Ես կառույց և ինքնագնահատական


Фото из missbagira.ru
Ի՞նչ գիտենք մենք մեր մասին, ինչպե՞ս ենք գնահատում ինքներս մեզ, ինչպե՞ս ենք վարվում: Այս հարցերին պատասխանելով մենք կերտում ենք մեր ԵՍ համակարգը:
Ես-ը մարդու ինքն իր մասին պատկերացումների, ինքն իրեն գնահատելու, իրեն և ուրիշներին
վերաբերվելու ունակության դրսևորում է, բաղկացած.

  • իմացական բաղադրիչից՝ ինքն իր մասին պատկերացումը որը հիմնվում է ոււրիշների հետ համեմատվելու վրա 
  • հուզակական բաղադրիչից՝ ինքնագնահատական, 
  •  վարքային բաղադրիչից որը իր հերթին հիմնվում է ես կերպարի և ինքնագնահատականի վրա:
Ես-ը իր ձևավորման ընթացքում անցնում է երեք փուլ.
  1. Ներդրումների փուլ 
  2.  Վերադարձման փուլ 
  3. Արարման փուլ
Երեխայի Ես-ի վերաբերյալ առաջին ակնարկը արվում է երեք տարեկանում, երբ երեխայի մոտ ձևավորվում «Ես-ինքս»(երեխայի ինքնուրույն գործելու ցանկություն) միտումը: Սա Ես-ի գիտակցման առաջին ակունքն է: Այս ակունքի մաքրության համար պատասխանատու է մանկան շրջապատը՝ ընտանիքը: Ընտանիքը սոցիալականացման գործընթացի առաջին օղակն է, գլխավոր ներդրողը: 

Սոցիալականացման գործընթացում երեխայի Ես-ը յուրացնում է կատարվող ներդրումները: Այդ ներդրումները վերածվում են գաղափարների, արժեքների իմաստների մտնում Ես կառույցի մեջ կատարելով ձևավորող դեր:  Սոցիալականացման գործընթացի բարձր մակարդակում նա վերադարձնում է կատարված ներդրումները:

Երբ մենք հասկանանք, որ Ես-ը ճկուն կառույց է կհայտնվենք արարման մակարդակում, որտեղ մեր ներուժն է, հնարավորությունների ամբողջական փաթեթը:
Ինքնագնահատականը մարդու սեփական առավելությունները և թերությունները գնահատելու ունակությունն է, այլ անձանց մեջ գործունեության ծավալման կարևորության մասին պատկերացումը:

Ինքնագնահատականը յուրօրինակ իմացական կառույց է, որը ընդհանրացնում Ես ի տվյալ ասպեկտի վերաբերյալ անցյալ փորձը և կազմակերպում նոր ինֆորմացիայի տրամադրումը Եսի վերաբերյալ:

Մարդը իրեն գնահատում է իրեն այլ անձանց հետ համեմատելով, հավակնությունների մակարդակի և գործունեության արդյունքների միջև կապ տեսնելով:
Ինքնագնահատականը Ես-ի ուժեղ և միաժամանակ խոցելի կողմն է: Սկզբնական շրջանում ինքնագնահատականի բովանդակության մեջ կարևորվում են կատարվող ներդրումները, որոնք անհրաժեշտ են Ես-ի աճման համար:   
Հասուն տարիքում սակայն մենք շարունակում ենք սպասել դիմացինի գնահատականին: Այդ սպասումը մեզ դարձնում է խոցելի: Մենք մոռանում ենք որ կարող ենք տալ ինքներս մեզ այն ինչը սպասում ենք դիմացինից:

Ջ. Կեխոն առաջարկում էր կազմել 20 կետից բաղկացած ցուցակ, որտեղ կնշեք ձեր յուրօրինակության մասին: Դրանք միայն ձերն են, դուք առանձնահատուկ եք: Ամեքն ունի իր մտածելու, զգալու արձագանքելու կերպը: Անշուշտ կլինեն նմանություններ, բայց յուրօրինակությունը միշտ կխոսի իր մասին: Այս ցուցակի օգնությամբ կատարված բացահայտումները կտանեն դեպի ինքնաճանաչում:

Ինքնաճանաչումը քայլ է կատարելության ճամփին: Իսկ թերությո՞ւնները: Դրանք մեր ամբողջության մասնիկն են: Ռ. Ֆրոստը նշում էր. «Այն ինչ թաքցնում ենք մենք մեր մեջ կառաջացնի անվստահություն այնքան ժամանակ քանի չենք ընդունել, որ այդ թաքցվածը մենք ենք»: Թերություններով հանդերձ մենք անկատար ենք, իսկ ամեն անկատարության մեջ մենք կատարյալ ենք այնպես ինչպես միայն մենք կարող ենք:

Ն. Կոզլովը նշում է. «մեր թերությունները դրանք մեր կողմից անտեսված առավելություններն են»: Թերությունները երևան հանելը կարևոր է, դրանց վրա ֆիքսվելը՝ վտանգավոր: Անթերի լինելու ձգտումը իր մեջ թաքցնում է մարդու հասարակության մեջ փայլելու նրան գոհացնելու ցանկությունը: Սակայն այս ցանկությանը ինքնամոռաց ձգտելը վնասում է, քանի որ միշտ կգտնվի մեկը, ով կխոսի մեր թերությունների մասին: Եթե մենք խոցվում ենք ուրիշի կողմից մեր թերությունների մատնանշումից ուրեմն մեր ինքնագնահատականը մասնավորապես և Ես-ը գլխավորապես վտանգի տակ է:
Ուժեղ ինքնագնահատական ունենալը կարևոր է: Այն սնում և կոփում է մեր Ես-ը: Եթե մանուկ հասակում մեր ինքնագնահատականը մեզ շրջապատողների ձեռքերում է, ապա ժամանակի հետ այդ մենաշնորհը պետք է մերը լինի:  Մենք կարող ենք գնահատել ինքներս մեզ և դրանից բխում է մեր վարքը, վերաբերմունքը, դիրքորոշումը մարդկանց, իրադարձությունների հանդեպ: 

«Ամեն ոք չի կարող գնահատել ձեզ»,- նշում է Խ. Բուկայը ու պատմում մի պատմություն.
Մի երիտասարդ գալիս է իմաստունի մոտ ու ասում.
- Ուսուցիչ ես ինձ այնքան անպետք եմ զգում, ինձ մոտ ոչինչ չի ստացվում: Ի՞նչ անեմ, որ ավելի լավը դառնամ, որ շրջապատողները ինձ ավելի գնահատեն:
Ուսուցիչը առանց նրան նայելու ասաց.
-Ցավում եմ, բայց չեմ կարող քեզ օգնել: Սկզբում ես պետք է սեփական խնդիրներս լուծեմ, գուցե դրանից հետոեթե դու ցանկանայիր ինձ օգնել այս հարցը արագ կլուծվեր: Հետագայում էլ գուցե քեզ կարողանայի օգնել:
-Հաճույքով,-կմկմաց երիտասարդը ևս մեկ անգամ համոզվելով, որ իրեն շահագործում են, իր խնդրանքները հետաձգում հետո-ի համար:
-Շատ լավ,- ասաց ուսուցիչը,-ինձ անհրաժեշտ է, որ դու շուկա գնաս և վաճառես այս մատանին մեկ ոսկեդրամից ոչ պակաս գնով: Ես պետք է պարտքերս վճարեմ: Գնա և վերադարձիր որքան հնարավոր է արագ:
Երիտասարդը վերցրեց ուսուցչի մատանին և շտապեց շուկա: Մարդիկ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին մատանին քանի դեռ չէին լսում գնի մասին.մեկ ոսկեդրամ: Մի մասը ծիծաղում էին, մյուսները՝ շրջվում ու հեռանում: Անցորդներից միայն մեկը համաձայնեց գնել մատանին մեկ արծաթով, սակայն երիտասարդը չհամաձայնեց ու իրեն անհաջողակ զգալով վերադարձավ ուսուցչի մոտ: Նա շատ էր ուզում ունենալ այդ մեկ ոսկին տալ ուսուցչին ու ստանալ իր հարցի պատասխանը:
-Ցավում եմ ուսուցիչ, բայց ինձ չհաջողվեց վաճառել մատանին: Մարդիկ երկու արծաթից ավելին չէին առաջարկում:
-Շատ լավ, իսկ այժմ գնա քաղաքի ոսկերիչի մոտ և իմացիր թե որքան է նա գնահատում այս մատանին: Սակայն ինչ գին էլ առաջարկի նա չվաճառես մատանին:
Երիտասարդը շտապեց ոսկերիչի մոտ: Զննելով մատանին ոսկերիչն ասաց.
-Ուսուցչին ասա, որ ես պատրաստ եմ այս մատանու համար վճարել 58 ոսկեդրամ:
- 58 ոսկեդրա՞մ,- զարմացավ երիտասարդը:
-Այո,- ասաց ոսկերիչը,- ես հասկանում եմ, որ ժամանակին այն կվաճառվեր 70 ոկեդրամով, բայց եթե շտապ է
Երիտասարդը խիստ հուզմունքի մեջ վերադարձավ ուսուցչի մոտ տեղի ունեցածը պատմելու համար:
-Նստիր,- ասաց ուսուցիչը պատմությունը լսելով,-դու ինչպես և այս մատանին թանկարժեք է, անկրկնելի և միակ: Քեզ կարող է գնահատել միայն մասնագետը: Ինչո՞ւ ես ցանկանում, որ ամեն պատահական մարդ միանգամից որոշի քո իրական արժեքը:
Այս ասելով իմաստունը վերցրեց մատանին:

© Անի Կուռոյան

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)