Դաստիարակություն, թե՞ ախտաբանական գործընթաց

Տարբեր քաղաքակրթություններում երեխաները իրենց զարգացման ընթացքում ապրում են մի շարք ընդհանուր վախեր. նախադպրոցական տարիքում` մորից հեռանալու, կենդանիների կամ մթության նկատմամբ վախն է, 6-8 տարեկանում` մահվան վախը: Հետագայում թե որքանով կարտահայտվի այս կամ այն վախը կամ կարտահայտվի արդյոք,
կախված է հոգեկան զարգացման անհատական առանձնահատկություններից: Եվ շատ հաճախ վախեր սերմանում են հենց ծնողները: Իհարկե շատ հաճախ նրանք դա անում են չգիտակցված: Օրնիակ, եթե մեծահասակը ժամանակին չի ազատվել իր վախերից, դառնալով կին կամ ամուսին, մայր կամ հայր, դժվարանալու է ընտանեկան նորմալ հարաբերություններ ստեղծելու հարցում և, ամենայն հավանականությամբ իր վախերն ու համոզմունքները կփոխանցի երեխային: Եթե, օրինակ, մայրը վախենում է հրդեհից, ներարկումներից, վերելակ նստելուց և այլն, նա բնականաբար, նման իրավիճակներից փորձում է պաշտպանել նաև իր երեխաներին և, ըստ էության, նրանց փոխաանցում մանկությունից մնացած իր վախերը: Հոգեպես առողջ ծնողը երբեք չի վախեցնի իր երեխային: Այնուամենայնիվ, ընտանիքների մեծ մասում այնքան տարածված է երեխաներին վախեցնելու այդ պրակտիկան, որ ժամանակի հետ սկսվում է ընկալվել, ոչ ավել, ոչ պակաս, քան որպես արդյունավետ դաստիարակչական նորմ: Եկեք մտածենք, արդյո՞ք, ճիշտ ենք մենք վարվում տարբեր իրավիճակներում:

© Վ. Միքայելյան

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)