Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Ես կգործեմ այնպես ասես այն ինչ անում եմ շատ կարևոր նշանակություն ունի Ու. Ջեյմս Անձնական փոխհարաբերությունները այնքան կարևոր են, որքան օդը որով շնչում ենք: Մենք բոլորս էլ ընկերների, գործընկերների, սիրեցյալների և այն մարդկանց կարիքը ունենք, ում կարող ենք պատմել մեր հաջողությունների,դժվարությունների, վախերի մասին:
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Հողը քեզ տալիս է իր բերքը , բայց այն կարող է քեզ անհրաժեշտ չլինել, եթե կարող ես ձեռք բերել այն ինչ քեզ անհրաժեշտ է: Խալիլ Ջեբրան Նա ով երազում է ֆինանսական անկախության մասին պետք է իր մեջ զարգացնի հաջողակ մարդու գիտակցությունը: Նկատի ունեցեք ես ասացի զարգացնել, որով-հետև այդ գիտակցությունը ինքն իրեն չի գալիս:
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ » Բանականությունը լավագույն բժիշկն է: Հիպոկրատ Կարո՞ղ է արդյոք մտածողությունը մարդու առողջության ու հիվանդության մեջ որևէ դեր խաղալ:ՙ Հիվանդի գիտակցության մեջ տեղի ունեցողը հաճախ հանդի-սանում է այն բանալին, որն ասում է ուզու՞մ է նա ապաքինվել՚ ,-ասում է Կալի-ֆորնիայի քաղցկեղի բուժման կենտրոնի տնօրեն հայտնի բժիշկ Կարլ Սիմոն-տոնը:
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Արվեստի բոլոր տեսակների մեջ ավելի արվեստ չկա, քան ծեփագործի աշխատանքում: Ամենամեծ արվեստը մեր կյանքն է: Մ.Ռիչարդե
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Այն ինչ թաքցնում ենք մենք մեր մեջ կառաջացնի անվստահություն այնքան ժամանակ քանի չենք ընդունել, որ այդ թաքցվածը մենք ենք: Ռ.Ֆրոստ Յուրաքնչյուրն էլ համաձայն է այն պնդման հետ, որ առողջ ինքնագնահատականը շատ կարևոր է, բայց քչերն են հասկանում ինչպես հանգել սեփական կարևորության գիտակցմանը:
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Իմաստուն մտքերը մտածվել են հազար անգամ, բայց որպեսզի նրանք դառնան Ձերը մտածեք այդ մասին այնքան մինչև դրանք ամրապնդվեն Ձեր ուղեղում: Գյոթե Մեր կյանքում չկա այնպիսի ոլորտ, որի վերաբերյալ մենք չունենանք մեր համոզ-մունքները: Դրանցից շատերը մեզ ուղեկցում են դեռ մանկությունից: Մենք հազվա-դեպ ենք մեր համոզմունքները կասկածի տակ դնում:
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Մտքի գեղեցկությունը ամբողջովին հասկանալու համար անհրաժեշտ է այնքան ժամանակ որքան այն ծնելու: Ժան Յուբերտ Շատ մարդիկ սխալ պատկերացում ունեն կենտրոնացման մասին: Այն ասոցացվում է դժվար աշխատանքի և դպրոցի հետ կապված հիիշողությունների հետ: Այն մարդիկ ովքեր կինոֆիլմի դիտումից կամ համերգից հաճույք են ստացել կփաստեն, որ կենտրոնացումը բնական գործընթաց է, եթե հաճույք ենք ստանում այն գործունեությունից, որը կատարում ենք:
zengarden.in Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Մարդու ապագան մարդու մեջ է ամփոփված և ապրում է նրա մեջ հենց այդ պահին: Ա. Մասլոու Այն ինչ այսօր կատարվում է Ձեր կյանքում պատահականություն չէ, այլ Ձեր գիտակցության աշխատանքի արդյունքը անցյալում: Ձեր այսօրվա արմատները անցյալում են թաքնված:
