Գեշտալտ հոգեբանություն

Գեշտալտթերապիան հոգեբանական պրակտիկայի բավականին հետաքրքիր ու կարևոր ուղղություններից մեկն է: Այն կոչված է ընդլայնելու մարդու գիտակցությունն ու դրա միջոցով հավելելու ներանձնային ամբողջականությունը, կյանքի լեցունությունն ու արտաքին աշխարհի և մադկանց հետ հաղորդակցման կարողությունը: 



«Գեշտալտ» նշանակում է ձև, պատկեր: Հոգեբանության մեջ այդ բառի տակ հասկանում են մասերի մենահատուկ կազմավորում, որը հանդես է գալիս մեկ ամբողջության տեսքով: Գեշտալտ-հոգեբանությունըդա ուղղություն է հոգեբանական մտքի, որն առաջացել է 20-րդ դարի սկզբում դուրս գալով այն փաստից, որ մասերի վերլուծությունը չի կարող ապահովել ամբողջական պատկեր: Գեշտալտ հոգեբաների հետազոտություները ցույց տվեցին, որ մարդկային ընկալումը պայմանավորված չէ ամփոփոխ մեխանիկական արտաքին ազդակներով, այլ նա ունի իր սեփական համակարգը: Իր ընկալման մեջ օրգանիզմը ընտրում է այն, ինչը իր համար կարևոր և հետաքրքիր է: Օրինակ՝ ծարավը խրախուսում է մարդուն առանձնացնել սեղանի վրա դրված մեկ բաժակ ջուրը տարատեսակ ուտելիքներից ինչպես նշանակալի ֆիգուր, բայց երբ ծարավը կհագենա ամենայն հավանականությամբ իր ուշադրությունը կգրավի որևէ այլ բան:
Ընկալումը կառուցված է այն կերպ, որ նշանակալի ֆիգուրը տեղափոխվում է առաջին պլան, ինչպես սիրելի մարդու կերպար, սովի զգացողության, ցավ մարմնի որևէ հատվածում և այն բառերը, որոնք գտնվում են այս տեքստում, իսկ մնացած բոլոր օբեկտները այդ պահին միաձուլվում են և դառնում են աղոտ անորոշ և անցնում են երկրորդ պլան, այսպես կոչված՝ ֆոնի: Գեշտալտ հոգեբանների բացահայտումները ունեն կարևոր փիլիսոփայական հետևանքներ: Մարդը կրում է պատասխանատվություն այն բանի համար, ինչը նա ընկալում և զգում է: Գեշտալտ-հոգեբաները ձևավորեցին պատկերացում օրգանիզմի մասին՝ ինչպես մեկ ամբողջություն, չբաժանված առանձին մասերի (օրինակ՝ անկախ գոյություն ունեցող օրգաներ կամ անկախ գոյություն ունեցող հոգի և մարմին): Գեշտալտ հոգեբանների տեսական բացահայտումները, ինչպես նաև հոգեթերապևտիկ պռակտիկան կիրառվեց ХХ-րդ դարի 40-ական թթ հոգեանալիտիկ Ֆրեդերիկ ՍոլոմոնՊերլզի կողմից: Այդ ժամանակ նրան չէր բավարարում ժամանակակից հոգեվերլուծության շատ դրույթներ, առավելապես ինտելեկտուալ բնույթի աշխատանքը այցելույի խնդիրների հետ: Ֆրեդրիկ Պերլզը որոշեց ստեղծել իր սեփական հոգեթերապիայի համակարգը:
Գեշտալտ թերապիայի տեսությունը ամբողջությամբ հիմնվում է հետևյալ ենտադրություների վրա.
  • Մարդը ներկայացնում է իրենից ամբողջական սոցիալհոգեբանական էակ, ցանկացած նրա բաժանումը հիմնական մասերի, ինչպիսին, օրինակ՝ մարմինը և հոգեկանը ,հանդիսանում է արհեստական:
  • Մարդը և իր շրջապատող միջավայրը ներկայացնում են միասնական գեշտալտ՝ համակարգային ամբողջություն, որը կոչվում է օրգանիզմի դաշտ՝ շրջապատող միջավայր: Միջավայրը ազդում է օրգանիզմին, իսկ օրգանիզմը վերափոխում է միջավայրը: Համապատասխան միջանձնային հարաբերություների հոգեբանությանը՝ դա նշանակում է, որ մի կողմից մեր վրա ազդում է շրջապատող մարդկանց վարքը, իսկ մյուս կողմից, եթե մենք փոխենք մեր վարքագիծը, ապա շրջապատը նույնպես պետք է փոխվի: 
  • Մարդու վարքը, համաձայն գեշտալտ-թերապիայի տեսության ենթարկվում է սկզբունքին ձևավորելու և քանդելու գեշտալտները: Առողջ օրգանիզմի գործառույթը հիմնվում է ինքնակարգավորման վրա: Անհրաժեշտ պահանջմունքը առաջանում է և սկսում գրավել գերակշռող ուշադրությունը, օրգանիզմի ֆիգուրան դուրս է գալիս ֆոնից: Հետագայում օրգանիզմը փնտրում է օբյեկտ միջավայրում, որը կարող է բավարարել այդ գերիշղող պահանջմունքը, օրինակ՝ սնունդ քաղցի զգացողության ժամանակ: Մոտենալով և ադեկվատ փոխազդելով օբեկտի հետ (ծամել և կուլ տալ տվյալ օրինակում) հանգեցնում է պահանջմունքի բավարարմանը –Գեշտալտը ավարտվում և քանդվում է:

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)