Ժպտանք և լինենք առողջ

Գիտնականները հավաստիացնում են, որ ծիծաղը և լացը հուզական լիցքաթափություն են պարգևում, օգնում հաղթահարելու սթրեսը և նույնիսկ երկարացնում են կյանքը: Մի խոսքով սրանք խիստ բարերար ազդեցություն են գործում ողջ օրգանիզմի վրա: Իսկ այժմ խոսենք ուսումնասիրությունների և փաստերի լեզվով:





Գիտնականները պարզել են, որ ծիծաղը շարժման մեջ է դնում մկանային ավելի քան 80 խմբեր, ամրապնդում մկանային համակարգը, կարգավորում սրտխփոցը, մերսում ներքին օրգանները, հանում հոգնածությունը, այլ կերպ ասած իր ազդեցությամբ հավասարազոր է ֆիզիկական վարժությանը: Գոյություն ունի այն կարծիքը, որ 27 վայրկյան տևող ծիծաղը սիրտ-անոթային համակարգի վրա ունեցած իր ազդեցությամբ հավասարազոր է 3 րոպե տևողության թիավարությանը: Սա իհարկե չի նշանակում, որ ծիծաղը կարող է փոխարինել շարժողական մարզումներին: Ծիծաղի օգնությամբ հազիվ թե հնարավոր լինի ուժ և ճարպկություն ձեռք բերել կամ էլ ազատագրվել ավելորդ կիլոգրամներից: Բայց այն, որ ծիծաղը օգնում է բարձրացնելու մարզումների արդյունավետությունը, անվիճելի փաստ է: Հոգեբանները կարծում են, որ եթե մարդը ինչ-որ բանից դժգոհ է կամ անտրամադիր, ապա ֆիզիկական վարժությունների օգնությամբ նա հազիվ թե պատշաճ բուժական արդյունքի հասնի, իսկ ահա հիանալի տրամադրությունը նույնանման ծանրաբեռնվածության դեպքում կարող է զգալիորեն բարելավել ֆիզիկական վիճակը: Ասենք, որ ծիծաղը անփոխարինելի է նաև որպես կոսմետիկ (դիմահարդարիչ) միջոց, որովհետև օգնում է պայքարելու դեմքի կնճիռների դեմ: հարցը նրանում է, որ մյուս մկանների համեմատույամբ դեմքի մկանները խիստ հազվադեպ են գործողության մեջ դրվում, հատկապես մեծահասակների մոտ: Եթե երեխաների մոտ դեմքի արտահայտությունը փոխվում է օրական քսան անգամ, անգամ երեսունն անց մարդկանց մոտ` միայն երեք անգամ: Դա հանգեցնում է նրան, որ դեմքի մկանները տարիքի հետ թուլանում են, կախ ընկնում: Դրա համար էլ, եթե դուք ժամանակ չունեք կամ պարզապես ծուլանում եք դեմքի համար վարժություններ կատարել, ապա ձգտեք ավելի հաճախ ծիծաղել, քանի որ նույնիսկ ժպիտի դեպքում «արթնանում» են 17 դիմային մկաններ: Պատկերացրեք ուրեմն, թթե ինչ է տեղի ունենում «սրտանց» ծիծաղելու դեպքում:

Սրանցից բացի, գիտնականները պարզել են, որ սերտ փոխկապակցվածություն գոյություն ունի դիմային մկանների ակտիվության և գլխուղեղի արյան մատակարարման միջև: Երբ մարդը ծիծաղում է կամ թեկուզ ժպտում, ուժեղանում է արյան հոսքը դեպի ուղեղ, նա ավելի շատ թթվածին է ստանում, ինչը դրական ազդեցություն է ունենում հուզական վիճակի վրա: Եվ եթե գարնանը ձեզ անհանգստացնում են եղանակի քմահաճույքները` առաջացնելով գլխապտույտ և գլխացավեր, խորհուրդը մեկն է` ծիծաղեք:

Ծիծաղը օրգանիզմում գործողության մեջ է դնում մի շարք կենսաքիմիական գործընթացներ: Մասնավորապես. նվազում է սթրեսային հորմոնների` կորտիզոնի և ադրենալինի արտահոսքը, միաժամանակ խթանվում է օրգանիզմի սեփական մորֆինների` էնդորֆինների արտադրությունը: Էնդորֆինները բթացնում են ֆիզիկական և հոգեկան ցավի զգացումները, առաջացնում ինքնաբավականության և շրջապատող աշխարհից գոհության զգացում: Դրանից բացի, ծիծաղը փոխում է սրտի աշխատանքի ռիթմը, որը սկզբում հաճախանում է, իսկ ապա նվազում: Լավ հռհռոցի մի լավ չափաբաժինը իջեցնում է արյան ճնշումը և թուլացնում մկանները: Նշենք, որ ծիծաղը նաև թերապևտիկ օգնություն է ցուցաբերում: Դա հատկապես վերաբերվում է նրանց, ովքեր ենթակա են տարբեր վախերի և բարդույթների:

Խնդիրը նրանում է, որ այդպիսի մարդիկ սովորաբար սխալ են շնչում` բաց բերանով և առանց ընդմիջումների: Նրանց շնչառությունը չափազանց մակերեսային է և հանգեցնում է արյան և օրգանիզմի հյուսվածքների մեջ հիմնային նյութերի բարձր պարունակության, ինչն էլ իր հերթին առաջ է բերում նյարդա-մկանային բարձր գրգռականություն և առավել վատթարացնում իրավիճակը: Իսկ ահա ծիծաղի ժամանակ շնչառությունը ճիշտ է կատարվում` ներշնչումը ծիծաղի ժամանակ դառնում է ավելի խոր, արտաշնչումը կարճացնում է, թոքերը ազատագրվում են օդից: Մարդը թուլանում է, անհետանում է վախի զգացումը:

Ծիծաղի թերապիան օգնում է նույնիսկ ուռուցքային ծանր հիվադներին: 

Արտասահմանյան որոշակի կլինիկաներում գործում են հատուկ «ծիծաղի սենյակներ»: Իսկ ահա Գերմանիայում ստեղծվել է ծաղրածուների և բժիշկների միավորում: Ծաղրածուները այցելում են մասնավորապես քաղցկեղով հիվանդ երեխաներին: Ծիծաղը ամրապնդում է պաշտպանական համակարգը, կենտրոնացնում օրգանիզմի ուժերը` պայքարելու այդ սարսափելի հիվանդության դեմ, և եթե հավատանք մասնագետներին, 10 րոպե ծիծաղը երկարացնում է կյանքը մեկ օրով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)