Սովորենք նկատել դրականը

Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են տարբեր իրավիճակներ՝ հաճելի և ոչ հաճելի: Ոմանց հաջողվում է աշխարհն իրական և հանգիստ ընկալել, հաղթահարելով կյանքի բոլոր դժվարությունները, ոմանք էլ, հակառակը, դեռ ոչինչ չեղած, սկսում են անիմաստ տառապել: Ինչպես ասում է ժողովուրդը.- ¦ճանճից փիղ սարքել§, կարծես նման մարդկանց շուրջը պատված Է միայն սև գույնով:
Արդյո՞ք կարելի է ընկալել կյանքը ՝ վառ գույներով: Այո´, հոգեբանները կարծում են, որ դա ոչ միայն հնարավոր  է, այլ անհրաժեշտ է: Փորձենք ձեռք բերել դրականը տեսնելու և մտածելու կարողությունը:   


Ձեր մեջ լավը սերմանելը շատ կարևոր է. այն առաջին հերթին բարելավում է առողջությունը: Փորձենք ամեն մի մանրուքից ինքներս մեզ չենթարկենք սթրեսի: Երկրորդ,   ձեր հրաշալի տրամադրությունը դեպի  ձեզ մագնիսի պես կձգի բարի մարդկանց: Երրորդը՝   ձեր մեջ ուժ կգտնեք կատարելու անհնարին թվացող ցանկացած աշխատանք: Եվ վերջապես Դուք կկարողանաք իրականացնել շատ նպատակներ, սեփական անձի ներսում կբացահայտեք՝ ինքնավստահություն, ընդունակություն և հզոր ուժ: Նախ և առաջ փորձեք  ձեզ ետ պահել բացասական հույզերից: Բախվելով կյանքի ոչ հաճելի իրավիճակներին՝ փորձեք վերլուծել, մի քանի րոպե եղեք ինքներդ  ձեզ հետ,մտածեք փորձեք վերլուծել իրավիճակը, օգտագործելով հայտնի հոգեբանական տեխնիկան. պատասխանեք հետևյալ 3 հարցերին.
 1.Ի՞նչ լավ բան կարող եմ տեսնել այս իրավիճակում:
 2.Ի՞նչ կարող եմ սովորել և ի՞նչ եզրակացություն կարող եմ անել:
 3. Եզրակացությանս հիման վրա ի՞նչպես կարող եմ շտկել իրավիճակը:
Երբ Դուք սովորեք թե ինչպես  պետք է արձագանքել բացասական իրավիճակներին,   ձեր մտքերն աստիճանաբար կերագավորվեն վառ գույներով: Երբ հայտնվում եք բացասական իրավիճակում,   ձեր մտքում փորձեք ասել մեկ դրական փաստարկ ¦սակայն§ բառով, օրինակ՝ ես ուշացա մեքենայից, սակայն մաքուր օդ շնչելու հնարավորություն ունեցա: Եթե հայտնվել եք անհարմար իրավիճակում, կարող եք հումորով պատասխանել, սակայն չափավոր՝  չվիրվորելով դիմացինին: Կարող եք փորձել, օրինակ, 10 օրվա ընթացքում միայն պոզիտիվ մտածել: Ինչ էլ կատարվի հնարավորինս փորձեք տեսնել միայն դրական կողմը: Պահեք մի տետր, քնելուց առաջ գրի առեք այն լավ բաները, որոնք կատարվել են օրվա ընթացքում և հիշեք ինչն է ամենաշատը ուրախացրել: Յուրաքանչյուր օր փորձեք գոնե մի լավ բան անել մարդկանց համար: Դուք կնկատեք, որ աշխարհը փոխվել է դեպի լավը: Մարդիկ տեսնում են աշխարհը իրենց հոգու աչքերով: Որպեսզի մարդիկ նկատեն բարիությունը, լավը, նախ և առաջ այդ հատկանիշները պետք է ունենան իենց ներսում: Փորձեք տեսնել լավը   ձեր ներսում, որպեսզի սովորեք նկատել նաև շրջապատում: Եղեք ազնիվ ինքներդ  ձեզ հետ, և մի գունազարդեք անձնական թերությունները: Պետք չէ վիճել թերությունների հետ,այլ մտածեք ի՞նչպես կարելի է շտկել դրանք: Երբ ինչ-որ խոչնդոտ եք հաղթահարում, չմոռանաք նշանակել  ձեզ ¦+§ նշանը: Փոխելով ինքներդ  ձեզ այլ կերպ կընկալեք աշխարհը:

Հոգեբան Ուլյանա Բաբայան

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)