Գիտնականներն ապացուցել են

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ նույնիսկ փոքր երեխաները կարող են ճանաչել շրջապատող մարդկանց էմոցիաները: Այդ նպատակով գիտնականները փորձարկում են անցկացրել 150` 15 ամսական երեխայի շրջանում:



Փորձի ժամանակ մի մարդ խաղացել է երեխաների հետ, մյուսը բարկացած ձայնով խոսել ինչ-որ բաների մասին: Երեխաները դադարեցրել են խաղը և մի քիչ զգուշավորությամբ սկսել հետևել «չար» մարդու վարքին:

Հետևելով երեխաների վարքին` մասնագետները եկել են այն եզրակացության, որ այն երեխաները, ովքեր դեռ չեն խոսում, ճանաչում են տեսողական և սոցիալական ազդակները: Դա էլ վկայում է այն մասին, որ արդեն վաղ տարիքում երեխաների մոտ զարգացած են բարդ ճանաչողական հմտությունները:

Դրա հետ կապված գիտնականները նշում են, որ երեխաների մոտ այդ տարիքում ձևավորվում է նաև ինքնավերահսկումը, այսինքն երեխաներն արդեն 15 ամսականում կարող են վերահսկել իրենց վարքը, ինչը ապագայում նրանց հաստատ պետք կգա:


Աղբյուր Երեխաների Հոգեբանություն / Детская психология

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)