Դաստիարակչական միջոցներ` հակառակ ազդեցությամբ

Որպեսզի երեխան ժլատ չմեծանա, պետք է ստիպել, որ նա կիսվի իր ունեցածով:
Նպատակն է սովորեցնել երեխային առատաձեռն լինել: Արդյունք: Որպես կանոն, մենք ինչ-որ բանով կիսվում ենք 2 դեպքերում.
  1. Եթե վստահ ենք, որ նրանով ինչով կիսվում ենք այնքան շատ է, որ մենք մեզ ոչնչից չենք զրկի:
  2. Մենք շատ ենք ուզում որևէ հաճելի բան անել մեզ մտերիմ մարդու համար և մենք նույնիսկ պատրաստ ենք <<զոհաբերել>> այն, ինչը մենք նույնպես շատ ցանկանում ենք:
Կա նաև այլ տարբերակ ևս` կիսվել հաշվարկով: Օրինակ` որևէ տրամադրվածություն ձևավորել, դրական դիրքում լինել: Կամ էլ նրա համար, որ մենք վախենում ենք, թե մեր մասին վատը կարող են մտածել:

Առաջին երկուսը պահանջում են հասունության որոշակի մակարդակ, զգացողությունները (ես ինքս եմ դա ուզում, բայց ուզում եմ դիմացինիս համար հաճելի որևէ բան անեմ) և տարածա-ժամանակային պատկերացումների (ես գիտեմ,որ կարող եմ դա հետո կրկին ձեռք բերել) միախառնման պատրաստակամություն:


Մինչ որոշակի տարիք այդ չարժի ակնկալել երեխայից ( և միանշանակ չարժի պահանջել դա խաղահրապարակում խաղացող երեխայից, հենց այստեղ է կենտրոնացված «մանկավարժական, դաստիարակչական առատաձեռնության դրսևորումները»):


Եվ վերջապես, ինչպե՞ս օգնել երեխային լինել առատաձեռն: Ամեն ինչ շատ պարզ է. երեխային սովորեցրեք օրինակ ծառայելով: Այսինքն, իրական առատաձեռնությամբ, այլ ոչ թե պարտադրված կամ ցուցադրական ձևերով: Իսկ մինչ առատաձեռն դառնալն անհրաժեշտ է զգալ ու ճանաչել ՍԵՓԱԿԱՆԸ: Այսինքն, եթե նույնիսկ երեխայից խնդրում են նրա խաղալիքը, պետք է ճանաչել ու ընդունել այն, որ երեխան նաև մերժելու իրավունք ունի:


Աղբյուր Երեխաների Հոգեբանություն / Детская психология

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)