Հոգեբանական դասընթաց

<<Շփման գաղտնի ուժը>>


Շփումը դա ինֆորմացիայի փոխանցման կարողությունն է մի մարդուց մյուսին: Ցավոք մեզ ոչ մի տեղ չեն սովորեցնում այդ կարողությունը և մենք շփման կարողությունը օգտագործում ենք ինչպես կարողանում ենք և չենք մտածում, որ կյանքում խնդիրների մեծ մասը առաջանում են ոչ արդյունավետ շփման կարողություններից:Հաճախ առաջանում են կոնֆլիկտներ ծնողների և ընկերների հետ, դժվարություններ համալսարանում և աշխատանքի վայրում, փչացնում ենք հարաբերությունները սիրելի մարդկանց և հարազատների հետ և այդ ամենը հանգեցնում է ինքնագնահատականի իջեցմանը, արդյունքում զգում ենք մեզ ոչ գրավիչ և անհաջողակ, զգում ենք չհասկացված և միայնակ: Ինչպես ասում է Անտուան դե Սանտ-Էկզյուպերին. «Միակ իրական շքեղությունը, դա մարդկային շփման շքեղությունն է»: Նորարարական Հոգեբանական Ակումբը անցկացնում է դասընթաց «Շփման գաղտնի ուժը» թեմայով:
Դասընթացը ուղղված է լինելու հմտությունների ձևավորմանը և զարգացմանը և անցկացվելու է ոչ ֆորմալ կրթության ֆորմատով, որը հագեցած է տարբեր վարժություններով, խաղերով և հաճելի ընկերական միջավայրով: Դասընթացի նպատակն է մասնակիցների մոտ ձևավորել և զարգացնել արդյունավետ շփման հմտություններ, որը և թույլ կտա մասնակիցներին դասընթացի ավարտին.
Կառուցել և բարելավել փոխհարաբերությունները
Դրական տպավորություն թողնել զրուցակցի մոտ
Հետաքրքրություն առաջացնել զրուցակցի մոտ
Պաշտպանվել և խուսափել մանիպուլացիայից
Հասկանալ և հասկացնել զրուցակցին
Դասընթացը անցկացնելու է Թրեյներ-հոգեբան Ռուդոլֆ Զաբրոդինը:
Անվճար տեղերը սպառվել են դասընթացի արժեքը 1500 դրամ է:
Այս դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել:
Գրանցման հետ կապված ցանկացած հարցով կարող եք զանգահարել 

077 40 35 90. 055 40 35 90 Ռուդոլֆ:

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)