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Երազները ցույց կտան Ձեզ, թե որտեղ եք գտնվում և ուր եք գնում: Նրանք Ձեր առաջ կբացեն Ձեր ճակատագիրը: Կ.Յունգ Երազները դեռ հին ժամանակներից հետաքրքրել են մարդկանց: Դեռ մ.թ.ա. 3000թ.Գիլգամեշի մասին էպոսում մեկնաբանվում են երազները: Հին հույները իրենց տաճարներում զբաղվում էին ՙ երազներ կանչելով ՚ :
«Портал психологических услуг НАЧНИ С СЕБЯ» Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Ինչու՞ են լավագույն մտքերը ինձ այցելում այն ժամանակ, երբ ես ցնցուղ եմ ընդունում Ա. Էնշտեյն Պատկերացրեք, թե որքան անվտանգ և ինքնավստահ կզգայիք Ձեզ, եթե ունենայիք գործընկեր,որը միշտ կօգներ Ձեզ, կհուշեր, ցույց կտար ճիշտ ճանապարհը: Իրականում մենք ունենք այդպիսի գործընկեր: Նրա անունն է ինտուցիա:
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Մեր ենթագիտակցության մեջ թաքնված ուժը ունակ է շուռ տալ աշխարհը: Ու. Ջեյմ ս Մարդու ուղեղը երկդիմի է: Այն ինչի մասին խոսում էի մինչ այժմ վերաբերվում էր գիտակցությունը: Այժմ ժամանակն է Ձեզ ծանոթացնել ուղեղի խորհրդավոր կողմի՝ ենթագիտակցության հետ: Ենթագիտակցության հզորությունը ապշեցնող է:
Հաջողությունը իր հետևից նոր հաջողություւն է բերում: Շատերն ավելի հակված են կենտրոնանալ իրենց անհաջողությունների, թերությունների վրա քան գիտակցել սեփական հաջողություններն ու ձեռքբերումները:
Հատված գրքից Մտածական մարզման հնարավորությունները անսահման են , իսկ արդյունքները հավետ : Բայց շատ քչերն են իրեն մտքերն ուղղում ըստ նպատակի ամեն ինչ թողնելով ինքնահոսի : Բրայս Մարդեն
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Երբ նպատակը մտովի գոյություն ունի նրա իրական և շոշափելի դառնալը ժամանակի հարց է Լ . Ուայթինգ Եթե վիզուալիզացիան նման է կինոֆիլմի ստեղծման , ապա մտքի կազմավորումը նման է հնչյունավորման միայն թե բառի փոխարեն հանդես են գալիս զգացմունքները :
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Իմ ուղեղում չկան մտքեր ,բայց դրանք ունեն ուժ և ունակ են առաջացնել հասկացությունների շարք: Ռ. Էմերսոն Ի՞նչն է մարդուն դարձնում հաղթող: Ինչո՞վ են հաջողակ մարդիկ տարբերվում անհաջողակներից:
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Մտածեք այնպես ասես Ձեր ամեն միտքը մեծ տառերով գրված է երկնքում և տեսանելի է յուրաքանչյուրին: Այդպես էլ կա: Միրդադի գիրք Ընկալելով Ձեր միտքը որպես իրականություն իրականության կողքին դուք կմոտենաք այս երկու երևույթների փոխկապվածության հասկացմանը:
Հատված գրքից «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» Իմ սիրելի Հորացիո աշխարհում շատ բան կա ,որը մեր իմաստունները իրենց երազում չեն տեսել: Շեքսպիր Ուղեղի ուժը օգտագործելու համար պարտադիր չէ իմանալ ֆիզիկայի օրենքները կամ հասկանալ իրականության էությունը:Քչերն են հասկանում մեքենայից, բայց շատերն են այն վարում: Յուրաքանչյուրը կարող է օգտագործել ուղեղի ուժը կենցաղում: