Թույլ տալ, թե՞ արգելել..

Այս ընտրության առաջ են կանգնում շատ ծնողներ: Սակայն կան իրավիճակներ, երբ աշխարհը ուսումնասիրող փոքրիկին չարժե ասել «չի կարելի»: Աշխարհում առավել շատ հայտնի է դառնում դաստիրակաության ճապոնական համակարգը, որի դեպքում նախադպրոցական տարիքի երեխային խրախուսում են իր բոլոր
գործողություններում և արգելում են միայն իր անվտանգությունն ապահեվելու նպատակով: Իսկ դուք պատրատ եք այս փիլիսոփայությամբ շարժվել, թե կարծում եք որ խելամիտ արգելքները արժեն թողնել: Ամեն դեպքում մենք առաջարկում ենք 5 իրավիճակ, երբ չի կարելի ասել «չի կարելի»:

1. Երեխան ինքնուրույնություն է դրսևորում: Դուք իհարկե ավելի արագ կկապեք նրա կոշիկների քուղերը, իրեն կհագցնեք շորերը, կլացվացնեք նրան և իհարկե չեք վնասի ձեզ կերակուր պատրաստելիս:Սակյն եթե երեխայի յուրաքանչյուր նախաձեռնության ասեք «չի կարելի», ապա նախաձեռնողականությունը կմարի: Ավելին, նապաձեռնողականության հետ մեկտեղ կիջնի նաև երեխայի ինքնագնահատականը, երեխան կհարմարվի այն մտքի հետ, որ չարժե ինչ որ բան անել, միևնույն է չի ստացվելու:


2. Երեխան ակտիվություն է ցուցաբերում: Երբեմն թվում է, թե որոշ ծնողներ երազում են , որ իրենց երեխան զբոսանքի ժամանակ ամբողջ ընթացքում նստի խոստին և ամսագիր նայի: Սղարաններից օգտվել չի կարելի,վազել չի կարելի,գլորվել չի կարելի: Կընկնես կվնասես նոր գնած հագուստդ, կքրտնես , կմրսես- ծնողները կարող են հարյուրավոր փաստեր արգելելու համար:Եվ իզուր: Եթե երեխան զբոսանքից վերադարձել է կեղտոտ շորերով, քաղցած, գրպանները լի արժեքավոր քարերով, կոներով, և հնարավոր է նաև քրտնած, ապա ուրախացեք ձեր երեխան առողջ է , լի կյանքի էներգիայով և հետաքրքրասեր:Միթե դա ավելի կարևոր չէ մաքուր հագուստից և առանց կապտուկների ծնկներից:


3. Երեխան հետաքրքրասիրություն է դրսևորում: Երբեմն ձեր երեխան տալիս է սպասելի հարցեր անսպասելի պաերին, և այդ հարցերը ձեզ անհարմար դրության մեջ են գցում: Մահվան , սեքսի, աշխարհի գոյության մասին: Իհարկե հեշտ է ասել .«Փոքր ես չես հասկանա»: Բայց գործնականում լավ կլինի,երբ գտնում եք պարզ բառեր և պատասխանում: Չէ որ հենց այդ պատասխաններն են երեխայի մոտ ձևավորում սեփական ախարհայացքը և պատկերացումներ տալիս շրջապատող աշխարհի մասին: Եվ այդ աշխարհը երեխային չպետք է թշնամական կամ փակ թվա, որտեղ երեխան նույնիկ իրեն հուզող հարցերի պատասխանները չի կարող ստանալ: 

4. Երեխան իրեն ոչ ստանդարտ է պահում: Մանկապարտեզներն ու դպրոցները երեխաներին սովորեցոնւմ են ինչպես գրել, կարդալ, ճիշտ ձակերպել խնդիրը: բայց չեն սովորեցնում ինչպես ինքնուրույն մտածել և գտնել այլընտրանքային լուծումներ: Գոնե դուք աջակցեք երեխաների այդ հարցում: Եթե երեխան այլ լուծում է տեսնում, քան այն , ինչ երեխային դպրոցում են սովորեցրել, ապա թողեք թող փորձի: թող նա լուծի 2 տարբերակով:Եթե երեխան լարցուցիչ տեղեկություն է ուզում իմանալ, ապա մի խնայեք ձեր ժամանակը թվեք նրա հարցերի պատասխանները:

5. Երեխան ցանկանում է գրկախառնվել: Հնարավոր է, որ դուք հոգնած եք կամ ժամանակ չունեք կամ դուք հենց նոր դիմահարդարվել կամ վարսահարդավել եք, որը այդ փոքրիկ ձեռքերը հաստատ կփացնեն: Բայց դա իսկապես այդքան մեծ ու նշանակալի է քան երեխայի ևս մեկ անգամ գրկելը և նրան հնարավորությունը տալը զգալու, որ նա միշտ ձեզ ահմար կարևոր է:



Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)