Ի՞նչ է ՆԼԾ -ն

ՆԼԾ հապավման հետևում, որը նշանակում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, թաքնված է մարդկային հարաբերությունների միանգամայն նոր, հեղափոխական մոտեցում: Ոմանք անվանում են այն «անձի կատարելագործման արվեստ և գիտություն» կամ «սուբյեկտիվ զգացմունքների ուսումնասիրություն»: ՆԼԾ -ն առաջարկում է մարդկանց հետ հաղորդակցվելու արդյունավետ և փորձված միջոցներ, վարքագիծն ու մտածողությունը փոխելու գործնական հնարավորություններ:


Միլիոնավոր մարդիկ արդեն օգտագործել են դրա հասարակ սկզբունքներն ու մեթոդները և նրա օգնությամբ կատարելագործել շրջապատի հետ փոխհարաբերությունները, մեծացրել վստահությունը իրենց ուժերի նկատմամբ, հասել հաջողության իրենց կենսագործունեության ամենատարբեր  ոլորտներում:
Սովորել ՆԼԾ-ն և օգտագործել դրա հաստատուն արդյունքերը կարող է մեզանից  յուրաքանչյուրը: Ստացած գիտելիքները կարելի է օգտագործել աշխատանքում, տանը, կյանքի բոլոր բնագավառներում (ՆԼԾ -ն բարձր արդյունավետություն է ցույց տվել հոգեթերապիայում, մանկավարժության մեջ, քաղաքականության մեջ, բիզնեսում, մենեջմենտում, գովազդում):

Բավական է գործնականում սկսել կիրառել նկարագրված միջոցները, և ձեր կյանքում անմիջապես կնկատեք փոփոխություններ: ՆԼԾ -ն սովորելու ընթացքում հանձնարարությունների մեծ մասը կարելի է կատարել ամենօրյա կյանքում, այնպես որ պրակտիկայի համար ձեզանից հատուկ ժամանակ չի պահանջվի, իսկ արդյունքները սովորաբար երևում են  արդեն առաջին օրերին:

Ի՞նչ կարող է ձեզ տալ ՆԼԾ-ն

ՆԼԾ-ն օգնում է արագ և իրապես հասնել ձեր նպատակներին: Այլ խոսքով`  նրա օգնությամբ կարելի է հասնել ցանկալիին, նույնիսկ ավելին` շատ բան իմանալ, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում ես: ՆԼԾ-ի հաղորդակցման արդյունավետ միջոցները թույլ են տալիս արագ հասնելու շրջապատողների հետ փոխըմբռմանը: Այս դեպքում ակտիվացվում են այն մտավոր ընդունակությունները («նեյրո»), որոնց գոյության մասին նույնիսկ չեք էլ ենթադրել: Բացի այդ, ՆԼԾ -ն օգնում է միանգանայն բացառիկ կերպով օգտագործել լեզուն («լինգվիստիկ») նպատակներին հասնելու համար: Վերջապես դրա շնորհիվ կարելի է սովորել ղեկավարել մտավոր ընդունակությունները, հոգեկանը, ցանկալի արդյունքներին համապատասխանեցնել սեփական համոզմունքները և արժեքները («ծրագրավորում»):

Այս մակարդակի ինքնատիրապետումը բերում է ինքնվստահության և բարձրացնում է ինքնահաստատման հավանականությունը: Այն նմանապես օգնում է անձնական ձեռքբերումներին և ինքնազարգացմանը:

ՆԼԾ-ի տեսությունը և պրակտիկան օգնում են ստեղագործաբար, հնարամտորեն լուծել կյանքում առաջացող բարդույթներն ու դժվարություները:
ՆԼԾ-ն ավելի շատ ուշադրություն է դարձնում պրակտիկային (կարողությանը), քան տեսությանը (հասկացությանը):  Որպես կանոն, ՆԼԾ -ի սկսնակները նկատում են, որ տեխնիկական մեթոդների էությունը բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ դրանք կիրառում են պրակտիկայում: Սկսնակ գործունյաների մեծ մասը զգալի ներքին փոփոխություններ են ապրում, որը այնուհետև անդրադառնում է ուրիշ մարդկանց հետ հարաբերությունների և արտաքին պատճառների վրա ամբողջությամբ:
Եվ այսպես, ամփոփելով, կարելի է ասել, որ ՆԼԾ -ի տեսությունը և պրակտիկան օգնում են.

•    Անձնական հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը,
•    Համոզման կարողության զարգացմանը,
•    Բարձրացնել ինքնագնահատման աստիճանը,
•    Հաղթահարել անցյալի բացասական երևույթների հետևանքները,
•    Կենտրոնանալ առաջադրված նպատակների վրա և բոլոր ուժերը ուղղել դրանց հասնելու համար,
•    Գործել առավելագույն արդյունավետությամբ,
•    Ղեկավարել սեփական զգացողությունները,
•    Հավատալ իր ուժերին ցանկացած գործի սկզբում,
•    Հասնել նրան, ինչն անցյալում թվում եր անհնարին,
•    Հասնել փոխըմբռման պատվիրատուների, հաճախորդների և աշխատակիցների հետ,
•    Ստեղծագործաբար լուծել առաջացած պրոբլեմները,
•    Հաճույք ստանալ նրանից, ինչն առաջ սարսափ եր առաջացնում,
•    Մշակել անձնական այն հատկանիշները, որոնք հիացմունք են պատճառում ուրիշներին,
•    Կյանքից ստանալ մեծ բավականություն,
•    Ազատվել ոչ ցանկալի սովորություններից,
•    Գալ դրական աշխարհընկալման,
•    Եվ այլն:

ՆԼԾ-ն այն է, ինչի շնորհիվ («խելք -մարմին» համակարգի) թաքնված ցնցող հնարավորությունները դառնում են իրական:

ՆԼԾ-ն առաջարկում է մի կառուցվածք, որն օգնում է ամրացնել ձեր ենթագիտակցականը և սահմանված նպատակներին հասնելու սովորություն պատվաստել:

ՆԼԾ-ի գլխավոր նշանաբանը` «ԵԹԵ ԻՆՉ -ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀՈւՄ ԳՈՆԵ ՄԵԿ ՄԱՐԴ, ԱՊԱ ԴԱ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ:

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)