ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ.ԱԿՏԻՎ ԵՎ ՊԱՍԻՎ

tommaso lizzul, Shutterstock.com
Առօրյա խոսքում  հաճախ լսում ենք, թե ինչպես մարդիկ եսասեր են անվանում ինչ- որ մեկին: Եսասիրություն հասկացություն շահարկվում է առանց ուշադրություն դարձնելու հասկացության ակունքին: Անդրադարձ կատարելով բառին հեշտությամբ կարելի է նկատել.սեր ես-ի նկատմամբ: Սեփական Ես-ը սիրելը բացասաբար է ընկալվում և գնահատվում, մինդեռ...
Է. Ֆրոմն ասում էր. «Նա ով ունակ չէ իրեն սիրել ոչ մեկի չի կարող սիրել»:

Այստեղից հետևություն. պետք է սիրել սեփական Ես-ը, ասել թե հոգալ նրա մասին: Սեփական Ես-ի հանդեպ սերը՝ հոգածությունը դրսևորվում է պասիվ կամ ակտիվ կերպով: Ցուցադրական հոգածություն տանող մարդկանց հասարակությունը պիտակում է որպես եսասեր: Սակայն սա վիճելի հարց է: Ամեն ոք  եսասեր է,  հարցը միայն Ես-ի նկատմամբ դրսևորած հոգածության ձևի մեջ է: Ցուցադրական հոգածությունը իրականացվում է պասիվ ձևով:  Այս դեպքում  Ես-ը բարձրանում է հոգեկանի  մակերևույթ ու իր տեսանելիության հետ մեկտեղ դառնում է խոցելի: Ես-ի խոցելիությունը արտացոլվում է նրա բոլոր բաղադրիչներում՝ իմացական, հուզական և վարքային: Բաղդրիչների բովանդակային  տեղաշարժը անդրադառնում է «Ես կառույց»-ի վրա:

 Սեփական Ես-ի մասին հոգածության  պատասխանատվությունը անձը գցում է ուրիշների վրա: Կուլ գնալով այս խայծին դիմացինը սնում է նրա  Ես-ը գովեսներով և պասիվ եսասերին թվում է, որ դա իր արժանիքն է: Արդյունքում եսասեր մարդու «Ես կառույց»-ի մեջ տեղի է ունենում պատկերացումների, ինքնագնահատականի ուռճացում, ինչը անդրադառնում է նրա վարքի վրա: Բավական է սակայն որ գովեստը  դադարի  նա կհայտնաբերի սեփական Ես-ի բովանդակային դատարկությունը: Դա դրդում է նոր օբյեկտների փնտրման, որ Ես-ը նորից փայլի: Ուրիշի միջոցով հոգալով սեփական Ես-ի մասին մարդը ժամանակ առ ժամանակ  գիտակցում է  իր կախյալությունը հասարակությունից:


Մարդկանց մյյուս խումբը ակտիվ եսասերներ են: Սեփական Ես-ի զարգացման գործում նրանք սկսում են հենց իրենցից: Ծավալում են հասարակական ակտիվ գործունեություն, հակված են ավելի տալու, քան ստանալու: Սեփական ներդրումն ունենալով հասարակության զարգացման մեջ նրանք ստանում են իրենց աշխատանքի արդյունքը, որը սնում է Ես-ը: Այս տիպի Ես-ը հոգեկանի մակերևույթին դրոշակի պես չի ծածանվում, հետևաբար պակաս խոցելի է, քան ցուցադրական Ես-ը: Այս տեսակ Ես-ի տիրոջը անընդհատ գովեսներ անհրաժեշտ չեն նրանք գիտեն իրենց արժանիքների և թերությունների մասին: Ինքնազարգացման համար նրանք օգտագործում են սեփական ռեսուրսները, ի տարբերություն պասիվ եսասերների, որոնք իրենց ինքնազարգացումը և աճը կապում են այլ մարդկանց հետ:


 Այսպիսով ամփոփելով կարելի ասել. Նրանց ում հասարակությունը պիտակում է եսասեր իրականում անտարբեր իրենց ես-ի նկատմամբ ի տարբերություն ակտիվ եսասերների, ովքեր ինքնուրույն են հոգում  իրենց Ես-ի մասին:

Հեղինակ՝ Անի Կուռոյան

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)