Այո՞ թե՞ ոչ

Ընտրելով հոգեբանի մասնագիտությունը պետք է պատրաստ լինել հաճախ լսել.  «Ախր հոգեբան ես» արտահայտությունը: Բայց հոգեբան լինել չի նշանակում իմանալ բոլոր հարցերի պատասխանները:
 Հոգեբան լինել նշանակում ցույց տալ այցելուին խնդրի լուծման ուղենիշերը:


Թերապևտիկ գործընթացում բարձրացված խնդրին լուծում է տալիս ոչ թե թերապևտը, այլ այցելուն:

Բարձրացված հարցը այցելուի խնդիրն է ոչ թե թերապևտի: Շատ կարևոր է հասկանալ այս պարզ ճշմարտությունը թերապևտիկ գործընթացում: Խնդրի համար պատասխանատու լինելը նպաստում է դրա լուծման ուղիների ակտիվ փնտրմանը: Այս դեպքում հասկանում ես, որ կարող ես լուծել խնդիրդ, իսկ թերապևտը իմաստունից վերածվում է ուղեկցի, ով քեզ հետ միասին պատրաստ է անցնել այդ ճամփով լինել կողքիդ, բայց ՉՈՐՈՇԵԼ ՔՈ ՓՈԽԱՐԵՆ, քանզի դու ես քո խնդրի և դրա լուծման պատասխանատուն:


Թերապևտիկ գործընթացում կարևոր է հասկանալ  ընտրություն կատարելու և ընտրության հետևանքների համար պատասխանատու լինելու կարողությունը: Այցելուն պետք է ընդունի այն, որ կարող է գտնել խնդրի լուծումը:

Ազատությունը, ընտրությունը, պատասխանատվությունը մարդու գոյությանը, նրա կենսական ակտիվության հետ կապված հասկացություններ են: Թերապևտի նպատակը այցելուի մոտ այս գիտակցմանը նպաստելն է, ոչ թե կոնկրետ ասել ինչ պետք է անել, երբ կա այս կամ այն խնդիրը: Խնդրի հիմքում որպես կանոն ընկած է ընդունած որոշման համար պատասխանատու լինելու անկարողությունը: Այս դժվարությունը չի առաջանում հենց այնպես: Որոշում կայացնել նշանակում է կատարել ընտրություն: Ի. Յալոմը նշում էր.   «Ընտրությունը խաչմերուկի պես է չես կարող գնալ երկու ճամփով: Մյուս արահետը այն հնարավորություններն են, որոնց մասին այդպես էլ չիմացար»: Այս միտքը կարող է ցավ պատճառել միայն մի դեպքում. երբ կատարած ընտրությունը քեզ չի գոհացրել( ընտրել ես մոռանալով որ ընտրությունը ենթադրում է նաև պատասխանատվություն): Առաջացած խնդիրը իր լուծումը չի գտնի մինչև չգիտակցես այս եռյակի կոնֆլիկտը խնդրի սկզբնաղբյուրում:

Թերապևտիկ գործընթացում այցելուն ազատ կատարել նոր ընտրություն, կայացնել նոր որոշում, այս անգամ արդեն հաշվի նստելով պատասխանատվության գոյության հետ: Պատրա՞ստ եմ արդյոք լինել պատասխանատու իմ որոշման համար: Այս հարցի դրական պատասխանը այցելուին բարձրացնում է խնդրի ընկալման դրա լուծման նոր մակարդակ, որտեղ գիտակցում ես առկա խնդրին նոր դիտակետից նայելեու քո ազատությունը:

Խնդիրը ճկուն կառույց  է և դրա լավագույն ապացույցը թերապևտիկ ուղղությունների առկայությունն է հոգեբանության մեջ: Այս ամենին գումարվում է նաև մեր համոզմունքները, արժեքները, որոնք  մեծ աշխարհում կերտում են փոքրիկ աշխարհ: Հետևաբար հոգեբանի սենյակ մտնելիս մի սպասեք, որ ձեր հարցը կգտնի կոնկրետ այո կամ ոչ պատասխան: Կարևորը ձեր ընտրության, ազատության, պատասխանատվության գոյության ինչպես նաև աշխարհի ձեր մոդելի մասին հիշելն է: Այսպես դուք իրապես պատրաստ կլինեք հոգեբանի հետ համատեղ լուծել առկա խնդիրը:

«Ձեր տված հարցերի պատասխանները ձեր մեջ են»,- ասում է արևեյլան իմաստությունը:
 
Հեղինակ՝ Անի Կուռոյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)