Դասընթաց «Շփման արվեստ»


Շփման արվեստը, դա միակ բանն է, որը կարող է իրականում կարևոր լինել հասարակության բոլոր մարդկանց համար, ովքեր ցանկանում են հաջողության հասնել:
Ժամանակակից աշխարհը կառուցված է այնպես, որ առանց մարդկանց հետ արդյունավետ շփման դժվար է հասնել հաջողության աշխատանքում, ընկերության մեջ և կառուցել անձնական կյանք:

Արդյունավետ շփումը —դա կարողությունների համակարգ է, որը նպաստում է ցանկալի համագործակցությանը:
 

Արդյունավետ շփումը
  • Նպաստում է փոխըմբռնման 
  • Օգնում է մարդկանց հաղթահարել շփման մեջ բարդույթները
  • Նպաստում է հեշտ նպատակին հասնել շփման մեջ
Արդյունավետ շփումը —դա ուղղակի տեղեկատվության փոխանցում չէ: Արդյունավետ շփման համար կարևոր է ոչ միայն խոսել իմանալը, այլ նաև լսել իմանալը, լսել և հասկանալ, թե ինչ է ասում զրուցակիցը:Արդյունավետ շփման այս առանձնահատկությունները յուրաքանչյուրը իր մեջ զարգացնում է ինքնուրույն` սովորելով մեզ շրջապատող մարդկանցից:

SOS կենտրոնը և Նորարար հոգեբանական ակումբը համատեղ անցկացնում է դասընթաց «Շփման արվեստը» թեմայով:
Դասընթացի նպատակն է արդյունավետ շփման և միջանձնային հարաբերությունների մեջ հոգեբանական տեխնիկաների օգտագործման կարողությունների զարգացումը:

Այս դասընթացը առաջարկում է պարզ և հասանելի տեխնոլոգիաներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն ծանոթանալ տեղեկության հետ, այլ նաև ձեռք բերել ճկուն հմտություններ: Այդ հմտությունները կբերեն նրան, ինչը շատերը հաջողություն են համարում: Դասընթացը լինելու է ոչ ֆորմալ կրթության ֆորմատով` հաճելի միջավայրում` արդյունավետ ուսուցման համար: Դասընթացում լինելու են վարժություններ, դեպքի և իրադրության քննարկումներ, դերային խաղեր, ցուցադրություններ:

 
Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իմանալ և ստանալ.  
  • Փոխըմբռնման բարելավման նոր ձևեր 
  • Ինչ հեշտ է շփվել և ձեռք բերել նոր ընկերներ 
  • Ինչպես գրագետ շփվել ցանկացած մարդու հետ 
  • Ձեռք բերել վստահություն ինքդ քեզ և քո ուժերի վրա 
  • Մարդկանց հետ շփման որակը բարձրացնել 
  • Լուծել կոնֆլիկտային իրավիճակներ 
  • Քննադատություններին ադեկվատ արձագանքել 
  • Հոգեբանական հարձակումներից և հարվածներից պաշտպանվելու կարողություն 
  • Կարողանալ պահպանել էմոցիոնալ հավասարակշռությունը շփման մեջ 
  • Ներազդել զրուցակցի վրա և պաշտպանվել մանիպուլացիաներից 
  • Զրուցակցի մոտ առաջացնել ենթագիտակցական վստահության զգացողություն
 
Դասընթացի արդյունքում դուք կիմանաք 
  • Ինչ է արդյունավետ շփումը? Ինչն է օգնում և ինչն է խանգարում շփման մեջ? 
  • Արդյունավետ շփման սկզբունքները
  • Արդյունավետ շփման կանոնները
  • Ինչպես օգտագործել մարմնի լեզուն
  • Ինչպես հասնել փոխընբռնման
  • Ինչպես զգացմունքները օգնական սարգել շփման մեջ 
  • Ինչպես պաշտպանվել հոգեբանական հարձակումներից, հարվածներից և մանիպուլացիաներից
  • Ինչպես ներազդել զրուցակցի վրա շփման մեջ 
  • Ինչպես օգտագործել արդյունավետ բառեր ճիշտ ժամանակին
 
Դաընթացի արդյունքում դուք կստանաք 
  • Գիտակցական և ենթագիտակցական վստահության առաջացման տեխնիկաներ 
  • Շփման արդյունավետության բարձրացման հնարքները 
  • Շփման ներազդման տեխնիկաներ 
  • Հոգեբանական պաշտպանության տեխնիկաներ


Անցկացման վայրը. Ք. Երևան (Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ)
Ցանկացողները կարող են դիմել

Հեռ.- 077 40 35 90
Էլ.-հասցե- rudolf.zabrodin@gmail.com

Յուրաքանչյուր դասընթացի արժեքը 1500դր.
Առաջին պարապունքը անվճար.
Ակումբի անդամների համար ամբողջ կուրսը անվճար.

Популярные сообщения из этого блога

Аудиокнига "Восхождение к индивидуальности" Орлов Ю. М.

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост