Շփման գաղտնի ուժը, Խոսքը որպես ազդեցության միջոց
Հոգեբանական դասընթաց
Խոսքը որպես ազդեցության միջոց
Տեղերը սահմանափակ են
Խոսքը որպես ազդեցության միջոց
Տեղերը սահմանափակ են
Շփումը դա ինֆորմացիայի փոխանցման կարողությունն է` մի մարդուց մյուսին: Ցավոք մեզ ոչ մի տեղ չեն սովորեցնում այդ կարողությունը, և մենք շփման կարողությունը օգտագործում ենք ինչպես կարողանում ենք և չենք մտածում, որ մեր կյանքում խնդիրների մեծ մասը առաջանում
է ոչ արդյունավետ շփման կարողությունից: Առաջանում են կոնֆլիկտներ ծնողների և ընկերների հետ, դժվարություններ համալսարանում և աշխատանքի վայրում, փչացնում ենք հարաբերությունները սիրելիների և հարազատների հետ, և այդ ամենը բերում է ինքնագնահատականի իջեցմանը, զգում ենք մեզ ոչ գրավիչ, չհասկացված և միայնակ: Ինչպես ասում է Անտուան դը Սենտ-Էքսզյուպերին՝ «Միակ իրական շքեղությունը մարդկային շփման շքեղությունն է»:

Ընդհանուր նկարագիր:
Նորարար Հոգեբանական Ակումբը անցկացնելու է դասընթաց` «Շփման գաղտնի ուժը, Խոսքը որպես ազդեցության միջոց» թեմայով: Դասընթացը ուղղված է լինելու հմտությունների ձևավորմանը և զարգացմանը, անցկացվելու է ոչ ֆորմալ կրթության ֆորմատով, հագեցած է լինելու տարբեր վարժություններով, խաղերով և հաճելի միջավայրով:
Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ ձևավորել և զարգացնել արդյունավետ շփման հմտությունները, որը թույլ կտա մասնակիցներին դասընթացի ավարտին.
- կառուցել և բարելավել փոխհարաբերությունները,
- դրական տպավորություն թողնել զրուցակցի մոտ,
- հետաքրքրություն առաջացնել զրուցակցի մոտ,
- պաշտպանվել և խուսափել մանիպուլյացիայից,
- հասկանալ և հասկացնել զրուցակցին:
Դասընթացում ընդգրկված են հետևյալ թեմաները.
- Հոգեբանական ներազդման էությունը, մեխանիզմները
- Ենթագիտակցականի վրա հոգեբանական ներազդման տեխնիկաները
Գրանցվելու և հարցերի դեպքում զանգահարել
077 40 35 90. 055 40 35 90 Ռուդոլֆ: