Փոքր ժամանակ ինչո՞վ էիր ավելի շատ խաղում.

Անցման ֆենոմենը ի հայտ է գալիս 6-8 ամսականից սկսած:Հարկ է նշել , որ այս հարթության մեջ տղաների և աղջիկների օբյեկտների ընտրության մեջ խիստ տարբերություններ չկան :
Երեխան իր անհատական զարգացման ընթացքում տարբեր փուլերում տարբեր աստիճանի
պաշտպանության կարիք է ունենում, սակայն այն պաշտպանությունը, որը մանուկին է բնորոշ ոչ մի այլ տարիքին այդքան բնորոշ չէ: Կարելի է ենթադրել որ այս փուլը պաշտպանական այն մոդելի ստեղծումն է, որից երեխան օգտվում է իր ողջ կյանքի ընթացքում:
Օրինակ. մեկի համար դա կարող է լինել թաշկինակը, մյուսի համար իր խաղալիքը,վերմակը, կապիչները:Ինչպես նաև յուրաքանչյուր երեխայի համար անհատապես է մոտեցումը, թե որքան կտևի այդ փուլը:
Ըստ Վիննիկոտտի անցման առարկան երեխան իր մոտ պահպանում է այնքան ժամանակ մինչև միջավայրում այլ առարկաները շատանան և նա արդեն առանց այդ առարկայի կարողանա ապրել:
Երեխաների մոտ այս փուլը բնորոշվում է մոր կրծքից կտրվելու գործընթացից սկսած: Այստեղ անդրադառնանք երեխայի համար մոր կրծքի կարևորությանը: Պետք է նշել, որ երեխայի համար մոր կուրծքը փոխհարաբերություններ ստեղծելու առաջնային օբյեկտն է: Մելանի Կլայնը երեխայի հարաբերությունների մեջ ևս կարևորում էր մոր կուրծքը, սակայն նա ավելի մանրամասն նկարագրեց ասելով, որ կա լավ և վատ կուրծք:Նրա կարծիքով երեխայի համար կուրծքը տագնապներից վախերից պաշտպանվելու միջոց է երեխայի մոտ: Շորի կտորը փաստորեն դառնում է մոր կրծքի փոխարինողը չնայած, որ երեխան իրականությունն ու երևակայականն արդեն տարբերում :
Վիննիկոտտը այս ամենը ավելի խորացնելով ասաց, որ երբ արդեն կուրծքը չի լինում երեխան այդ պաշտպանությունը փնտրում է օբյեկտների մեջ: Հստակ ընտրություն է կատարում իր ներքին ցանկությունների և արտաքին առարկաների միջև և եթե գտնում է այդ օբյեկտը, ապա դա նրա համար հենց դառնում է անցումային օբյեկտ, իսկ եթե այդ օբյեկտը չի համապատասխանում իր իրական ցանկություններին, ապա երեխան շատ շուտ հոգնում է դրանից:
Անցումային փուլի սկիզբը կարելի է բնութագրել մի քանի երևույթներով.
• Մի ձեռքը կարող է պահել բերանում իսկ մյուս ձեռքով անընդհատ առարկա փնտրել, որը կտանի բերանը:
• Հագուստի ինչ- որ մաս կամ թաշկինակ նա կարող է միշտ իր ձեռքում պահել` նայած ինչ կա երեխայի տրամադրության տակ:
• Առաջին ամիսներից հանում է հնարավոր թելերը հետագայում ինքն իրեն շոյելու միջոց օգտագործելու նպատակով:
Ինչպես նաև երեխայի մոտ կարող է ինչ-որ իր լինել որը ողջ ժամանակ իր մոտ պահի նույնիսկ քնելու և կիրառի այն որպես տագնապին դիմակայելու միջոց:
Անցումային օբյեկտների հետ կապի խզումը կարող է շատ լուրջ հետևանքների բերել երեխայի մոտ : Իսկ ձեր երեխան ինչո՞վ է ավելի շատ խաղում:

Աղբյուր Երեխաների Հոգեբանություն / Детская психология

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)