ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թերապևտիկ գործընթացում փիլիսոփայությունը և հոգեբանությունը քայլում են կողք կողքի:
Այս երկու գիտությունների միջև կպը այնքան սերտ է որ երբեմն հարց է առաջանում. 
Հոգեբանը փիլիսոփայո՞ւմ է, թե՞ հոգեբանական խորհրդատվություն իրականացնում:
Այս հարցը չունի հստակ պատասխան:


Ըստ էության թերապևտիկ գործընթացում խնդրի քննարկումը այցելուի կենսափիլիսոփայության քննարկումն է:

Այստեղ հոգեբանը կարող է ներկայացնել հոգեբանական ուղղությունների փիլիսոփայությունը կամ սեփական կենսափիլիսոփայությունը: Այս տարբերակների մեջ առկա է վտանգ հոգեբանը պետք է պատրաստ լինի դրանց  առաջացմանը: Ընտրված հոգեբանական դպրոցի, ուղղության շրջանակներում խնդրի վերլուծությունը կարող է այցելուի մոտ առաջացնել դիմադրություն և հիասթափություն թերապևտիկ գործընթացից: Մյուս կողմից հոգեբանը կարող է հարցերի միջոցով  «հասնել այցելուին խնդրին»: Հարցը ինֆորմացիա վեր հանելու նպատակ ունի, բայց հանդիպումը հարցերի շարանի վերածել պետք չէ: Այցելուն ասում է.
«Ես չեմ եկել իմ բարձրացրած հարցին պատասխանելու, սեփական տեսակետս նորից լսելու համար»:  Թերապևտիկ իրավիճակը կաթվածահար է լինում,  եթե հոգեբանն անփորձ է:

Հոգեբանի կողմից սեփական հայացքների շարադրումը կարող է չգոհացնել այցելուին, որը ձգտում է նախօրոք ընդունված որոշման հաստատումը լսել հոգեբանից: Նա հեռանում է դժգոհ, իսկ հոգեբանը «մեղքը բարդում է» իր անփորձության վրա:

ԻՐԱԿԱՆՈՒՄ
Մարդիկ գալիս են հոգեբանի մոտ իրենց հարցերին վերջանական և ստույգ պատասխան ստանալու համար: Սա կարծրատիպային խաբկանք է, որից ազատվելու ելքը սեփական ներուժի գիտակցումն է այցելու կողմից: Փիլիսոփայության մեջ շրջանառվող ազատություն, պատասխանատվություն հասկացությունները մուտք են գործում հոգեբանության հարթություն այն պահին, երբ այցելուն, որոշում է կիրառել դրանք, խնդրին նոր լուծում տալու համար:

Ա. Էյնշտեյնը ասում էր. «Առաջացած խնդիրը չես կարող լուծել գիտակցական այն մակարդակում, որտեղ այն առաջացել է»: Ասվածը ենթադրում է, որ պետք է մեկ աստիճան  վերև բարձրանալ:

Ինչն էլ իր հերթին նշանակում է սեփական «կանոնակարգված փիլիսոփայության» հարթությունից անցում նոր հարթության, որտեղ պետք է կերտվի նոր փիլիսոփայություն, նոր հայացք խնդրի հանդեպ: Հոգեբանը ուղղորդում է այցելուին խնդրի լուծման հնարավոր տարբերակներ գտնելու գործում: Այդ ուղղորդումը նոր «փիլիսոփայության» ներկայացում է: Այցելուն պետք է պատրաստ լինի սեփական փիլիսոփայական հայացքները թարմացնելուն,  այլապես ո՞րն հոգեբանին այցելելու իմաստը:

Հեղինակ՝ Անի Կուռոյան

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)