Հարաբերությունների հոգեբանություն,

Յուրաքանչյուր զույգ ձգտում է հասնել անթերի հարաբերությունների, որպեսզի հենց իրենց զույգը երկար ժամանակ կատարյալ համարվի: Այսպիսին է սիրահարված մարդկանց հոգեբանությունը: Սակայն այդ կատարելությանը հասնելու համար մարդուն անհրաժեշտ է երկարատև աշխատել սեփական <<Ես>>-ի ու հարաբերությունների վրա:
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, հետաքրքրություններն ու աշխարհայացքը, սակայն նորմալ հարաբերությունների ստեղծման համար անհրաժեշտ է հաշվի նստել նաև դիմացինի ցանկությունների ու հետաքրքրությունների հետ:


Հարաբերությունների վրա ազդող հիմնական բաղադրիչներից մեկը սերն է: Առանց սիրո բոլոր հարաբերությունները փլուզվում են: Սովորաբար, երբ մարդիկ սկսում են հանդիպել, նրանք միշտ հավատում են, որ իրենց հարաբերությունների հիմքում ընկած է իսկական սերը  (այն տեղի է ունենում ենթագիտակցաբար): Մարդ սկսում է հիշել, թե իրենց հարաբերություններում ինչ վառ հուշեր ու երջանիկ պահեր են եղել ու նաև վեճեր` փորձելով այսուհետ խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Սակայն հետաքրքրությունների տարբերությունները միշտ չէ, որ հանգեցնում են վեճերի: Երբեմն, ընդհակառակը, մարդու հետաքրքրությունների միջոցով կարելի է շատ բան իմանալ նրա մասին: Մարդ չի կարող ամեն ինչ պատմել իր մասին, երբեմն նրա հետաքրքրությունները պատմում են դա իր փոխարեն. դրա համար անհրաժեշտ է ընդունել երկրորդ կեսի հետաքրքրություններն ու կիսել դրանք: Որակյալ հարաբերությունների ցուցանիշն այն է, որ երկուսն էլ մնան այնպիսին, ինչպիսին կան ցանկացած իրավիճակում` չսահմանափակելով իրենց ու դիմացինի ձգտումները: Սեփական անձի հանդեպ կասկածների պատճառով կանայք և տղամարդիկ ձգտում են միմյանց իրենց կողքին պահել: Նրանց թվում է, թե մի վանդակում փակվելով` նրանք կարող են փրկել իրենց հարաբերությունները: Այդ իսկ պատճառով նրանք փորձում են վերահսկել միմյանց: Իրականում պարտադիր չէ ամեն ինչ իմանալ միմյանց մասին շփումն ավելի բազմակողմանի դարձնելու համար: Եթե զույգերը չփորձեն միմյանց կապել հավիտյան սիրո ու հավատարմության  խոստումներով, ապա հարաբերությունները դրանից չեն տուժի, այլ ընդհակառակը, կլինեն ավելի առողջ, անկեղծ, հաճելի ու երկարատև: Զուգընկերոջը մոտ պահելու համար պետք չէ վանդակի մեջ նրան պահել, այլ հարկավոր է ազատություն տալ: Մտերիմ մարդուն կորցնելու վախը հաճախ բերում է իրական կորստի: Խանդը, կասկածամտությունը և դիմացինին վերահսկելու ցանկությունը հարաբերությունները դարձնում են ծանր ու ձանձրալի: Այն, ինչ տղամարդն ու կինը թույլ չէին տա իրենց հարաբերությունների սկզբում, կես տարի հետո դառնում է հնարավոր ու սովորական: Կարող է թվալ, որ հենց այդ ինքնաարտահայտման ազատությունն է այդքան կարևոր հարաբերություններում, սակայն իրականում դա վկայում է զգուշավորության և սեփական գործողությունների հանդեպ վերահսկողության զգացողության կորստի մասին: Հետաքրքրության կորուստը միմյանց հանդեպ հիմնականում հեռավորության չափազանց կրճատման հետևանք է: Բավական է միմյանցից որոշ ժամանակով հեռանալ, ու կնոջը նորից հաճելի կլինի զարդարվել իր տղամարդու համար, իսկ տղամարդն էլ մեծ հաճույքով նորից կձգտի դեպի իր կինը: Հարաբերությունները խաղ են, որոնք հետաքրքրիր են ոչ թե իրենց արդյունքներով, այլ ընթացքով: Շատերին թվում է, թե հարաբերությունների խաղի նպատակն այն է, երբ կարող ես  ասել. «Ահա և վերջ, նա իմն է»: Սակայն, երբ սկսում ես այդպես մտածել, խաղը կորցնում է իր իմաստը, հարաբերությունները վերածվում են ձանձրալի առօրյայի: Հարաբերությունների թարմությունը պահելու համար անհրաժեշտ է հրաժարվել հստակությունից, հաղթահարել սեփական վախն ու թույլ տալ հարաբերություններին հավասարակշռվել հայտնիի և անհայտի սահմանագծում: Վախերը հաղթահարելն այդքան էլ հեշտ չէ, սակայն միայն այդպես կարելի է կառուցել թեթև, ազնիվ ու կայուն հարաբերություններ: Դա հասկանալու համար անհրաժեշտ է այդ ամենը սեփական անձի վրա փորձել: Փորձեք միմյանցից անկախ լինել: Մի՛ վերահսկեք միմյանց: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, բայց մի մոռացեք, որ Ձեր կողքին կա մեկը, ով թանկ է Ձեզ և որը նույնպես պետք է մնա այնպիսին, ինչպիսին  կա: Այլ մարդու սեփական տարածքը պետք է հարգել և պահպանել, ինչպես սեփականը: Միայն հոգևոր, ֆինանսական և տնտեսական անկախությունը կարող է հարաբերությունները դարձնել իսկապես ամուր: Պայքարեք Ձեր ինքնուրույնության համար և գնահատեք այլ մարդկանց ազատությունը:
Միմյանց հետ զրուցելու կարողությունը ևս շատ կարևոր ու սկզբունքային կանոն է. փորձեք անիմաստ չխոսել, չբանբասել, չքննարկել աշխատանքային խնդիրները, այլ խոսել միայն կարևորի մասին, ձեր և ձեր հարաբերությունների մասին, այն ամենի, ինչ կատարվում է ձեր միջև: Անպայման անհրաժեշտ է ամեն ինչ բարձրաձայնել` ինչու՞ են ձեզ անհրաժեշտ այդ հարաբերությունները, ի՞նչն է ձեզ դուր գալիս, ի՞նչն է անհանգստացնում, դեպի ու՞ր եք գնում, ինչպե՞ս եք տեսնում ձեր ապագան: Հիշաչար մի եղեք, լուռումունջ մի հրաժարվեք Ձեր ցանկություններից, խոսեք դրանց մասին: Հիշեք միայն մեկ բան, որ սիրած էակը Ձեր թշնամին չէ, նա Ձեզ ոչինչ պարտական չէ, հիշեք նաև այն, որ Դուք ցանկանում եք պահել նրան Ձեր կողքին:Ուստի միակ գործիքը, որը Դուք ունեք, խնդրանքն է, փոխզիջումն ու պայմանավորվածությունը: Միգուցե Ձեզ միանգամից չհաջողվի հստակեցնել ու պարզաբանել հարաբերությունները, սակայն այն, որ դուք միասին եք դա ցանկանում անել, արդեն իսկ բավարար է ձեր հարաբերություններն ավելի, քան երբևէ ամուր դարձնելու համար:

հեղինակ վերցված է HARMONIA

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)