ՅՈԹ ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ

(սեփական փորձով)

Ե՞րբ է հաշմանդամություն ունեցող անձը գիտակցում, որ ինքը հաշմանդամություն ունի, ի՞նչ ուղի է նա անցնում մինչև սեփական հաշմանդամությանը առերեսվելը:
Լինելով հաշմանդամ, սեփական հաշմանդամությունս գիտակցել եմ շատ ավելի ուշ, չնայած այն եղել է իմ կյանքի  փաստը:


Աստիճան  առաջին

Ես գիտեի, որ տարբերվում եմ հասակակիցներիցս.դա պարզ երևում էր, ու որքան պարզ էր այնքան ավելի ցավոտ էր տարբերվելը: Ես անտեսելով ամենը երազում էի մի օր քայլել ինչպես բոլորը: Դպրոցում անգամ երբ ուսուցչուհին խոնարհում էր քայլել բայը անսովոր ուրախություն էի ապրում, թվում էր քայլում եմ:

Աստիճան երկրորդ

Ժամանակն անցում էր ու սկսում էի գիտակցել, որ երազանքս հեռանում է ինձանից: Ինձ համար դժվար էր բաց թողնել քայլքի երազանքը, բայց եկավ պահ, երբ դա տեղի ունեցավ ինքնաբերաբար: Այստեղ ես առաջին անգամ ինձ զգացի հաշմանդամ:

Աստիճան երրորդ

Ես ընդդիմանում էի այն ճշմարտությանը, որը ուղեղս ամրագրել, բայց չէր ընդունել հոգիս: Մտածել, որ չեմ քայլի ինչպես բոլորը ինձ հանում էր հավասարակշռությունից: Ես աշխարհի ու մարդկանց հետ կռվելու մեծ ցանկություն ունեի, բայց ինքս ինձ հետ էի միայն վիճում:

Աստիճան չորրորդ

Ինքս ինձ հետ ընթացող անընդհատ կռիվները հոգնեցնում էին, խլում ուժերս տալիս միայն ատելություն կյանքի ու մարդկանց հանդեպ: Խաղաղություն հաստատելու համար ես կնքեցի հաշտություն ինքս ինձ հետ: Ես խաղաղվել էի և երջանիկ էի: Այս մակարդակում ես գտա իմ փնտրածը ու կորցրի իմ երազածը: Անին, ով երազում էր քայլել ինչպես բոլորը հեռացել էր: Ինձ ուժ տված երազանքը դարձավ գին, որը ես վճարեցի խաղաղ ապրելու համար:

Աստիճան հինգերորդ

Այս մակարդակում ես երես առ երես կանգնեցի հաշմանդամություն հասկացության առաջ: Ես ձեռք մեկնեցի այդ հասկացությանը ու սկսվեց ճանաչողության գործընթացը: Ի՞նչ առաքելություն ունի հաշմանդամությունը, ո՞րն է նրա ասելիքը:



Աստիճան վեցերորդ

Ես գտնում էի իմ բարձրացրած հարցերի պատասխանները: Դրանք փոխում էին իմ վերաբերմունքը կյանքի հանդեպ բերելով ինձ սեփական անձի ներդաշնակության գիտակցմանը:

Աստիճան յոթերորդ

Այսօր հաշմանդամությունը ընդունված, գիտակցված և ապրված փաստ է ինձ համար, ուղեկից, ում հետ կատարում եմ նորանոր բացահայտումներ: Այժմ կյանքն ինձ համար հնարավորությունների տիրույթ ու քայլ դեպի նպատակ: Իմ երազանքից ինձ մնաց միայն քայլք հասկացությունը, որը ակամա հաճախ եմ կիրառում, գիտակցելով որ կյանքս անընդհատ քայլք է:Ես քայլում եմ այնպես ինչպես քայլում եմ: Վերադառնալով այնտեղ որտեղից սկսել էի շարունակում եմ ընթացքն իմ առավել առողջ, առավել ինքնաբավ և որրպես պարգև ավելի ներդաշնակ ու երջանիկ:



Հեղինակ Անի Կուռոյան 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)