ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» 
Մեր ենթագիտակցության մեջ  թաքնված ուժը ունակ է շուռ տալ աշխարհը:
Ու. Ջեյմ
ս

Մարդու ուղեղը երկդիմի է: Այն ինչի մասին խոսում էի մինչ այժմ վերաբերվում էր գիտակցությունը: Այժմ ժամանակն է Ձեզ ծանոթացնել ուղեղի խորհրդավոր կողմի՝ ենթագիտակցության հետ: Ենթագիտակցության հզորությունը ապշեցնող է:


Հայտնի է, որ այն ղեկավարում և կարգավորում է մարդու կենսական օրգանների աշխատանքը. արյան շրջանառությունից մինչև մարսողություն:

Ենթագիտակցության մեջ է գրանցվում մեր կյանքի յուրաքանչյուր իրադարձություն ինչպես նաև դրա հետ կապված մտքերն ու իրադարձությունները: Ենթագիտակցությունը ուղղորդում է մարդուն ու նրա գործունեությունը: Երազի, կանխազգացման(ինտուիցիայի) միջոցով հուշում անհրաժեշտ մտեքրն ու գաղափարները: Բացահայտելով այս յուրօրինակ ընդունակությունը մարդը երբեք, ոչ մի իրավիճակում իրեն անօգնական չի զգա:


Ենթագիտակցությունը հանդիսանում է այն մեխանիզմը, որի օգնությամբ հաճախակի կրկնվող մտքերը ամրապնդվում են և նյութականանում դառնալով իրական: Ձեր ենթագիտակցության ամրապնդելով ցանկալի միտք, ծրագիր, զգացում Դուք շուտով կստանաք այն ինչ ցանկանում եք: Ենթագիտակցությունը պտղատու է և միշտ պատրաստ է ծառայել: Միայն թե քչերն են օգտագործում նրա ուժը:

Գիտակցությունը և ենթագիտակցությունը համատեղ ջանքերով են կերտում իրականությունը: Ենթագիտակցությունը այն պարարտ հողն է, որտեղ զարգանում են մեր մտքերը, հայացքները, զգացմունքները, որոնք հողի մեջ են գցվում սերմի պես, որը աճում է և արդյունքում Դուք հնձում եք այն ինչ ցանել եք:

Հիշեք գիտակցությունը այգեպան է և Ձեր խնդիրն է խնամել Ձեր այգին, թույլ չտալ,  որ ամեն տեսակի սերմ այնտեղ չհայտնվի:

Սակայն ոչ ոք չգիտի իր այդ դերի մասին, հետևաբար մեր այգում են հայտնվում ինչպես լավ այնպես էլ վատ սերմեր: Բայց չէ՞ որ հենց դրանք են Ձեր կյանքւմ տեղի ունեցածի մեղավորը:

Ենթագիտակցությունը չի տարբերակում: Նա հիվանդությունը, անհաջողությունը արտացոլում է նույն պատրաստակամությամբ ինչ հաջողությունը և ծաղկումը: Նա վերարտադրում է այն ինչ մենք ենք ամրապնդել: Ենթագիտակցությունը ի տարբերություն գիտակցության չի կարողանում գնահատել իրավիճակը: Նա ամեն ինչ ընդունում է պատրաստի վիճակում:

Եթե Դուք ուզում եք փոխել Ձեր կյանքը, ապա ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչպես եք մտածում ինչ եք պատկերացնում:

Դուք չեք կարող միաժամանակ պոզիտիվ(դրական) և նեգատիվ (բացասական) մտածել: Ժամանակ առ ժամանակ իշխում է մտածողության ձևերից մեկը: Հետագայում մտածողության ձևը դառնում է սովորություն: Դուք պետք է հետևեք , որ Ձեզ մոտ իշխեն դրական մտքերը:


Այսպիսով արտաքին իրավիճակները փոխելու համար պետք է փոխել ներքին իրավիճակը՝ ներաշխարհը: Փոխեք Ձեր մտածողության ձևը և համոզմունքները, որպեսզի արդյունքը տեսանելի լինի: Սովորեք մտածել հաջողության, երջանկության, առողջության մասին: Դուրս վանեք Ձեր գլխից վախն ու անհանգստության: Թող Ձեր գիտակցությունը զբաղված լինի լավագույնին սպասելով: Դրանում Ձեզ կօգնի սովորության օրենքը: Սովորություն մշակեք և ամեն առավոտ կիրառեք այս գրքում նկարագրված հնարքները:

Ինչպես ջուրը ընդունում է այն անոթի ձևը, որի մեջ գտնվում է, այնպես էլ Ձեր ենթագիտակցությունն է իրականացնում այն ամենը, ինչը ներդրել եք Ձեր ամենօրյա մտորումների արդյունքում: Ձեր կյանքը Ձեր ձեռքերում է և Դուք կարող եք այն կառուցել ինչպես կամենաք:

Սինխրոնություն

Պետք է հիշել, որ ենթագիտակցությունը միշտ կտա Ձեզ այն, ինչ ցանկանում եք: Ձեր հզորագույն գործընկերը ենթագիտակցությունը ամեն ինչ կանի Ձեր նպատակին ընդառաջ գնալու համար: Հազար անտեսանելի ձեռքեր Ձեզ օգնության կգան: Անտեղյակները կարծում են, որ դա ընդամենը զուգադիպություն է, բայց այդպես չէ, այլ բնականոն օրենքի աշխատանքի հետևանք է, ինչը սկսում է գործել Ձեր մտքերի ազդեցության ներքո:

Գրքի սկզբում ես նշել եմ, որ իրականությունը բաղկացած է էներգիայի մասնիկներից: Մենք ապրում ենք հսկայական էներգետիկ սարդոստայնում: Երբ Դուք կենտրոնանում եք հաջողության վրա առաջ է գալիս էներգետիկ տատանում Ձեզ բերելով հաջողություն, հաջողակ մարդկանց և այն ամենն ինչ անհրաժեշտ է Ձեզ հաջողության հասնելու համար: Պետք է նշել, որ նույն ջանասիրությամբ նա դեպի Ձեզ կարող է ձգել անհաջողությունը, հիվանդությունը, եթե Ձեր մոտ գերիշխում են նեգատիվ մտքերը: Նա չի տարբերակում լավ և վատ մտքերը, նա աշխատում է այն նյութի հետ, որը տրամադրում եք նրան:

Մի քանի տարի առաջ անհավանական էր թվում այն, որ մեք կարող ենք մեր մտքերով ստեղծել իրականությունը: Այսօր սակայն մարդիկ հասկանում են թե ինչպես է տեղի ունենում այդ գործընթացը: Երբ Դուք Ձեզ ասոցացնում եք դրականի հետ Ձեր ենթագիտակցությունը համապատասխանաբար արձագանքում է դրան: Գերակայող մտածողության ձևը ազդում է իրականության վրա կերտելով Ձեր ճակատագիրը:

Տիեզերքը օգնում է Ձեզ: Հասկանալով, թե ինչպես են գործում այդ օրենքները Դուք որոշակիորեն կփոխեք Ձեր կյանքը:Հենց այսօրվանից կենտրոնցեք հաջողության վրա և շուտով կտեսնեք թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում: Բացահայտելով այս ճշմարտությունը Ձեր առջև կբացվեն Տիեզերքի գանձերը: Ենթագիտակցությունը Ձեր հրահանգներին է սպասում:



© Ջոն Կեխո Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ
Թարգմանությունը՝ Անի Կուռոյանի

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)