Բնավորությունը ձևավորվում է մարդու կյանքի ընթացքում։

Նրա ծագման աղբյուրներն ու առաջին դրսևորումները պետք է փնտրել կյանքի ամենասկզբում։
Երեխայի բնավորության ձևավորման մեջ հիմնական դեր է խաղում նրա շփումը շրջապատի մարդկանց հետ։ Իրեն բնորոշ արարքներում և վարքի ձևերում երեխան առաջին հերթին ընդօրինակում է իր մոտիկներին։


Ընդօրինակման և հուզական ամրապնդման միջոցով նա յուրացնում է մեծահասակների վարքի ձևերը։

Բնավորության կայացման համար սենզիտիվ փուլը կարելի է համարել 2-3 տարեկանից մինչև 9-10 տարեկանը, երբ երեխաները բավական շատ և ակտիվ հաղորդակցվում են շրջապատող մեծահասակների, ինչպես նաև տարիքակիցների հետ։ Այս փուլում նրանք բաց են ազդեցության համար։ Այս տարիքում մեծահասակներն օգտվում են երեխայի վստահությունից, հնարավորություն ունեն ազդելու նրանց վրա խոսքով, արարքով, ինչն էլ բարենպաստ պայման է ստեղծում անհրաժեշտ վարքային ձևերի ամրապնդման համար։

Երեխայի բնավորության կայացման համար կարևոր են մեծահասակների՝ միմյանց հետ հաղորդակցվելու ոճը, ինչպես նաև երեխային մեծահասակի դիմելու միջոցը։ Առաջին հերթին, դա վերաբերում է ծնողներին։ Այն, թե ինչպես են նրանք վերաբերվում երեխային, շատ տարիներ հետո դառնում է իր երեխաների հետ նրա դիմելու միջոցը։

Մարդու բնավորության մեջ ամենից առաջ ամրապնդվում են այնպիսի գծեր, ինչպիսիք են բարությունը, շփվողականությունը, զգայունությունը և նրանց հակադիր որակները՝ եսասիրություն, անտարբերություն մարդկանց նկատմամբ։ Կան տվյալներ, որ այս գծերի ձևավորման սկիզբը տարիքն է։

Աշխատանքի մեջ առավել վառ դրսևորվող բնավորության գծերը՝ բարեխղճություն, պատասխանատվություն, աշխատասիրություն, ձևավորվում են վաղ մանկության և նախադպրոցական տարիքում։ Նրանք ձևավորվում և ամրապնդվում են խաղերում, երեխային հասանելի տնային աշխատանքի ձևերում։ Նրանց ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողնում մեծահասկաների խրախուսանքը։

Դպրոցական սկզբնական տարիներին ձևավորվում են մարդկանց հետ հարաբերություններում դրսևորվող բնավորության գծերը։ Դրան նպաստում է երեխայի հաղորդակցման ոլորտի ընդլայնումը։ Եթե այն, ինչ երեխան՝ որպես անձ, ձեռք է բերել ընտանիքում, աջակցություն է ստանում դպրոցու, ապա համապատասխան բնավորության գծերը ամրապնդվում են և հիմնականում պահպանվում հետագայում։

Դեռահասության տարիքում զարգանում և ամրապնդվում են բնավորության կամային գծերը, վաղ պատանեկությունում՝ բազային բարոյական որակները, անձի աշխարհայացքի հիմքերը։ Դպրոցն ավարտելիս կարելի է համարել, որ երեխայի բնավորությունը հիմնաանում ձևավորված է։

Պետք է նշել, որ բնավորությունը ձևավորվում և ձևափոխվում է մարդու ողջ կյանքի ընթացքում։ Բայց այնպիսին, ինչպիսին նա դառնում է ժամանակի ընթացքում, պայմանավորված է նրանով, թե ինչպիսին է նա եղել նախկինում։

Աղբյուր Երեխաների Հոգեբանություն / Детская психология

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)