Երեխաներին սպառնացող վտանգներն ու ծնողների վարքը

Ծնունդից մինչև 7 տարեկանը երեխան իրենից ընդօրինակող էակ է ներկայացնում, ով ամբողջովին վերարտադրում է իր ծնողների վարքը: Ուստի հեգեսոցիալական զարգացման այս փուլում երեխային վտանգների իրական պատճառները բացատրելու փորձերը հիմնականում մնում են
անպտուղ. երեխան այս փուլում սովորում է նմանակման միջոցով, և նա ավելի շուտ հակված է կրկնել այն, ինչ կատարում են մեծերը: Նա չի ըմբռնում բացատրությունները, այլ սոցիալականանում է ընդօրինակելով: Այս փաստը մեզ պարտավորեցնում է հատկապես պատասխանատու լինել մեր վարքում: Մեծահասակների վարքն ամբողջովին ընդօրինակվում է երեխայի կողմից և պայմանավորում նրանց հոգեմարմնային առանձնահատկությունները: Վտանգի հասկացությունը բացակայում է երեխաների մոտ: Այն ձևավորվում է ժամանակի ընթացքում` կյանքի փորձի հարստացման հետ, զարգացման առաջին յոթամյակի ավարտից հետո: Մանկական վախերը ձևավորվում են ծնողների << հետևողական>> դաստիարակությամբ: Եվ շատ կարևոր է զերծ մնալ վտանգի իրական, օբյեկտիվ պատճառները չհասկացող երեխայի մոտ տրավմատիկ հուզական փորձ ձևավորելուց: 

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)