ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ինչպես հայտնի է անձի ձևավորման հիմքում ընկած է սոցիալականացման գործընթացը: Այն ենթադրում է արժեքների, փորձի, հասարակական նորմորի յուրացում: Անցնելով սոցիալական ինստիտուտներով մենք դառնում ենք հասարակական էակ:
Հաշմանդամություն ունեցող անձը անմասն չէ սոցիալականացման գործընթացից:
Հասարակության լիիրավ անդամ դառնալու համար բացի արդեն հայտնի ինստիտուտներից (ընտանիք դպրոց, համալսարան,ռեֆերետ խմբեր) նա ացնում է սեփական հաշմանդամության միջով, որը նույնպես սոցիալական ինստիտուտ է:
Ընդգրկուն հայացք գցելով սոցիալականացման գործընթացին պարզ է դառնում, որ այս գործնթացին մասնակից ինստիտուտների նպատակը մեզ ինքներս մեզ և մարդկանց հետ ծանոթացնելն է: Հայտնի է, որ մենք մեր մասին տեղեկանում ենք ուրիշներից մինչև այն պահը, երբ առկա ինֆորմացիան թույլ է տալիս կատարել առաջին ամփոփումները սեփական Ես-ի վերաբերյալ: Այստեղից ելնելով կարելի է առանձնացնել.
•    Ես ֆիզիկական տիրույթ
•    Ես գաղափարական տիրույթ
•    Ես միջանձնային հարաբերությունների տիրույթ
Հաշմանդամություն ունեցող անձի համար այնքան էլ հեշտ չէ հաշվի նստել հաշմանդամության առկայության հետ: Խոսքը այն մասին չէ որ նա չի տեսնում իր հաշմանդամ լինելը նա ուղղակի չի ուզում ընդունել հաշմանդամության գոյությունը:
Հաշմանդամությունը դիտվում է որպես խնդիրը, որը չեզոքացնելու համար հաշմանդամություն ունեցող անձը ընտրում կամ պայքարելու կամ հարմարվելու տարբերակը: Պայքարի միջոցով նա ուզում է ստեղծել իր տեղը հասարակության մեջ, փաստել իր գոյության իրավունքը: Հարմարման միջոցով նա մնում է այն տեղում, որը իրեն հատկացրել է հասարակությունը:
Սակայն այս կոմնորոշումները խոչընդոտում են այն Ես-ի զարգացմանը, որը պատասխանատու է մեր ինքնաիրացման համար և ներառում է մարդու այն հնարավորությունները, որոնք անկախ են հաշմանդամության գոյությունից:
Ինքնաիրացման հնարավորությունները բացահայտվում են հաշմանդամության գոյության գիտակցումից. «Այո ես ունեմ հաշմանդամություն բայց և ունեմ ավելին»: Գիտակցումը ապահովում է անցումը դեպի արարող կողմնորոշմանը, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս միավորվել սեփական հաշմանդամության հետ: Մենք հասնում ենք մեր նպատակներին, ձևավորում առողջ ներանձնային և միջանձնային  հարաբերությունների տիրույթ: Տեղի է ունենում արժեհամակարգի և գաղափարների վերաձևավորում:
Երբ հաշմանդամությունը գիտացվում է որպես հնարավորություն և միավորվում մեր նպատակների, ինքնաիրացման ձգտման հետ նշանակում է, որ հաշմանդամություն տիրույթում սոցիալականացումը ավարտվել է:
Հաշմանդամության գիտակցումը կենսական անհրաժեշտություն ունի հաշմանդամություն ունեցող անձի համար, քանզի թույլ է տալիս ինքնաիրացվել, արարել աշխարհի քո տարբերակը:

Հեղինակ՝ Անի Կուռոյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)