Ինչո՞վ է մեծահասակը տարբերվում երեխայից

Մեծահասակներն ավելի շատ են նման երեխաների, քան երեխաները մեծահասակներին:
Երեխան անօգնական է:Ճիշտ է, նա տարիքի հետ ավելի ու ավելի իքնուրույն է դառնում, սակայն նա կարող է սովորել այն ինչին որ պատրաստ է նրա նյարդային համակարգը:


Երեխան առարկաների մասին գաղափար անգամ չունի: Նրա պատկերացումները ձևավորվում են դրանց հետ անմիջականորեն շփման միջոցով:

Մինևրա Սեյֆուսը շատ զարգացած երեխա էր և, երբ նա սովորեց քայլել, նա անընդհատ շրջում էր տարբեր առարկաներ,ինչպես և այդ տարիքի մյուս երեխաներն են անում: Եվ ահա այդ փորձերից մեկի ժամանակ նա շրջում է ծխախոտի մոխիրով լցված կապույտ ամանը: Դրա համար խիստ նկատողություն է ստանում, որ այդպես այլևս չանի: Նա որոշում է, որ մայրիկին գոհացնելու համար այլևս կապույտ գույնի առարկաները չի շրջի, սակայն հաջորդ անգամ նա դա անում է կանաչ մոխրամանի հետ: Եվ այստեղ մայրը նոր է հասկանում, որ երեխային պետք է բացատրել, թե ինչ է լցված ներսում և ինչպես պետք է վարվել:


Եթե մայրը թերագնահատում է երեխայի դժվարությունները, և չի բացատրում նրան տարբեր երևույթները այնքան պարզ, որ խուսափեն թյուրիմացություններից, ապա պատիժը երեխայի համար կարող է կորցնել իմաստը և, եթե դա կրկնվում է մեկը մյուսի հետևից, ապա նա վերջ ի վերջո չի էլ փորձում լինել լավը և պահում է իրեն ինչպես ինքն է ուզում,քանի որ կարծում է , թե երբեք չի հասկանա թե ինչ են իրենից ուզում:
Էրիկ Բեռն

Աղբյուր Երեխաների Հոգեբանություն / Детская психология

Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)