ՄԱՀՎԱ՞Ն ԹԵ՞ ԿՅԱՆՔԻ ՎԱԽ

Խոսելով վախի մասին  Ի. Յալոմը նշում է. «Վախը կերտվում է ոչնչից և քանի որ չունի հստակ տեղակայություն հարձակվում է որտեղից ասես» : Ըստ հոգեբանների մահվան վախը առաջնային վախ է ընկած բոլոր վախերի հիմքում: Եվ ինչո՞ւ ենք մենք վախենում մահից:

Էքզիստենցիալ հոգեբանության մեջ մահը գոյության գիտակցման առաջին օղակն է:
Ինչպես Ի. Յալոմն է փաստում.
«Ֆիզիկական մահը սպանում է, մահվան գաղափարի գիտակցումը՝ փրկում»:
«Եթե չլիներ մահվան գաղափարը,- նշում է Վ. Ֆրանկլը մշակութային արժեքներ չէին կերտվի: Մարդը գիտի իր մահվան մասին դրա համար էլ ձգտում է արարել. ահա թե որն է մահվան իմաստը» :

«Մահվան գիտակցումը բերում է կեցության գիտակցման»,- նշում է Հայդիգերը:

Գոյության տեսակետից մահվան հարցին անդրադառնալը կարևոր է և անհրաժեշտ հետագա աճի համար, սակայն անընդհատ մտորումները մահվան շուրջ առաջացնում են հարց.ինչի՞ց ենք մենք վախենում իրականում,  մեռնելո՞ւց թե՞ կյանքն ապրելուց:

Կյանքը դիտարկելով որպես անընդհատ հնարավորությունների շղթա, հիշենք, որ մահը այդ բոլոր հնարավորությունների անհնարինությունն է: Տևական ժամանակ մահվան շուրջ ընթացող մտորումները կաթվածահար են անում ԿՅԱՆՔԸ:
Վ. Եդիգարյանը իր  «Ինտելեկտուալ մոգություն» մենագրության մեջ մեջբերում է. «Մահը մեր լավագույն ընկերն է, ով միշտ կանգնած է մեր թիկունքում»: Սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել, սակայն ԱՊՐԵԼՆ առավել կարևոր է:

Ապրել ասել է թե գործել: Մահվան վախի նվազեցման գործում օգնականներ են նպատակները: Նպատակ դնելը, այն իրագործելը մեզ կտրում է մահվան վախի հարթությունից: Մահվան վախով ներծծվելու փոխարեն հարցնենք ինքներս մեզ գո՞հ ենք մեր կյանքից, մեզ երջանի՞կ համարում ենք:

Ի. Յալոմը իր ստեղծագործություններից մեկում  այցելուին առաջարկում է գծել մի հարթություն և դրվող գծի միջոցով ցույց տալ իր ապրած կյանքը: Գիծը շատ չի հեռանում սկզբնակետից և այցելուն ցնցված բացականչում է.  «Ես իմ կյանքը չեմ ապրել» :

Չապրված կյանքի զգացումը ի վերջո մեզ կկանգնեցնի ափսոսանքի առաջ: Չափսոսալու համար  պետք է ԱՊՐԵԼ ԿՅԱՆՔԸ  և գիտակցել որ այդպիսով մենք բարձրացնում ենք մեր կյանքի որակը:

Բոլորին չէ որ տրվում է կյանք հնարավորությունը, տրված կյանքն էլ մահվան առկայությունն է արդեն: Սա բեկման անենթակա փաստ է, սակայն այս զույգին միավորող, բաժանող գիծը պետք է ԱՊՐԵԼ:

Կյանքը լույսի շող  է, որը խավարը  ճեղքում  է առաջ-ի  և հետո-ի,  տարօրինակ  է  թե մենք ինչո՞ւ ենք վախենում  հետո-ից, եթե առաջ-ի  մասին  ոչինչ  չենք  իմացել:
Ի. Յալոմ

Հեղինակ՝ Անի Կուռոյան   

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)