավորինս երկար և ամբողջական ցուցակ քսան կետից ոչ պակաս: Համեստությունը մի կողմ դրեք և թղթին հանձնեք այն ամենն ինչով հպարտանում եք, որ պատկերացնեք, թե որքան շատ են հպարտության առիթները: Վարժության նպատակը կայանում է նրանում, որ Դուք ստիպեք Ձեզ գիտակցել, որ իրավունք ունեք ինքներդ Ձեզանով հիանալու և հպարտանալու: Դրական զգացողությունները առաջ կբերեն հաջողության զգացողություն, որը հիմք կդառնա ապագա հաջողությունների համար:


Դուք կարող եք օգտագործել այս հնարը ցանկացած նպատակի համար: Կազմեք Ձեր առավելությունների ցուցակը, որը ըստ Ձեզ անհրաժեշտ է նպատակին հասնելու համար: Եթե օրինակ Դուք ուզում եք աշխատանք ունենալ, կազմեք ցանկալի աշխատանքին համապատասխանող առավելությունների ցուցակը:


Հաջողությունը իր ետևից նոր հաջողություն է բերում: Որքան շատ եք զգում նախորդ հաղթանակի էներգիան, այնքան ավելի է հաջողությունը գալիս Ձեր ուղղությամբ: Կազմեք այսպիսի ցուցակներ, սնեք Ձեր ուղեղը հաջողությամբ, աշխատեք, ակտիվ եղեք, մի անտեսեք Ձեր առավելությունները: Հավատացեք Ձեր ուժերին, երկնքից մանանա մի սպասեք, ինքերդ կերտեք Ձեր ապագան ներկայից ինչպես ասում էր Լենոնը:


Ընդունեք, ընդունեք և ևս մեկ անգամ ընդունեք Ձեր արժանիքները: Գիտակկցությունը ստեղծում է իրականությունը Դուք ստեղծում եք Ձեր գիտակցությունը:   


© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)