Անձնային աճ
Անձնային աճն անձի դրական փոփոխություններն են , անձնային առանցքի ամրակայումը և ներուժի մեծացումը : Անձնային աճն ընկալվում է որպես որևէ գործընթացի արդյունք և որպես հատուկ գործընթաց , հար և նման աճին ` մարդու մեջ բնական կերպով դրսևորվում է այն , ինչ բնությունից է տրված կամ նրա երկրորդ էությունն է դարձել : « Անձնային աճ » տերմինն ի հայտ է եկել 1960- ական թվականներին և կապված է հումանիստական հոգեբանության նշանավոր անունների հետ ` Ռոջերս , Մասլոու և այլք : Նրանց համար անձնային աճը ճանապարհ է , որը տանում է դեպի անձի զարգացման գլխավոր նպատակը :