Անձնային աճ



Անձնային աճն անձի դրական փոփոխություններն են, անձնային առանցքի ամրակայումը և ներուժի մեծացումը:
Անձնային աճն ընկալվում է որպես որևէ գործընթացի արդյունք և որպես հատուկ գործընթաց, հար և նման աճին` մարդու մեջ բնական կերպով դրսևորվում է այն, ինչ բնությունից է տրված կամ նրա երկրորդ էությունն է դարձել:
«Անձնային աճ» տերմինն ի հայտ է եկել 1960-ական թվականներին և կապված է հումանիստական հոգեբանության նշանավոր անունների հետ` Ռոջերս, Մասլոու և այլք: Նրանց համար անձնային աճը ճանապարհ է, որը տանում է դեպի անձի զարգացման գլխավոր նպատակը:
Ա. Մասլոուն այդ նպատակն անվանեց ինքնաիրացում` սեփական հնարավորությունների ամբողջական բացահայտում: Ինքնաիրացման պահանջն առաջանում է մարդու մոտ, երբ նրա հիմնական պահանջմունքները (պաշտպանվածություն, սնունդ, պատկանելիություն որևէ սոցիալական խմբի) բավարարված են: Ըստ Մասլոուի` ինքնաիրացումն անձի զարգացման իդեալն է: Այն հնարավորություն է տալիս նման մարդկանց լինել անկախ, ստեղծագործ բոլոր ոլորտներում (հոգեկան, ֆիզիկական, հոգևոր), արդյունավետ, իրականությունը փիլիսոփայորեն ընկալող:

Մեկը նրանցից, ով վերցրել է ինքնաիրացման և դրան տանող անձնային աճի դրոշը, Կառլ Ռոջերսն է: Համաձայն նրա պատկերացումների, ինքնաիրացման ճանապարհին կան մի շարք առանձնահատկություններ՝
             ընդունել և հասկանալ ինքդ քեզ: Այսինքն,  գիտակցել սեփական պահանջները, հասկանալ իր զգացմունքները և դրդապատճառները, վստահել սեփական ուժերին և բավարար ինքնագնահատական ունենալ:
             արժեքների հումանիստական համակարգ: Այսինքն, ուղղվածություն դեպի ճշմարիտը-բարին-գեղեցիկը` հավելած հետաքրքրասիրության և նոր տպավորությունների հանդեպ հակվածություն:
             հարազատների և անծանոթների հանդեպ վերաբերմունք՝ ինքնաիրացվող մարդը վստահում է մարդկանց, միտված է համագործակցելու, հակված չէ կիսել սոցիալական կարծրատիպերը:
             այսպիսի մարդու կյանքի հանդեպ վերաբերմունքն անկախ է, իր արարքների պատասխանատվությունը նա չի գցում ոչ մեկի վրա, ստեղծագործ է, «ներկա կյանքը» չի թողնում ապագային, բավարարված է իր կյանքով:
Ինքնաիրացվող մարդը հասուն անհատականություն է` անընդհատ աճի, զարգացման, ինքնակատարելագործման ընթացքի մեջ և շարժվում է դեպի սեփական անձնային հնարավորությունների բացահայտման ուղով` խորը զգալով իր առաքելությունը:
Եթե ամփոփենք մեր պատկերացումները հասուն անձի մասին, կստացվի, որ հասուն անձն իր մեջ ներառում է հետևյալ որակները, հատկությունները և հմտությունները՝
             բավականին բարձր ինքնագնահատական.
             հարաբերական անկախություն և ինքնուրույնություն.
             ակտիվ կյանքի և նպատակների առկայություն.
             կենսական դժվարությունները հաղթահարելու ունակություն.
             սեփական զգացմունքներրը համարժեք ընդունելու և դրանց զարգացմանը հնարավորություն տալու կարողություն.
             տարբեր զգացմունքների ընդունման կարողություն` ուրախություն, ցավ, թախիծ.
             մենակ լինելու կարողություն.
             սեփական մարմնի հանդեպ դրական վերաբերմունք
             ազատություն մանկության զարգացման չհաղթահարված փուլերի ախտաբանական սևեռումներից, պարտադրված կոմպլեքսներից և կարծրատիպերից: Դրանցից ազատվելն ուղղակի անհրաժեշտություն է:
             զարգացման նախորդ փուլերում պակասորդի բացակայություն (սնունդ, ուշադրություն, սեր, գիտելիք և այլն): Դրանք համապատասխան եղանակով պետք է փոխհատուցվեն և հարթվեն.
             այլ մարդուն հարգելու ընդունակություն
             ապրումակցելու` դիմացինի դրության մեջ մտնելու և կարեկցելու ընդունակություն.
             այլ մարդու հետ մասնակի նույնականացման ընդունակություն (այլ մարդու «մաշկի» մեջ մտնելու, ցանկացած իրավիճակում նրա դիրքում կանգնելու կարողություն).
             այլ մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատելու, պաշտպանելու և պահպանելու ընդունակություն:
Անձնային աճ է համարվում ներքին ազատության ընդլայնման գործընթացը` անձի արդիականացումը;
Արդիականացման հետևանքներն են՝
             սուպեր-էգոյի (ներքին գրաքննիչի) ճնշող ներգործության համահարթում
             ստեղծագործական կարողությունների աճ.
             սեփական անձի և իրականության (այնպիսին, ինչպիսին կա) խորքային ընդունում.
             հանդուրժողականության աճ (այլոց համոզմունքների հանդեպ համբերատարություն)
             անկախություն սոցիալական միջավայրից, օտար կարծիքներից և բարոյագիտական պատկերացումներից
             ձգտում դեպի նորույթն և բացվածություն նոր փորձին ընդառաջ
             անմիջական և բնական վարք.
             դասային տիպի փոխհարաբերություններից անցում փոխլրացնողի
             խորին ինքնավստահության զգացում.
             ինքնաիրականացումն անհրաժեշտ է մարդկանց, ովքեր իրենց առջև լուրջ նպատակներ են դնում և ցանկանում են հասնել դրանց:
Ինքնաիրացման գործընթացն ենթադրում է խորը համակարգային աշխատանք սեփական անձի վրա, ինչպես հոգեկան, այնպես էլ մտավոր մակարդակներում: Դրա համար անհրաժեշտ են բավական դրդապատճառներ և ռեֆլեքսիայի (անձի կողմից սեփական ներքին հոգեկան վիճակների ճանաչման գործընթաց) ընդունակություն:

հեղինակ վերցված է http://atsh.am

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)