Ինչպիսին են այդ ինդիգո-երեխաները:Հոգեբանական գիտությունների դոկտոր Դորին

Ոերչեի (ԱՄՆ) խոսքով`ինդիգո-երեխաներին հեշտ է տարբերել նրանց հասակակիցներից: Նրան ստեղծագործական էությամբ, բարձր ինտելեկտով, վճռական ու համառ բնավորությամբ երեխաներ են:
Նարանք հաճախ այս կամ այն անելու առավել ռացիոնալ տարբերակներ են տեսնում, բայց շրջապատի մարդիկ նրանց այդ հատկությունն ընկալում

են օրենքների խախտում:Դաստիարակության նախկին կանոնները ինդիգո-երեխաների համար կիրառելի չեն. Նրանք միանգամայն անդրդվելի են խիստ դաստիարակության ձևերի, պատժի, վախերի կամ նվաստացումների նկատմամբ:
Ինդիգո-երեխաները արդեն կայացած հայացքների համակարգ ունեն, որոնք անհնար է փոփոխել որևէ արտաքին ազդեցությամբ: Որևէ կերպ նրանց հայացքների վրա ազդելու փորձերը բերում են ագրեսիայի կամ ինքնամփոփության:Ի տերբերություն սովորական երեխաների, նրանք կատարյալ պատասխաններ չունեն: Նրանք կարևոր չեն համարում բացատրել սեփական վարքը և հիմնվում են ազատ ընտրության հնարավորության վրա: Միևնույն ժամանակ նրանք ընդունակ են ճիշտ որոշումներ կայացնել` միմիայն ինտուիցիայի վրա հիմնվելով:
Բացի այդ, ինդիգո երեխաները հաճախ կապվածություն են դրսևորում բույսերի ու կենդանիների նկատմամբ, իսկ ավելի հաճախ ուղղակի սիրահարված են բնությանը: Նրանք ընդունակ են ամենաբարձրագույն մակարդակով հաղորդակցվել մարդկանց զգացմունքների հետ և առավելագույնս մտերիմների անկեղծ սիրո կարիքն ունեն:
Նրանք մեծ ւշադրության կարիք ունեն և փնտրում են ամուր, անկեղծ ընկերություն: Այդ երեխաները ալտուրիստիկ են, միշտ աշխարհին մի ինչ-որ մեծ գործում օգնելու անհագ ցանկություն ունեն: Ինդիգո երեխաները չշփվողի տպավորություն են թողնում, եթե «իրենց նմանների» շրջապատում չեն:
Որպես կանոն, ինդիգո-երեխան իրեն իր տարիքից մեծ է զգում. Կարծես նա ոչ թե ասենք` 13, այլ 43 տարեկան է: Այս երեխաները տարբերվում են բարձր ինքնագնահատականով, ինքնավստահ են, անկախ ու հպարտ: Պատանեկության տարիներին հակված են դեպրեսային հոգեվիճակների:
Ինդիգո-երեխաները ընդունակ են ամենակոշտ քայլերի, եթե հանդիպում են հասարակության կողմից անհասկանալի լինելու անհաղթահարելի պատին: Նրանք տանել չեն կարողանում, երբ նրանց ստիպում են ինչ-որ բան անել միայն որովհետև «այդպես է հարկավոր» կամ «բոլորն այդպես են անում»:


Աղբյուր Երեխաների Հոգեբանություն / Детская психология

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)