ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Մանկավարժության մեջ տարբերում են մանիպ ու լացված (մինչե 3 տարեկանների), սյուժետային (դերային, թատերականացված, բեմականացված), շարժական և դիդակտիկ մանկական խաղեր: Մսուրային տարիքի երեխաներին խաղի ընթացքում սովորեցնում են առարկաներով գործողություններ
կատարել, ծանոթացնում են դրանց ձևին, գույնին, նշանակությանը և այլն: Նախադպրոցականների սյուժետային խաղերի համար հաճախ փոքրածավալ թեմաներ են ընտրվում գեղարվեստական գրքերից, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներից, մանկական ու ժողովրդական հեքիաթներից: Խաղն սկսվում է դերերի բաշխումով: Երեխաներին տրվում է կենդանու, մեքենայի, ծառի և այլ իրի դեր, խաղի մեջ են մտնում նաև կենցաղային առարկաներ, խաղալիքներ, գործիքներ: Խաղային իրադրությունը նպաստում է երեխաների գիտելիքների, մտածողության ու երևակայության զարգացմանը: Թատերականացված խաղերում երեխաները սովորաբար դերերը բաշխում են խաղալիքների միջև և գործում նրանց փոխարեն:Բեմականացված խաղերում նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի երեխաները թատերականացված ձևով վերարտադրում են գրական ստեղծագործությունների բովանդակությունը: Երեխաներին դերի հետ միասին տրվում են խաղալիքներ, օգտագործվում է նաև տիկնիկային թատրոնը: Մի շարք խաղեր ունեն կանոններ: 4-5 տարեկանները մրցում են օրինակ վազքում: 5-6 տարեկանների մոտ շարժական խաղերը ստանում են մարզական բնույթ:

Աղբյուր Երեխաների Հոգեբանություն / Детская психология

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига "Восхождение к индивидуальности" Орлов Ю. М.

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост