Հարաբերությունների հոգեբանություն,
Յուրաքանչյուր զույգ ձգտում է հասնել անթերի հարաբերությունների, որպեսզի հենց իրենց զույգը երկար ժամանակ կատարյալ համարվի: Այսպիսին է սիրահարված մարդկանց հոգեբանությունը: Սակայն այդ կատարելությանը հասնելու համար մարդուն անհրաժեշտ է երկարատև աշխատել սեփական <<Ես>>-ի ու հարաբերությունների վրա: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, հետաքրքրություններն ու աշխարհայացքը, սակայն նորմալ հարաբերությունների ստեղծման համար անհրաժեշտ է հաշվի նստել նաև դիմացինի ցանկությունների ու հետաքրքրությունների հետ: